Հուն 15,2012 00:00 «Գնաճը չի լինի այնպիսին, որ նախորդ տարիներին արձանագրած գնաճի ցուցանիշների համեմատ ահավոր թվերի հասնենք»: Վարդան Բոստանջյան armworld.am Միգուցե Վ. Բոստանջյանը միանգամայն ճշգրտորեն է գնաճի ապագան կանխատեսում: Իսկապես, վաղուց ու անդառնալիորեն մեզանում գներն այնպես են բարձրացել, որ գնաճի ահավորության սահմանները հատվել են: Մենաշնորհներն իրար միջեւ բաժանած օլիգարխներն էլ միշտ սեւեռված են գնապիտակները թարմացնելու մտքի վրա: Հենց …
«ԲԱՆԴԱՅԻ» ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՔՆԵԼ» Հուն 15,2012 00:00 2011-ի սեպտեմբերին վնասազերծված ավազակախմբի գործը մինչ օրս դեռ չի բացահայտվել: Անգամ գողոնը դեռ հայտնաբերված չէ: Իսկ հանցագործության համար կալանավորվածները շարունակում են պնդել, որ իրենք անմեղ են:ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ շարունակվում է գործի նախաքննությունը: Տարօրինակն այն է, որ տասը ամիս շարունակ այդ քրեական գործը ձգձգվում է. ո՛չ դատարան է …
ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ ՈՐԴՈՒՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Հուն 15,2012 00:00 Հունիսի 12-ին կայացել է ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանի դատական նիստը, որի ընթացքում նրան դատապարտել են երկու տարվա ազատազրկման: Այժմ Սուրենը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Հիշեցնենք, որ Ս. Կիրակոսյանը վատառողջ վիճակով հայոց բանակ էր զորակոչվել 2009-ի հունիսի 3-ին: Ծառայության ընթացքում մի քանի անգամ ինքնակամ լքել էր զորամասը, որի հետեւանքով մեղադրվում էր դասալքության մեջ: Իսկ երբ …
ԵՐԱՇՏԻՑ ՏՈՒԺԵՑ Հուն 15,2012 00:00 Յուրաքանչյուր երկրի զարգացվածության մասին դատողություններ անելիս սովորաբար ուսումնասիրում են, թե ինչքան խնամված ու մշակված հողեր կան այնտեղ: Հայտնի է, որ Հայաստանի հողային ֆոնդի շուրջ 36.9%-ը չի մշակվում: Միայն Արագածոտնի մարզում պատկերը հետեւյալն էր՝ 39.8% կամ 21,48 հազ. հա: Ինչո՞ւ Արագածոտնում գյուղացիները չեն օգտագործում իրենց հողը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը պատճառաբանեց. «Գյուղացին, …
ԴԵՊԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ Հուն 15,2012 00:00 Դեռեւս ապրիլի 12-ին արտառոց դեպք էր գրանցվել Գյումրիում. սպանվել էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն՝ 27-ամյա Կարեն Եսայանը, որի նշանադրությունը պետք է տեղի ունենար հաջորդ օրը: Սպանությունից օրեր անց կալանավորվեց 28-ամյա Հարություն Սարգսյանը:Դեռեւս այդ օրերին փաստաբան Լուսինե Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, եւ նրան կալանավորել են առանց …
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՆԱՃ Հուն 15,2012 00:00 Հետընտրական հայաստանյան շուկայում օրեցօր գրանցվող գնաճը մնում է հայ հասարակության ամենահուզիչ հարցը: Դրա վերաբերյալ տրվում են հակասական մեկնաբանություններ. մե՛րթ այն բացատրվում է դոլարի փոխարժեքի տատանումով, մե՛րթ ամերիկյան տնտեսության կայունացմամբ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը, գնահատական տալով երեւույթին, նշեց. «Գնաճը մասնակի կապ ունի ընտրությունների հետ: Գաղտնիք չէ, որ շուկայում մենատնտես որոշ օլիգարխներ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուն 15,2012 00:00 ԵՐՎԱՆԴԻ ԽՆԱՄԻՆԵրեկ հայտնի է դարձել, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ՔԿՀ վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրան կասկածում են դատապարտյալների միջոցով այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելու մեջ: Հիշեցնենք, որ 2007 թվականին Սամվել Հովհաննիսյանը կալանավորվել էր եւ մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ կազմակերպված խմբի կողմից մարդ առեւանգելու մեջ: Ռուսաստանի հայերի …
ԵՐԿՈՒՍԻՑ ԵՐԵՔԸ՝ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ Հուն 15,2012 00:00 Զարմանալի չի հնչի, եթե ասենք, որ ՀՀ-ում կուսակցական քաղաքացիների թիվը գերազանցում է ՀՀ իրական բնակչությանը: Համենայնդեպս, նման դատողության հիմք են տալիս իրենց անդամների թվի վերաբերյալ կուսակցությունների ներկայացրած փաստաթղթերը:ՀՀ արդարդատության նախարարությունում այսօր գրանցված է 76 կուսակցություն: Ընդ որում միայն վերջին 1 տարում ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 5 կուսակցություն՝ «Հնչակյան», «Շրջադարձ», «Չորրորդ հանրապետություն», «Ազատ …
ՄԵԿՆԵՑ ԳԵՐՄԱՆԻԱ Հուն 15,2012 00:00 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այս օրերին գտնվում էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, երեկ մեկնել է այնտեղից: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանն այժմ Գերմանիայում է: Թե ինչ նպատակով, առայժմ չհաջողվեց պարզել:
ՍԻՐՏԸ ՉԻ ԿՏՐՎՈՒՄ Հուն 15,2012 00:00 «Պարզ չէ՞, որ երկրպագում եմ Հունաստանի հավաքականին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ազգությամբ կես հայ, կես հույն Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Եվրո-2012»-ին: Շարմազանովը նշեց, որ բացի Հունաստանից, երկրպագում է նաեւ ՌԴ հավաքականին: Սակայն նա ֆավորիտ համարում է Իտալիային, Գերմանիային եւ Իսպանիային: Հարցին՝ արդյոք խաղադրույքներ կատարում է, նա բացասական պատասխան տվեց. նման սովորություններ չունի:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին