«ՆԱՄՈՒՍՈՎ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՉԸ Մայիս 03,2012 00:00 Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գյումրի էին այցելել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները: Որպեսզի հնարավորինս շատ մարդ հավաքվի Թատերական հրապարակում, կազմակերպվել էր համերգային ծրագիր: Բայց գյումրեցիները քիչ էին, կարելի է ասել՝ ՕԵԿ նախագահի սպասելիքները չարդարացան. դժվար թե կարողանա մեծ թվով ձայներ հավաքել Շիրակից:Ելույթով հանդես եկան ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Հովհաննես Մարգարյանը: Նրանք …
Մայիս 03,2012 00:00 «Ժողովուրդը ՀՀԿ-ից ավելի լավ ընտրություն չունի»: Գալուստ Սահակյան panorama.am Կանխատեսումների մեծ վարպետը, հակառակ տարիքին, դարձյալ աչքի է ընկնում իր անհամբեր բնավորությամբ: Մայիսի 6-ին, իսկ ավելի ճիշտ՝ այդ օրը գրանցվելիք տոկոսներին նա այնպես է սպասում ու Հանրապետականի հաղթանակին այնքան է հավատում, որ այլ ելք չգտնելով՝ արդեն բոլորի անունից է խոսում: Առաջիկա կիրակի ընտրազանգվածը, իհարկե, կորոշի, թե …
Մայիս 03,2012 00:00 «ՀՅԴ-ն թույլ չի տա, որ հայը ստրուկ լինի»: Վահան Հովհաննիսյան yerkir.am Թվում է՝ «Դաշնակցության» պայքարը ոչ թե խորհրդարան անցնելու, այլ ստրկատիրական կարգերի դեմ է: 120 տարի հայ ժողովրդի կողքին ապրելով՝ ՀՅԴ-ն նոր է գնահատելով արձանագրում, որ մեր ազգի ազատության չափաբաժինը ոչ միայն բավարար չէ, այլեւ վատթարագույն վիճակում է, որը երբեւէ գոյություն է ունեցել մարդկության պատմության …
Մայիս 03,2012 00:00 «Ես այնպիսի պատգամավոր եմ եղել, որ սկի մի անգամ ԱԺ-ից ձեն չեմ բարձրացրել»: Սեդրակ (Սեյրան) Սարոյան mardik.am Ինքնագնահատականը, մանավանդ երբ այն օբյեկտիվ է, իսկապես լրացնում է մարդկային առաքինությունների շարքը: Թեեւ գեներալ Սեյրանը հատկապես քարոզարշավի ամենաթեժ շրջանում այսչափ կտրուկ հարված սեփական իմիջին չպետք է հասցներ: Մեկ անգամ նրան մարդիկ ձայն են տվել, որպեսզի իրենց բյուր խնդիրների …
ՄԵՐԺԵԼ ԵՆ ԲՀԿ-ԻՆ Մայիս 03,2012 00:00 Օրերս ԲՀԿ-ի Սիսիանի տարածքային ընտրական շտաբի պետը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ բողոքելով, որ տեղի ուսումնական հաստատությունները մերժել են իրենց հաստատությունում տարածք տրամադրելու հարցում: Սակայն ԿԸՀ-ն միաձայն մերժել է ընթացք տալ դիմումին, քանի որ պահանջը վերաբերել է ոչ թե դահլիճ տրամադրելուն, այլ հիմնարկների կոլեկտիվների հետ հանդիպելուն: Իսկ դա օրենքով չի սահմանվում:
ՀԱՎԱՔԵԼ Է ԱՆՁՆԱԳՐԵՐԸ Մայիս 03,2012 00:00 Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Գագիկ Սարգսյանը քարոզարշավի մեկնարկի առաջին օրերին հավաքել է համագյուղացիների անձնագրերը ու մինչ օրս պահում է իր մոտ: Այս մասին Hayeli.am-ին ահազանգել են այդ գյուղի բնակիչները, որոնց պատմելով` եթե իրենք այլ հարցերի հետ կապված անձնագրի անհրաժեշտություն են ունենում, գնում, հատուկ խնդրում են գյուղապետին, համոզում, որ իրենց անձնագիրը մեկ-երկու օրով տա՝ …
ԻՆՉՊԵ՞Ս ԼՈՒԾԵԼ Մայիս 03,2012 00:00 Մաշտոցի պուրակում կրպակների հարցը պետք է այնպես լուծել, որպեսզի հետո էլ դրանց սեփականատերերը դրոշներով չգան այդտեղ՝ գիշերելու: Այս մասին մայիսի 2-ին ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
ՏՈՆ ԿԼԻՆԻ Մայիս 03,2012 00:00 «Մեքենաների շարաններով, ջիպերով-միպերով թրեւ գալը ընտրատեղամասերում պետք է արգելել: Ընտրությունների օրը տոն ա, եւ չեմ ուզում, որ այդ տոնն ինչ-որ մի ձեւով ստվերվի: Մենք բոլորս կրում ենք դրա համար անձնական պատասխանատվություն»,-ընտրություններին ընդառաջ ստեղծված օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ հրահանգել հստակ եւ օրենքի շրջանակներում աշխատել դիտորդների, վստահված անձանց, լրագրողների հետ:
ԿՈԱԼԻՑԻԱՆ Է ՄՐՑԱԿԻՑԸ Մայիս 03,2012 00:00 ««Ժառանգություն»-ը գիտի, որ գտնվում է անհավասար մրցակցային դաշտում, քանի որ պետական շենքերը, գյուղապետարանները, դպրոցներն ու մշակութային տներն օգտագործվում են իշխող ուժերի կուսակցային նպատակների համար»,-հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաեւ նշել է, որ առաջին հերթին իրենց մրցակիցը իշխող կոալիցիան է, որը պետք է փոխել ընտրությունների միջոցով:
ՄԱՍԱՄԲ Մայիս 03,2012 00:00 Երեկ ԿԸՀ-ն մասամբ բավարարել է թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումը` անվավեր ճանաչելով թիվ 7 ԸԸՀ-ի ապրիլի 27-ի որոշումը: Փաշինյանը ԿԸՀ-ում բողոքարկել էր թիվ 7 ԸԸՀ-ի կայացրած որոշումները, որոնցով ԸԸՀ-ն քողարկել էր թիվ 7-ի մյուս թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին աղաղակող փաստերը: ԿԸՀ-ն այս որոշմամբ պարտավորեցրել է թիվ 7 ԸԸՀ-ին` մեկօրյա …
25 Նոյեմբեր 18:51 Ազգընտիր Աղազարյանը հերթական անգամ ստեց իր ընտրողներին. խոստացված հայտարարությունը ուշանում է
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին