ԳՏԵԼ ԵՆ ՍԱՐԵՐՈՒՄ Մայիս 25,2012 00:00 Երեկ՝ մայիսի 24-ին, գտել են դեռեւս երկու օր առաջ կորած տղամարդուն, որը տնից դուրս էր եկել եւ այլեւս չէր վերադարձել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ փնտրվողը Կոտայքի մարզի Առինջ համայնքի 1-ին փողոցի թիվ 29 տան 84-ամյա բնակիչ Հարություն Մխիթարյանն է: Նրա դուստրը՝ Մանուշակը, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ հոր ինքնազգացողությունը բավարար է: Իսկ որդին՝ Գեղամ Մխիթարյանն էլ …
ՄԻԼԻՈՆՆԵՐ ԵՆ ԾԱԽՍԵԼ, ԲԱՅՑ ԱՆԻՄԱՍՏ Մայիս 25,2012 00:00 Արդեն հայտնի է, որ այս տարվա հունիսի 1-ից Հայաստանում կավարտվի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի (ID քարտ) ներդրման գործընթացը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե այդ դեպքում ինչ իմաստ կար տարիներ առաջ Հայաստանում կիրառության մեջ դնել սոցիալական քարտերը, եթե դրանք շատ արագ պետք է դեն նետվեին: Նախ նշենք, որ նույնականացման քարտերը համարվում են անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ: …
ԱՐՈՒ ԶԱՎԱԿԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ Մայիս 25,2012 00:00 ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ապագա պաշտոնի հետ կապված՝ ՀՀԿ-ում դեռեւս որեւէ որոշում չի կայացվել: Այս մասին երեկ ասել է ինքը` Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան հարցի՝ ինքը երկրի վարչապետի պաշտոնում է նշանակվելու, թե ԱԺ նախագահի: Հարցին, թե որ պաշտոնում կցանկանար նշանակվել, Աբրահամյանն ասել է. «Ես կուզենամ, որ իմ որդին արու զավակ ունենա»:
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ Մայիս 25,2012 00:00 ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է մայիսի 8-ին տեղի ունեցած Երեւանի D.I.Y. ակումբի պայթեցումը, ինչպես նաեւ ակումբի դեմ իրականացվող վայրագությունները: «Մենք կոչ ենք անում Հայաստանի պաշտոնյաներին զրո հանդուրժողականության քաղաքականություն կիրառել ատելության հողի վրա կատարված բոլոր հանցագործությունների եւ Հայաստանում փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունների նկատմամբ, ինչպես նաեւ կատարել բոլոր քաղաքացիների՝ օրենքով սահմանված պաշտպանությունը ապահովելու իրենց պարտականությունը»,-ասված է դեսպանատան տարածած …
ՉԻ ԼՔԻ Մայիս 25,2012 00:00 Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ չի պատրաստվում դուրս գալ կուսակցությունից: «Եթե ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս է գալիս, եւ ես ԲՀԿ-ի անդամ եմ, ինչպե՞ս կարող եմ շարունակել (պաշտոնավարումը): Չեմ պատրաստվում ԲՀԿ-ից դուրս գալ»,-ասել է նախարարը: Հավելենք, որ ԲՀԿ-ական 4 նախարարներն ու 2 մարզպետերը հա՛մ պատգամավորական մանդատից զրկվեցին, հա՛մ պաշտոններից:
ՑԵԽՈՏՎԵՑ Մայիս 25,2012 00:00 ՀՀԿ ԳՄ նիստից հետո աննախանձելի վիճակում էր հայտնվել Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը. վերջինս լրագրողներից փորձեց փախչել, բայց արդյունքում քիչ էր մնացել՝ հայտնվեր ցեխի մեջ: Տեսնելով, որ լրագրողներն ամեն կողմից շրջապատում են իրեն, սկսեց լայն ժպտալ ու կրկնել. «Ցտեսություն ձեզ»: Այդպես էլ հայտնի չդարձավ՝ Բեգլարյանը ինքնաբացարկի դիմում է գրել, թե ոչ, եւ հետո՝ արդյոք առաջիկայում …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մայիս 25,2012 00:00 ՉԷԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ a1plus.am-ի փոխանցմամբ՝ ՀԱԿ ցուցակի 4 թեկնածու ԱԺ պատգամավոր դառնալու համար երեկ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ: Բանն այն է, որ 2009թ. Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում ՀԱԿ անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Լեւոն Զուրաբյանն ու Լյուդմիլա Սարգսյանը, դառնալով Երեւանի ավագանու անդամներ, մինչ օրս ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել ԿԸՀ, թեեւ ՀԱԿ-ը հայտարարել …
«ՓԱՐՎԱՆԱ»-ՈՒՄ ՓՈՂ Է ԲԱԺԱՆԵԼ Մայիս 25,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսի 21-ին «Փարվանա» ռեստորանում ՀՀԿ-ի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գումար է բաժանել: Ներկա գտնվողները պատմեցին, որ պատգամավորը փոքր տոպրակներով գումարը տալիս հայտարարել է, որ դա նախատեսված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրատեղամասերի աշխատողների համար՝ որպես լավ աշխատանքի խրախուսանք: «Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց Սամվել Ալեքսանյանից պարզաբանումներ ստանալ: Նրա հեռախոսն անհասանելի էր. …
ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԲՀԿ-Ի ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Մայիս 25,2012 00:00 Իշխանական ճամբարի հիմնական ինտրիգը երեկ ստացավ իր վերջնական հանգուցալուծումը. ԲՀԿ-ն պաշտոնապես հրաժարվեց կոալիցիա կազմելուց: Նախօրեին՝ ուշ գիշերը, տեղի էր ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որը տեւել էր մինչեւ ժամը 1:30-ը: Առավոտյան արդեն հրապարակվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, ըստ որի՝ իրենք նպատակահարմար չեն գտնում մաս կազմել կոալիցիայի: «Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր …
«ՓԱՐՎԱՆԱ»-ՈՒՄ ՓՈՂ Է ԲԱԺԱՆԵԼ Մայիս 25,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսի 21-ին «Փարվանա» ռեստորանում ՀՀԿ-ի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գումար է բաժանել: Ներկա գտնվողները պատմեցին, որ պատգամավորը փոքր տոպրակներով գումարը տալիս հայտարարել է, որ դա նախատեսված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրատեղամասերի աշխատողների համար՝ որպես լավ աշխատանքի խրախուսանք: «Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց Սամվել Ալեքսանյանից պարզաբանումներ ստանալ: Նրա հեռախոսն անհասանելի էր. …
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից