ՓԱԿՎՈՒՄ Է Հուն 15,2012 00:00 «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ սույն թվականի հուլիսի 1-ից փակվում է «Ռադիոհայ» ռադիոկայանի լրատվական բաժինը: Դրդապատճառների մասին խոսելով՝ ռադիոկայանի տնօրեն Անդրեաս Ղուկասյանն ասաց, որ «դա ամառային սեզոնի հետ կապված ժամանակավոր դադար է, եւ շատ հնարավոր է՝ վերաբացվի սեպտեմբեր ամսին»: Իսկ մեր աղբյուրները հավաստում են, որ ռադիոկայանի լրատվական բաժնի փակումը կապված է ֆինանսական խնդիրների հետ: …
ՆԱԽԱՐԱՐ ՉԿԱ Հուն 15,2012 00:00 Չնայած նախնական պայմանավորվածությանը՝ երեկ չի կայացել ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե նիստը հետաձգվել է որոշ կազմակերպչական, տեխնիկական խնդիրների պատճառով եւ կկայանա այսօր՝ երեկոյան: Թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, նա չի մանրամասնել: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանին պարզապես չի հաջողվում վերջնականապես կողմնորոշվել …
ԱՆՁԵՐԻՆ ԹԻՐԱԽ ՉԻ ՎԵՐՑՆՈՒՄ Հուն 15,2012 00:00 Հունիսի 11-ին ՏՄՊՊՀ-ն «Նատալի ֆարմ» ընկերությանը տուգանեց 50 մլն դրամով: Պատճառն այն էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ առնչվող այդ ընկերությունը գերիշխող դիրք ունի դեղերի շուկայում եւ չի թողնում, որ մանր ընկերությունները դերակատար դառնան: Այս թեմայի շուրջ armlur.am-ի «Հատուկ կարծիք» հաղորդման հյուրն էր «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, որը եղել է …
ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ Հուն 15,2012 00:00 Հունիսի 20-ին տեղի է ունենալու Ազգային Ժողովի նիստ, որի ժամանակ նոր ձեւավորված կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացնելու իր ծրագիրը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ընդդիմադիր ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը, կառավարության ծրագրին «դեմ» են քվեարկելու: «Ժողովուրդ»-ը զրուցեց այդ ուժերի ներկայացուցիչների հետ` պարզելու նրանց տրամադրվածությունը: ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ-Տիկի՛ն Փոստանջյան, «Ժառանգություն»-ն ի՞նչ որոշում է …
Հուն 15,2012 00:00 «Ժողովուրդ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով, այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության է հրավիրվել «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: «Սիվիլիթաս»-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունները Օսկանյանին չեզոքացնելու հարցում վճռական են տրամադրված: Եւ այն, որ երեկ «Սիվիլիթաս»-ի ղեկավարությունը հյուրընկալել է 4 օտարերկրյա դեսպաններին, ցույց է տալիս, որ այդ հաստատությունում լուրջ անհանգստություն կա: Ընդ որում …
Հուն 15,2012 00:00 Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կուսակցությունների թիվն ավելացել է 4-ով: 2011թ. առ այսօր ՀՀ արդարադատության նախարարության ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 5 կուսակցություն, եւ ինքնալուծարման մասին դիմում ներկայացրել մեկը: ԱՆ-ում գրանցվել են «Հնչակյան», «Շրջադարձ», «Չորրորդ հանրապետություն», «Ազատ դեմոկրատներ», «Հայք հայկազուններ» կուսակցությունները, ինքնալուծարվել է Առաջադիմական կուսակցությունը՝ միանալով ԲՀԿ-ի հետ: Ուշագրավ է կուսակցականների թիվը. մեր …
ՑՈՒԳՑՎԱՆԳ Հուն 15,2012 00:00 Անկախ այն բանից, թե իրականում Վարդան Օսկանյանը գործ ունեցել է «կեղտոտ փողերի» հետ, թե ոչ` ակնհայտ է, որ նախկին արտգործնախարարի շուրջ զարգացող այս ողջ գործընթացը ունի հստակ քաղաքական ենթատեքստ, որի հիմնական նպատակը ԲՀԿ-ին սաստելն է: Իհարկե, դրա համար իշխանությունները կարող էին կիրառել շատ ավելի հեշտ եղանակներ. օրինակ՝ կրկին պարզել, որ ԲՀԿ շարքերում կան բազմաթիվ թմրամոլներ, …
ՎՐԱՍՏԱՆԻ «ՍԻՎԻԼԻԹԱՍ»-Ը Հուն 15,2012 00:00 Մինչ ՀՀ իշխանությունները փորձում են քրեական գործ հարուցել ամերիկյան շրջանակների մարդը համարվող Վարդան Օսկանյանի հանդեպ, հետաքրքիր զուգադիպությամբ նմանատիպ զարգացումներ են տեղի ունենում նաեւ Վրաստանում: Նախօրեին կրկին փողերի լվացման մեղադրանքով վրաց իշխանությունները հարցաքննել են «Գլոբալ TV» հեռուստաընկերության ամերիկացի համասեփականատեր Ալեքսանդր Ռոնժեսին: Վերջինս կասկածելի գործարքից ստացած խոշոր գումարը, առանց համապատասխան ձեւակերպման, փորձել էր դուրս հանել Վրաստանից, ինչն …
ՀԱՂԹԱՆԱԿ, ՈՐ ՎԵՐԱԾՎԵՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ Հուն 14,2012 20:29 Մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքներն առաջիկայում դեռ իրենց շատ սուր զգացնել կտան: Ընդ որում համատարած ընտրակեղծիքների, դրանց արդյունքում ստեղծված պատկերի համար կփոշմանի ոչ միայն հասարակությունը, այլեւ ընտրակեղծիքների միջոցով բացարձակ մեծամասնություն կազմած ՀՀԿ-ն: Հասարակությունն արդեն իսկ սեփական մաշկի վրա է զգում իր վերցրած ընտրակաշառքի եւ դրա միջոցով ձեւավորած խորհրդարանի հետեւանքները: Քաղաքացիներին 10 հազար դրամ ընտրակաշառք բաժանած …
27-ամյա Գայանեն գողացել է ոսկյա ականջօղեր Հուն 14,2012 20:00 Հունիսի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 27-ամյա Գայանեին, որը խոստովանել է, որ հունիսի 2-ին 16-րդ թաղամասի թիվ 46 շենքի մոտ, ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է 9-ամյա մի երեխայի ոսկյա ականջօղերը՝ փոխարինելով պլաստմասսե ականջօղերով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գայանեն հունիսի 6-ին 16-րդ …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին