Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի Մայիս 21,2012 13:41 Մայիսի 21–ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։ Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն տարածած հաղորդագրությունից, Երևանի քաղաքապետի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը, ով ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնից։
Անդրադարձ ԼՂ հակամարտությանը Մայիս 21,2012 13:36 Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել քաղաքական կամք դրսևորել` ձգձգված հակամարտությունները լուծելու համար: “Տարածաշրջանային հակամարտությունները Հարավային Կովկասում և Մոլդովայի հանրապետությունում շարունակում են մտահոգել Դաշինքին: Մենք կողմերին կոչ ենք անում կառուցողական մոտեցում ցուցաբերել և քաղաքական կամք դրսևորել` գործող բանակցային ձևաչափերով հակամարտությունների խաղաղ …
Կայանատեղի՝ 1մլն դոլարով Մայիս 21,2012 13:23 Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի կենտրոնում ռեկորդային գնով մեքենայի կայանատեղի է վաճառքի հանվել: 1 մլն դոլար արժեցող կայանատեղին ունի 3մ լայնություն, 7մ երկարություն եւ 4.5մ բարձրություն: Մասնագետների գնահատմամբ` նույնքան կարժենար մեքենայի 24 տարվա կայանման վարձը: Կայանատեղիի վաճառքով զբաղվող գործակալի բնորոշմամբ` այն նախատեսված է նրանց համար, ովքեր կատարյալ մեկուսացում են ցանկանում,-հայտնում է BBC -ին
Հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ կմտնեն կենսաչափական անձնագրերը Մայիս 21,2012 13:15 Հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ է մտնում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը, սակայն դրանց կիրառումը պարտադիր չէ, հետևաբար, քաղաքացիներն այն իրենց կամքով պետք է ձեռք բերեն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: “Հունիսի 1-ից, ամբողջ Երևանում, Վանաձորում և Գյումրիում …
Bloomberg. Աշխարհի երկրները՝ ըստ բենզինի թանկության Մայիս 21,2012 13:12 Bloomberg ամերիկյան գործակալությունը կազմել է աշխարհի երկրների ցանկը՝ ըստ դրանցում բենզինի թանկության՝ հաշվի առնելով գինը մեկ գալոն՝ մոտ 4 լիտր պրեմիում տեսակի բենզինի համար: Առաջին երկիրը, որտեղ բենզինն աշխարհում ամենից թանկն է 9,69 դոլար, Նորվեգիան է: Ամենից թանկ բենզինն ունեցող առաջին 15 երկրները, Հոնգ Կոնգից բացի, առհասարակ եվրոպական են. դրանք են համապատասխանաբար Դանիան` 9,37, Իտալիան` …
Քնադիմակներ՝ երազները կառավարելու համար Մայիս 21,2012 13:01 Նյու Յորքի Բրուկլին թաղամասում բնակվող 2 երիտասարդ գյուտարարներ Դունկան Ֆրայզերն ու Սթիվ ՄըքԳեյնը ստեղծել են քնադիմակներ, որոնք հնարաովություն են տալիս մարդուն քնած ժամանակ կառավարել երազները, գրում է Daily Mail-ը: Remee անունը կրող քննադիմակները արտաքուստ չեն տարբերում քնելու սովորական դիմակից, այն զինված է հատուկ սարքով, որն օգնում է քնած մարդուն ղեկավարել իր երազները: Դիմակի ներսում տեղադրված են …
Ծեծելով սպանել են ազգությամբ եզդի օրենքով գող Մերալի Մուսոյանին Մայիս 21,2012 12:38 Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում իրավապահները ծեծելով սպանել են ազգությամբ եզդի օրենքով գող Մերալի Մուսոյանին` Օմարին: Կրասնոդարի երկրամասի մամուլի ծառայությանը, 19-ին հատուկջոկատայինները կանգնեցրել են 37-ամյա Օմարի Nissan Patrol մակնիշի մեքենան, դուրս բերել նրան, պառկեցրել գետնին ու ծեծի ենթարկել:Օրենքով գողը մահացել է ոստիկանական մեքենայում: Նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութ: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ծեծի արդյունքում …
Արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարությունը Մայիս 21,2012 12:14 Այսօր, ժամը 13.00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում ընթացիկ սեյսմիկ ռեժիմի, եղանակի առաջիկա կանխատեսումների և հակակարկտային ծառայության աշխատանքների մասին ելույթով հանդես կգան ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության, Հիդրոմետ ծառայության և Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության ներկայացուցիչները։ Սիրելի լրագրողներ, հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում (Դավիթաշեն, Ա. Միկոյան 109/8), այսօր` մայիսի …
Փոխհրաձգություն եվ զոհեր Բեյրութում Մայիս 21,2012 11:33 Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մի քանի մարդ սպանվել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են սուննի խմբավորումների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։ BBC-ի տեղեկացմամբ՝ խմբավորումներից մեկը Սիրիայի նախագահ Ասադի կողմնակիցներից է, մյուսը՝ հակառակորդներից։ Բախումը սկսվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Տրիպոլիում լիբանանյան զինվորականները սպանել են 2 հակասիրիական քարոզիչների։
Է.Նալբանդյանը Չիկագոյում հանդիպել է հայ համայնքի նեկայացուցիչների հետ Մայիս 21,2012 11:01 ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին ժամանել է Չիկագո՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը: Ինչպես armlur.am-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրն Էդվարդ Նալբանդյանը եւ հայ համայնքային կառույցների հետ հանդիպումների նպատակով Միացյալ Նահանգներում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել …
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
13 Մայիս 14:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես թքում եմ հայ գրողների երեսին, որովհետև նրանց մեջ չկան Սևակներ, Սիամանթոներ. Սասունյան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով