կրկին ավտովթար Օգո 16,2012 23:36 Այսօր՝ ժամը 22-ի սահմաններում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երեվանի Իսակովի պողոտայում: Փողոցի երթեվեկելի մասում իրար էին բախվել 2 “վազ 21-07″մակնիշի ավտոմեքենաներ, որի հետեվանքով նրանցից մեկը շրջվել էր:Վթարի պատճառ է հանդիսացել քանդած ճանապարհը:Բախման հետեվանքով մի քանի ժամ շարունակ կաթվածահար էր եղել երթեվեկությունը: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերի զորավարժություններ Օգո 16,2012 19:54 Սեպտեմբերի սկզբին Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժությունները: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Հյուսիսային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից: “Փոխգործակցություն-2012” զորավարժությունների հիմնական նպատակը լինելու է ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգի ուժերի կողմից ենթադրյալ հարձակման դիմադրությունն ու հակահարվածի անցումն է լինելու: Այժմ զորավարժությունների մասնակիցների հիմնական կազմը գործնական պարապմունքներ է անցկացնում “Ալագյազ” …
Ոսկե ծիրանը նամակ է ստացել Սոկուրովից Օգո 16,2012 19:18 “Ոսկե ծիրան” կինոփառատոնը նամակ է ստացել ռուս նշանավոր կինոռեժիսոր, “Ոսկե ծիրան” 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Ալեքսանդր Սոկուրովից: Այն ներկայացնում է կինոփառատոնի հասարակայնության հետ կապերի բաժինը: “Ոսկե ծիրան” կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, փառատոնի աշխատակազմին Սիրելի ընկերներ Սրտանց շնորհակալ եմ ձեր գեղեցիկ կինոփառատոնին մասնակցելու հրավերի, Հայաստանին և նրա պատմությունն ու մշակույթը հիշող և մեծարող …
դատի է տվել ամուսնուն` պարտականությունները չկատարելու համար Օգո 16,2012 19:14 Իսրայելցի մի կին դատի է տվել ամուսնուն` պահանջելով նրանից 200 հազար դոլար փոխհատուցում: Նա բողոքել է, որ 10 տարվա համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ամուսինը ոչ մի անգամ իր հետ սեքսով չի զբաղվել` նույնիսկ իր հետ նույն անկողնում չի քնել: Եվ ստացած բարոյական վնասի և խորը հիասթափությունը նա գնահատել է հենց 200 հազար: Հայցադիմումում կինը նշել …
Վերաբացվել է Զեյթուն մշակութային կենտրոնը Օգո 16,2012 18:58 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ևևԶեյթունևև մշակութային կենտրոնի հանդիսավոր վերաբացմանը: Ալեքսանդր Թամանյանի նախագծով դեռ 50-ական թվականներին կառուցված մշակութային այս օջախն ավելի քան 18 տարի պարապուրդի էր մատնված,- հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ. ծրագրերում, մշակույթի տունն ամբողջությամբ հիմնանորոգվել է և նոր …
Էլվինա Մակարյանն այսօր կդառնար 90 տարեկան Օգո 16,2012 18:46 Հինգ տարի առաջ ԱՄՆ-ում` 60 տարեկան հասակում, կյանքից հեռացավ հայտնի ջազային երգչուհի Էլվինա Մակարյանը: Երգչուհին ծնվել է Երևանում, ավարտել Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Դեռ 12 տարեկան հասակում ստացել է իր առաջին մրցանակը: Իսկ 16 տարեկանում արդեն երգել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Երևանի պետական էստրադային նվագախմբում: 90-ականներին նա Հայաստանը “ողողել” էր իր գրած “Յարո ջան”և “Երևան” երգերով: …
Արցախում անցկացվել են գումարտակային զորավարժություններ Օգո 16,2012 18:42 Օգոստոսի 14-16-ը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ բանակի մի շարք ստորաբաժանումների հետ անցկացվեցին մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություններ: Նման զորախաղերի անկացումը նպատակ ունի բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնում են, որ անցկացված զորավարժությունները, որոնցում ներգրավված են …
Զավեն Անդրիասյանը՝ լավագույնների շարքում Օգո 16,2012 17:09 Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի կազմակերպած ինտերնետային Գրան պրիի կայծակնային մրցաշարում հաջող խաղաց նախնական բոլոր փուլերում և հասավ մինչև գերեզրափակիչ, որտեղ հանդես էին գալիս ութ լավագույն մասնակիցները: Այստեղ Անդրիասյանը 1.5:2.5 հաշվով պարտություն կրեց գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինից (Ռուսաստան), ով դարձավ մրցաշարի հաղթող,- հայտնում է armchess.am-ը:
Թմրանյութ՝ Շենավանի բնակչի մոտից Օգո 16,2012 16:42 Օգոստոսի 15-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Շենավան գյուղից բերման են ենթարկել մի բնակչի, որի գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքնության: Կատարվում է հետաքննություն:
ԼՈՒՐ ԿԱԴՐ Օգո 16,2012 16:40 Լուսանկարն արվել է Երեւանի Մաշտոցի պողոտայում: Մուրացիկ կինը երկար ժամանակ աղբամանից ուտելիք էր փնտրում: Ի վերջո, նա զովացուցիչ ըմպելիք գտավ ու դրանով հովացրեց սիրտը, ապա շարունակեց իր “գործը”` փող մուրալ անցորդներից
15 Փետրվար 23:10 Պետությանն է վերադարձվել 16 հազար ԱՄՆ դոլարանոց Range rover մեքենա․ ո՞ւմ է այն պատկանում
15 Փետրվար 22:27 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
12 Փետրվար 21:05 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
15 Փետրվար 22:27 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ