Վստահված անձն ուշագնաց է եղել Մայիս 06,2012 16:53 Երևանի Էրեբունի համայնքի 13/9 ընտրատեղամասում, որը տեղակայված է Ոստիկանության դիմաց գտնվող թիվ 120 միջնակարգ դպրոցում, ուշագնաց է եղել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Գրիգորյանը։ Շտապ օգնության աշխատակիցներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել Գրիգորյանին, որից հետո վստահված անձը տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն։ Ականատեսները վկայում են, որ վստահված անձի առողջական վիճակի կտրուկ վատանալը միջադեպի պատճառով չի տեղի …
Վանաձորում ընտրական ակտիվություն է նկատվում Մայիս 06,2012 16:48 Վանաձորի ընտրական տեղամասերում վաղ առավոտից նկատվում է ակտիվություն: Որոշ ընտրատեղամասերում հերթեր են առաջանում: Տեղամասերի նախագահների խոսքով՝ մինչ այս պահը ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել, սակայն, ինչպես եւ այլ համայնքներում, Վանաձորում դիտորդներն ու վստահված անձինք նույնպես անհանգստացած են կնիքի վաղաժամ ջնջման պատճառով: 30/37 ընտրատեղամասի “Բարգավաճ Հայաստան” կուսակցության վստահված անձ Գագիկ Սարգսյանը հավաստեց, որ ինքը առաջին …
ընտրակաշառք կարմիր 07-ից Մայիս 06,2012 16:45 Էրեբունի համայնքի որոշ ընտրատեղամասերում մարդկանց ընտրակաշառք են բաժանում: Ընտրատեղամասերից մեկի մոտ կանգնած կարմիր “Վազ 2107” մեքենայից մարդկանց առաջարկում են նստել մեքենան, որից հետո վճարում են գումարը եւ ուղարկում քվեարկության: Այս մասին հայտնում է armlur.am-ի թղթակիցը:
Նշված չէ Մայիս 06,2012 16:45 Արմավիրի մարզի Էծմիածնի տարածաշրջանի Այգեշատ գյուղի մի բնակիչ armlur.am -ին տեղեկացրեց, որ իր անձնագրում նշված չէ իր բնակության գրանցման վայրը, սակայն իր անունն առկա է 19/25 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում:
Ընտրակաշառք են բաժանում Մայիս 06,2012 16:38 armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ թիվ 13 ընտրատարածքում արաջադրված ՀՀԿ-ական թեկանածու Մհեր Սեդրակյանի համախոհները ընտրակաշառք են բաժանում:
Վստահված անձը բոյկոտել է Մայիս 06,2012 16:32 ՀՀՇ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Գևորգ Գևորգյանի վստահված անձ Անժելա Սարգսյանից armlur.am -ը ահազանգ ստացավ, որ Արարատի մարզի Գեղանիստ համայնքում տեղակայված ՀՀ թիվ 16/23 ընտրատարածքում տեղի են ունեցել մի շարք ընտրախախտումներ: Դրանք կապված են կնիքների, մարդկային կուտակումների հետ: Սակայն վերջինս բոյկոտել և հեռացել է ընտրատարածքից, քանի որ հանձնաժողովի նախագահը և ոստիկանության աշխատակիցներն ուշադրություն չեն դարձրել …
Հրդեհ Բուզանդի փողոցում. կան զոհեր Մայիս 06,2012 16:27 Մայիսի 6-ին, ժամը 15:22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի թիվ 26 տանը հրդեհ է բռնկվել: Հրդեհվող բնակարանում հայտնաբերել են տարեց ամուսինների դիերը:Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ երկու մարտական հաշվարկ և Պռոշյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժինը: Հրդեհի առաջացման պատճառները դեռևս անհայտ են:
Գյուղացիներին ապօրինի գրանցել են Երեվանում. Ահազանգ թիվ 4 ԸՏ-ից Մայիս 06,2012 16:26 Թիվ 4 ընտրատեղամասում “Ժառանգություն” կուսակցությունից պատգամավորության թեկնածու Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ armlur.am-ին տեղեկացրեց, որ 4/12 ընտրատեղամասում (Ազատության 5, թիվ 128 դպրոց) ապրիլի 14-ին գյուղերից եկած բազմաթիվ մարդիկ են գրանցվել սեփական տների հասցեներում, որոնց սեփականատերերը նույնիսկ չեն իմացել այդ մասին: Ըստ Զ. Փոստանջյանի՝ այս փաստն արձանագրել է նաև ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը:
կանխվել է կրկնակի քվեարկության փորձը Մայիս 06,2012 16:14 Ժամը 15:00-ին 7/07 ընտրական տեղամասում ներկա դիտորդները և վստահված անձինք կանխել են կրկնակի քվեարկության փորձը, և անմիջապես արձանագրություն է կազմվել: Դիտորդները և վստահված անձինք նկատել են, որ քվեաթերթիկ է ստանում ավելի վաղ քվեարկած անձնավորությունը: Ենթադրվում է, որ Բաբաջանյան 129 շենքի բն. 34-ի բնակիչ Արա Զախարյանին առաջին քվեարկության ժամանակ քվեաթերթիկ են տվել ուրիշի անվան դիմաց ստորագրելիս: Կրկնակի …
Խուսափում է տեսախցիկից. տեսանյութ Մայիս 06,2012 16:02 Թիվ 10/32 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը չի ցանկանում տեսախցիկի առաջ ներկայացնել ընտրությունների ընթացքը, սակայն պատճառը չի նշում. ”Չեմ ուզում և վերջ, կարող եք ձայնագրել, բայց չեմ խոսի տեսախցիկի առաջ”: Նշված ընտրատարածքի վստահված անձանցից armlur.am-ի հետ ընտրությունների ընթացքի մասին խոսեց միայն ԲՀԿ վստահված անձը, որի հավաստմամբ ամեն ինչ հարթ է ընթանում:Նկատենք, որ թիվ 10/32 ընտրատարածքում շատ էին մարդկանց կուտակումները: …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
23 Փետրվար 23:40 ՖՈՏՈ․ ՔՊ-ական Էմմա Պալյանը կրկին սկանդալի կենտրոնում է․ այս անգամ հայրն է թիրախավորել արցախցիներին
24 Փետրվար 18:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարժական հավաքներից խուսափելու համար 150 հոգի դատարանում է․ կան ազատազրկվածներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան