Վթար Խանջյան փողոցում. (թարմացված) տեսանյութ Հուն 14,2012 13:22 Հունիսի 14-ին ժամը 12.30-ի սահմաններում ավտոովթար է տեղի ունեցել Խանջյան փողոցում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է armlur .am-ի թղթակիցը իրար են բախվել միանգամից 3 մեքենա: Նշենք, որ վթարի վայրում, ԱՊՊԱ-ի ուշացման պատճառով գոյացել էր խցանում:
Գողացել են Պիկասսոյի կտավը Հուն 14,2012 13:17 ԱՄՆ Կալիֆորնիայի Սան-Դիեգո քաղաքի բնակարաններից մեկից գողացել են հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասսոյի կտավը: Գողության փաստը արձանագրվել է հունիսի 12-ին: Ոստիկանություն էր դիմել բնակարանի տերը: Նրա խոսքերով՝ գողացել են ոչ միայն Պիկասսոյի կտավը, այլ նաեւ Porsche մակնիշի մեքենան եւ անձնական զենքը:
Քարդաշյանը ցանկանում է երեխա ունենալ վերարտադրողական մեթոդով Հուն 14,2012 12:54 Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ըստ տարածված տեղեկությունների, բասկետբոլիստ Լամար Օդոմի եւ իր քույր Քիմի հետ գնացել է Բեւերլի Հիլզում գտնվող ART վերարտադրողական կենտրոն՝ երեխա ունենալու նպատակոց, քանի որ վերջինիս հղիանալու բոլոր փորձերը անցել են անհաջող:Նշենք, որ ամենայն հավանականությամբ խնդիրը Քլոեի մոտ է, քանի որ վերջինիս ամուսինը նախկին կնոջից երկու երեխա ունի:
Հրազդան գետի սկզբնամասում հայտնաբերվել է տղամարդու դի Հուն 14,2012 12:51 Երեւանում, այսօր` հունիսի 14-ին, Հայաստանի ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Հրազդան գետի սկզբնամասում հայտնաբերվել է տղամարդու դի եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Համասեռամոլների գենը կրում են մայրերը Հուն 14,2012 12:40 ԱՄՆ գիտնականները պարզել են, որ տղամարդկանց միասեռականության գենը կրում են նրանց մայրերը:Գիտնականները սակայն վստահաբար հայտնում են, որ միասեռականությունը, որպես ժառանգական գիծ, երկար չի կարող շարունակվել, քանի որ այն իրենից ներկայացնում է սեռական գործողությունների պակաս,-հաղորդում է Huffington Post-ը : Գիտնականները այժմ աշխատանքներ են տանում միասեռականության գենը բացահայտելու համար:
Երեխաներ տեղափոխող ավտոբուսը մխրճվել է տան մեջ. 11 զոհ՝ 3- երեխաներ Հուն 14,2012 12:10 Մեքսիկայի Միչոական նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել, եւս 34-ը վիրավորվել են: Ավտոբուսում եղել է տեղի մանկապարտեզներից մեկի երեխաների խումբը, որոնք ծնողների և դաստիարակների հետ էքսկուրսիայի էին մեկնում,-հաւյտնում է dawn.com -ը:
Երեվանում կանցկացվի ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ Հուն 14,2012 11:31 Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի N 7 նիստի արձանագրային որոշմամբ հաստատված “Պետական խորհրդանիշերի հանրահռչակման և քաղաքացիական դաստիարակության ազգային” ծրագրի շրջանակներում հունիսի 15-ին Երևանում կկայանա ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ: Տոնական քայլերթին կմասնակցեն ուսանողական 38 միությունների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ մարզերից և Արցախից 4500 պատանիներ: Ամբողջ քայլերթը կուղեկցվի ՀՀ զինված ուժերի, ՀՀ …
Եվրոպայում հայի կրակոցից 5 հոգի վնասվածք է ստացել Հուն 14,2012 11:01 Յակուտսկի “Եվրոպա” զվարճանքի կենտրոնում, կրակոցներով ուղեկցված ծեծկռտուքի արդյունքում 5 անձ մարմնական վնասվածք է ստացել,- հայտնում է Sakha News-ը: “Եվրոպայում” ծեծկռտուքը տեղի է ունեցել հունիսի 11-ի վաղ առավոտյան: Հայաստանից ժամանած 5 եղբայրներ վեճի են բռնվել տեղի բնակիչների հետ` մոտ 10-15 հոգու: Քաշքշուկը սկսվել է զվարճանքի կենտրոնում, այնուհետեւ շարունակվել բակում: 5 եղբայրների հայրը նրանց սպասելիս է եղել …
Շիրակի մարզում կայծակնահարումից մարդ է մահացել Հուն 14,2012 10:52 Նախօրեին, ժամը 19.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Նոր կյանք գյուղի մոտ գտնվող “Սոխոյի” ձոր հատվածում կայծակնահարումից մահացել է Նոր կյանք գյուղի բնակիչ` 1964 թ. ծնված Գ. Հակոբյանը: Դեպքի վայրում են գտնվել հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարը, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Հնդկաստանում պայթյունի զոհ է դարձել 11 մարդ Հուն 14,2012 10:45 Հնդկաստանի հարավում՝ մետաղաձուլական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, մահացել է 11 մարդ,- գրում է BBC-ն։ Տեղի ոստիկանություն տեղեկացրել է, որ 16 մարդ ծանր այրվածքներ են ստացել։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել նավահանգստային Վիշնակհապատնամ քաղաքում՝ մետաղաձուլական գործարանում նոր սարքավորում տեղադրելու ժամանակ։
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 07:45 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
17 Մայիս 22:04 Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա
18 Մայիս 07:10 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին