Երկրաշարժ Ադրբեջանում. Հայաստանում գրանցվել է 3 բալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:47-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում՝ Զակատալա քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք:Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.470 և արևելյան երկայնության՝ 46.810:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: 
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Ստեփանակերտ և Վարդենիս քաղաքներում, 3 բալ ուժգնությամբ:




Լրահոս