Թայֆունը կաթվածահար է արել Ճապոնիան Հուն 20,2012 15:26 Ճապոնիայի հյուսիս-արեւելքով անցած ավերիչ թայֆունի պատճառով մեկ մարդ զոհվել է, 14-ը` վիրավորվել, 16-ամյա մի աղջիկ էլ համարվում է անհետ կորած: Այն ավերել է 100 տուն, 300 հազար շինություն հոսանքազրկվել է: Դադարեցվել է տրանսպորտի եւ կապի աշխատանքը: Երկրի օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ Ճապոնիայի վրա մեկ այլ` “Թալիմ” թայֆուն եւս պատրաստվում է գրոհել:
Սպասվում է կարճատեվ անձրեվ եվ ամպրոպ Հուն 20,2012 15:20 Հանրապետության տարածքում` հունիսի 21-22-ը առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-24-ը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում`հունիսի 21-22-ը, երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: 23-25-ը օրվա …
ՄԱՐԴՈՒ ՀԱՎԱՏՔԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ Հուն 20,2012 14:57 Օրեր առաջ երգիչ Մհեր Մեսրոպյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել իր կրոնական հայացքների ու նախասիրությունների վերաբերյալ: “Վերջերս շահարկումների առիթ եւ շատ լրատվամիջոցների համար ռեյտինգ հավաքելու պատճառ դարձավ հարցազրույցներից մեկի ժամանակ հնչեցրած, բայց ձեւախեղված եւ անավարտ իմ հետեւյալ կարծիքը. “Կյանքի խոսք” եկեղեցին ինձ օգնում է տարբեր բաներով, ես իրավունք չունեմ հրաժարվել այդ օգնությունից: Հայ Առաքելական …
Դի` Կիեվյան կամրջի տակ Հուն 20,2012 14:57 Հունիսի 20-ին, ժամը 14.16-ին ՀՀ ԱԻՆ-ն ահազնագ է ստացել, որ Երևանի Կիևյան կամուրջի տակ հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել ՓՈՒՎ հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպեևատիվ խումբը: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն
Հույսի ավանից գողություն կատարողներին գտել են Հուն 20,2012 14:18 Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հունիսի 19-ին, ժամը 22.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, “Հույսի Ավան” թաղամասին կից տնակից բերման են ենթարկել 30-ամյա Իսահակ Կ.-ին եւ 32-ամյա Մխիթար Մ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ 2011 թ. աշնանը “Հույսի Ավան” թաղամասի 5-րդ փողոցի վերջնամասում գտնվող կիսակառույց շինությունից գողացել են երկաթյա ամրաններ: Կատարվում է նախաքննություն:
Վարչապետը՝ Օսկանյանին. Մենք մեր մեղքը ուրիշի վրա չենք բարդելու Հուն 20,2012 14:12 Կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղելով, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն ընդգծեց՝ 2009թ. 14,5% տնտեսական անկումը, որն աշխարհում երկրորդ ցուցանիշն է, կառավարությունը բացատրել է համաշխարհային ճգնաժամով և ժառանգած տնտեսությամբ. “Այսինքն՝ ինչ-որ տեղ համարում եք, որ ձեր նախկինները ճիշտ քաղաքականություն չեն վարել։ Ես ուզում եմ հարցնել՝ եթե չլիներ 2009թ. ընթացքում Հայաստանի կառավարության վարած …
Գողացել է բջջային հեռախոսներ Հուն 20,2012 14:02 Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հունիսի 19-ին, ժամը 20.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Մրգաշատ գյուղից բերման են ենթարկել 1986 թ. ծնված, նախկինում դատված Թելման Հ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թելման Հ.-ն մայիսի 4-ի գիշերը, բաց պատուհանից մուտք գործելով, Նորապատ գյուղի մի բնակչի տնից գողացել է “Ֆիլիպս” և “Սամսունգ” տեսակի բջջային հեռախոսներ` պատճառելով 50.000 դրամի …
Ավտովթար մահվան ելքով Հուն 20,2012 13:58 Հունիսի 19-ին, ժամը 20.55-ի սահմաններում, Վանանդ-Հուշակերտ ճանապարհի 3-րդ կմ-ին “ՎԱԶ-2103” մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին կայանված “ՈւԱԶ-469” մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով “ՎԱԶ-2103”-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 1955 թ. ծնված Սասունիկ Վարդանյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
ՀՀ վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագիրը Հուն 20,2012 13:54 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ. “Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի պատգամավորներ, Շնորհավորում եմ Ձեզ Ազգային ժողովի հինգերորդ գումարման պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և մաղթում եմ արդյունավետ օրինաստեղծ աշխատանք: Հավատում եմ, որ մեզ՝ …
Քրիս փոթորիկը Ատլանտյան օվկիանոսում է Հուն 20,2012 13:33 Ատլանտյան օվկիանոսում` Նյուֆաունդլենդ կղզուց 900 կմ հարավ-արեւմուտք, ձեւավորվել է Քրիս արեւադարձային փոթորիկը: Էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է մոտ 70 կմ/ժ.-ի:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին