ահազանգ. արտառոց դեպք 11/06 ընտրատարածքում Մայիս 06,2012 18:28 armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ 11/06 ընտրատարածքում քաղաղացիները քվեաթերթիկ դուրս հանելու փորձ են տակարել: Այդ պահին մեր թղթակիցը արձանագրել է խախտումը, եւ պարզվել է, որ ընտրական ծրարը դատարկ է եղել:
Վահան Հովհաննիսյանն ընտրել է Գարեգին Նուշիկյանին Մայիս 06,2012 18:04 ՀՅԴ առաջնորդն ընտրել է Գարեգին Նուշիկյանին Այսօր, իր քաղաքացիական պարտքը կատարելու ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նշել է, որ քվեարկում է ,…հօգուտ նրան, որպեսզի մեր երկրում վերանա կոռուպցիան, Հայաստանը ուժեղ լինի միջազգային ասպարեզում, Հայաստան վերադառնան երկիրը լքածները ու չլքեն նրանք, ովքեր նման ցանկություն ունենե: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վահան Հովհաննիսյանն ու ՀՅԴ Բյուրոյի մեկ այլ …
9 քաղաքացի դիմել է դատարան Մայիս 06,2012 17:54 Դատական դեպարտամենտից տեղեկացնում են, որ ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ժամը 15-ի դրությամբ ընդհանուր իրավասության դատարանները ստացել են 9 հայցադիմում, որից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ 2, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությանը՝ 5, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ 2:
ՕԵԿ-ը լռում է Մայիս 06,2012 17:45 Օրինաց Երկիր կուսակցությունը ընտրությունների ընթացքի վերաբերյալ տեսակետ հավանաբար ներկայացնելու է օրվա ավարտին :Քիչ առաջ ՕԵԿ-ի մամուլի խոսնակ Հ.Ամիրյանը armlur.am-ի թղթակցին ներկայացրեց, որ իրենք նույնպես հետևում են քվերակության ընթացքին, բայց տեսակետ կներկայացնեն ավելի ուշ :
հատուկ թերթիկներ Մայիս 06,2012 17:45 ՀՀ թիվ 29/36 ընտրատեղամասում գրանցված ընտրախախտումների մասին armlur.am-ին տեղեկություններ հաղորդեց պատգամավորության թեկնածու Վահագն Մարտիրոսյանի (ՀՀՇ, ինքնաառաջադրում) վստահված անձ Ալեքսանդր Ալեքյանը: Վերջինս ասաց, որ մարդկանց նկատելի կերպով ուղղորդում են: Ընտրատեղամասում՝ սրահի աջակողմյան դռան մոտ, նկատելով կուտակումներ՝ Ա. Ալեքյանը մոտեցել է և պարզել, որ ընտրողներին տալիս են թերթիկներ, որոնց վրա ընտրացուցակի կոնկրետ համարի դիմաց հատուկ նշում կա: …
Բացահայտ ընտրակաշառք Մայիս 06,2012 17:17 armlur.am -ի թղթակիցը քիչ առաջ հայտնեց, որ Էրեբունի վարչական շրջանի 13/9 (120 միջ. դրպոց) ընտրատեղամասում անհատական մոտեցում են ցուցաբերում. ընտրողը քվեարկելուց հետո բջջայինով զանգահարում է ինչ որ մեկին եւ զեկուցում, որ ինքը կատարել է իր ընտրությունը , որից հետո, համապատասխան հրահանգ ստանալով, դուրս է գալիս ընտրատեղամսiց, բացահայտ կերպով ստանում ընտրակաշառքը եւ հեռանում:
հերթական ընտրախախտումը Մայիս 06,2012 17:08 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 7/25 տեղամասում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի վստահված անձը գերազանցում է ԸՕ-ի 33-րդ հոդվածով սահմանված վստահված անձի իր լիազորությունները` կատարելով հանձնաժողովի անդամի գործառույթներ։ Ինչպես տեղեկանում ենք թիվ 7 ընտրատարածքում “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքից, թիվ 7/25 տեղամասի հանձնաժողովի նախագահը չի վերահսկում …
ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով քրգործ է հարուցվել Մայիս 06,2012 17:07 Այսօր ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել Ներքին Չարբախում ընտրակաշառք բաժանելու մասին: Ներքին Չարբախի երրորդ փողոցի բնակիչը տեղեկացրել է, որ իրենց թաղամասի ԲՀԿ շտաբի պետը “Բարգավաճ Հայաստան” կուսակցության օգտին քվեարկելու համար վերցրել է իր եւ իր կնոջ անձնագրային տվյալները, որի դիմաց առաջարկել է 20 հազար դրամ ընտրակաշառք, իսկ մեծամասնականով առաջարկվել է քվեարկել ԲՀԿ թեկնածու Լյովա …
քվեարկում են հիվանդանոցում Մայիս 06,2012 17:04 Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած միջադեպից տուժած երիտասարդները, որոնք տարբեր աստիճանի այրվածքներով դեռ գտնվում են հիվանդանոցներում, ԱԺ ընտրություններին մասնակցում են հենց բուժհաստատություններում: Առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանն armlur.am-ին հայտնեց, որ նրանց, ինչպես և մյուս հիվանդների քվեարկությունը կազմակերպվել է շրջիկ քվեատուփերով: Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 18:00-ն, որից հետո կամփոփվեն արդյունքները, և ԿԸՀ-ն կհրապարակի …
Ընտրախախտումների արձանագրում -2 Մայիս 06,2012 16:58 34/12 ընտրատեղամասում մարդկանց կուտակումներ, անկառավարելի վիճակ է ստեղծվել: Վիճակը հարթվել է միայն Կոնգրեսի վստահված անձի ջանքերով: Վերջինս արձանագրություն է կազմել: Աղբյուրը՝ Մուրադ Գրիգորյանի շտաբ 34/26 ընտրատեղամասում Կոնգրեսի վստահված անձը ահազանգել է “Կենտրոն” հեռուստաընկերության լրագրողի վրա հարձակման դեպքի մասին: Աղբյուրը՝ Մուրադ Գրիգորյանի շտաբ Թիվ 33 ընտրատարածք Իկառուսներով եւ ավտոբուսով շրջել են ոստիկանական համազգեստով անձինք, որոնք քվեարկություն …
15 Հունվար 19:56 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները, գործիչները՝ Մհեր Սահակյանի հոգեհանգստին. ովքեր էին ներկա
16 Հունվար 15:14 Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից