ՊԱՅԾԱՌԱՏԵՍ. ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ Մայիս 03,2012 00:00 Այս օրերին ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները զբաղված են կանխատեսումներով. ի՞նչ կլինի մայիսի 6-ի ընտրությունների օրը, քաղաքական ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան: «Ժողովուրդ»-ն այցելեց պայծառատես Գագիկ Մելքումյանին եւ փորձեց «մասնագետի» կարծիք իմանալ. ի՞նչ կլինի Հայաստանի վիճակն այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո: Պետք է նշել, որ անգամ պայծառատեսը դրական որեւէ զարգացում չի տեսնում մեր երկրի համար, քանի դեռ …
ՕԳՆԵԼՈՎ Մայիս 03,2012 00:00 Այսօր հետաքրքիր իրադարձություն է տեղի ունենալու Երեւանի կենտրոնում. Մատենադարանի հարթակում ժամը 18:00-ին հանրահավաք է անելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ 19:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի Հայ ազգային կոնգրեսը: Չի բացառվում, որ ինչպես 2008-ի փետրվարի 26-ին (Սերժ Սարգսյանին սատարող հանրահավաքի օրը), այնպես էլ վաղը իշխանության՝ ԲՀԿ-ի համակիրները միանան ընդդիմության հանրահավաքին: Նշենք, որ ԲՀԿ-ականներին հրահանգվել է հնարավորինս շատ …
«ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ Մայիս 03,2012 00:00 Մայիսի 1-ին՝ առավոտյան ժամը 11-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ համայնքում կրկին կրակոցներ են լսվել: Գյուղապետ Սամվել Գորգինյանը չի հերքել իրողությունը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիներն ականատես են եղել, թե ինչպես գյուղամիջում «ՎԱԶ 2107» մակնիշի մի մեքենա կրակ է բացել, սպանել աքլորին եւ հեռացել: Դովեղցիների վկայությամբ՝ մեքենան ունեցել է ռուսական պետհամարանիշներ միայն առաջամասում: Ս. …
ԱԽՊԵՐՆԵՐՈՎ Մայիս 03,2012 00:00 Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահի պաշտոնում իր վերջին օրերը փորձում է առավելագույնս արդյունավետ անցկացնել. սակայն արդյունավետ ոչ թե խորհրդարանի, այլ իր ընկերների համար: Երեկ նա ԱԺ Պատվո մեդալով է պարգեւատրել ՀՀԿ-ականներ Արեգ Ղուկասյանին, Արմեն Մխիթարյանին ու ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանին: Այսպիսով՝ Նիկոյանը որոշել է հեռանալուց առաջ մեդալով պարգեւատրել իր սեղանակից ընկերոջը՝ Արեգ Ղուկասյանին, որին վերջերս էլ իր …
ՉԽՈՍԿԱՆ ԶԱՐՄՈՒՀԻՆ Մայիս 03,2012 00:00 Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ-ական թեկնածու Կարինե Պողոսյանն ամեն գնով խուսափում է իր մրցակցի՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գագիկ Ներսիսյանի հետ բանավեճից: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Ներսիսյանը Պողոսյանին հրավիրել է հրապարակային բանավեճի: Սկզբում նրա փոխարեն հրավերն ընդունել է շտաբի պետը, որը հետո հրաժարվել է: Ի դեպ, Կարինե Պողոսյանի քարոզարշավի ընթացքում թեկնածուի հետ հանդիպման եկած քաղաքացիներն այդպես …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մայիս 03,2012 00:00 ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ՀՀ Ազգային Ժողովի մայիսի 2-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: ԱԺ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնել են, որ ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիստը հայտարարել է չկայացած: …
ԱՐԳԵԼՎԱԾ ՊՏՈՒՂՆ ՈՒՏԵԼՈՒ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՄԲ Մայիս 03,2012 00:00 ՀՅԴ-ն Ազատության հրապարակում երեկ անցկացրեց իր ամփոփիչ հանրահավաքը, որին էլ հաջորդեց մեծ համերգ: Նկատենք, որ ՀՅԴ համերգը ոճային առումով խիստ բազմազան էր. ելույթ ունեցավ ազգային-հայրենասիրական երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը, այնուհետեւ՝ «Էմփիռեյ» ռոք խումբը: Հարկ է նկատել, որ համերգները դարձել են այս քարոզարշավի անբաժանելի մասը: Բացի Հայ ազգային կոնգրեսից, մյուս բոլոր հիմնական քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավներն …
ԱՊԱԳԱ ԱԺ-Ն Մայիս 03,2012 00:00 «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը մշտապես աչքի է ընկել կանխատեսումներ անելու իր ունակությամբ, armlur.am-ի հետ զրույցում կանխատեսեց, որ մայիսի 6-ից հետո իշխանական սցենարով ՀՀԿ-ն կունենա 65-68 մանդատ, ԲՀԿ-ն՝ 25-28, ՀԱԿ-ը՝ 10-14, ՀՅԴ-ն՝ 8-10, ՕԵԿ-ը՝ 6-8, իսկ «Ժառանգություն»-ը՝ 6-7: Կարապետյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»-ի վաղվա համարում:
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԵՆ Մայիս 03,2012 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս կայացած ՀՀԿ Սիսիանի շտաբի նիստում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «հիստերիայի» մեջ է ընկել: Սիսիանի թիվ 2 դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանն ու Սիսիանի պետական քոլեջի տնօրեն Հենզել Առաքելյանը բացահայտ ասել են, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Հայկ Գրիգորյանին ոչ մեկը չի ճանաչում: «Զգուշացնում ենք Ձեզ, պարո՛ն մարզպետ, որ հետո մեզանից չպահանջեք, նրան …
ԽԱՉԻԿՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՓՈՐՓՐՈՒՄ ԵՆ Մայիս 03,2012 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործն ուժային կառույցները կրկին սկսել են «փորփրել»: Հատկապես ԱԺ ընտրությունների ավարտից հետո գործը լայն թափ է ստանալու: Հիշեցնենք, որ գործը հարուցվել է կենսաթոշակների յուրացման եւ պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերով: «Ժողովուրդ»-ը զրուցեց Խաչիկյանի հետ՝ պարզելու համար՝ նրան դատախազությունից …
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
14 Հունվար 08:00 Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ»
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
08 Հունվար 07:21 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից