Հայաստանից Իրան մարդասիրական օգնություն կուղարկվի Օգո 16,2012 13:46 Առաջիկա օրերին Հայաստանից Իրան մարդասիրական օգնություն կուղարկվի ավերիչ երկրաշարժից տուժածների համար: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը տեղեկացրեց, որ 36 մլն դրամի շրջանակներում գնվել են վրաններ, ծածկոցներ և անկողնային պարագաներ, որոնք վաղը կամ մյուս օրը կուղարվեն Իրան: Սննդամթերք ուղարկելու համար կառավարությունն առաջիկա օրերին որոշում կընդունի, պահուստային ֆոնդից գումար կհատկացնի: …
ՀԱԷԿ-ը ռադիոակտիվ նյութեր կներմուծի Օգո 16,2012 13:42 “Հայկական ատոմային էլեկտրակայան” ՓԲԸ-ին կտրվի ռադիոակտիվ նյութերի ներմուծման լիցենզիա՝ 1 տարի ժամկետով: Ռադիոակտիվ նյութը ՀԱԷԿ-ի կողմից օգտագործվելու է ռադիոմետրիկ սարքերի կարգաբերման աշխատանքներն իրականացնելու համար: Այդ աշխատանքները ճշգրիտ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան կատարելու համար, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից տեխնիկական համագործակցության շրջանակներում, տրամադրվում է ռադիոակտիվ նյութը:
Տուգանք Պուտինի ուղղաթիռի դեմը կտրելու համար` 2000 ռուբլի Օգո 16,2012 13:36 Մասնավոր թեթև ինքնաթիռի օդաչուն վտանգավոր բախման աստիճանի մոտեցել է ՌԴ նախագահի ուղղաթիռին, ինչի համար տուգանվել է, հայտնում է Известия-ն՝ բացահայտելով այս գրեթե անհայտ միջադեպի նոր մանրամասները: Այս տարվա մայիսին Մոսկվայի օդային տարածքում ВС Rockwell Commander 112ТСА մասնավոր սպորտային օդանավը կտրել է Պուտինի ուղղաթիռի դեմը: Թռչող սարքերը խուսափել են բախումից, իսկ օդանավի տերը 2000 ռուբլի տուգանք …
Եմենում խաչել են քրիստոնեություն ընդունած տղամարդուն Օգո 16,2012 13:19 Եմենում խաչել Յուսեֆ Ամրանին այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է մուսուլմանությունից և ընդունել քրիստոնեություն: Վերջինիս խաչված նկարը արագորեն տարածվել է ինտերնետում, աշխարհի քրիստոնյա հոգևոր առաջնորդները սկսել են կոչ անել միջազգային հանրությանը՝ վերջ տալ Եմենում նման վայրագություններին:
Ձվի դեղնուցը վնասակար է սրտի համար Օգո 16,2012 13:16 Վերջերս անցկացված հետազոտություններից պարզվել է, որ ձվի դեղնուցում առկա խոլեստերինի հասցրած վնասը, համարժեք է ծխախոտ ծխելուց առաջացած վնասին,-գրում է Foxnews-ը: Դեղնուցի կանոնավոր օգտագործումը, ինչպես որ ծխելը, արագացնում է զարկերակների խցանումը, ինչն էլ էապես մեծացնում է կաթված ստանալու հավանականությունը: Նախքան այս եզրահանգմանը գալը մասնագետներն ուսումնասիրել են 1 262 լոնդոնցիների ճաշացանկը, և պարզել` ովքեր շաբաթական 3 կամ …
Այսօր Շարլ Ազնավուրը համերգ կտա Ախալցխայում Օգո 16,2012 13:09 Այսօր առաջին անգամ աշխարհահռչակ հայազգի երգիչ Շառլ Ազնավուրը կմասնակցի Ախալցխայում վերականգնված Ռաբատ ամրոցի բացման առիթով կայանալիք տոնական համերգին:Ազնավուրը ելույթ կունենա 25-հոգանոց երաժիշտների խմբի հետ և մոտ մեկուկես ժամ կկատարի իր լավագույն ստեղծագործությունները։ Նշենք, որ Վրաստանի իշխանություններն ամբողջովին վերականգնել են ամրոցը, որից ընդամենը ավերակներ էին մնացել: Աշխատանքները տևել են 10 ամիս: Այժմ ավարտին է մոտենում աշխատանքը …
13-ամյա աղջիկը երեխա է ունեցել Օգո 16,2012 13:05 Օմսկի շրջանում դատական գործ է հարուցվել 13-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով։ Աղջիկը երեխա է ունեցել անհայտ բռնաբարողից։ Անչափահասը ծննդաբերել է օգոստոսի 13-ին Օմսկի շրջանի ծննդատանը։ Նա հայտնել է, որ հղիացել է 2011 թվականի դեկտեմբերին՝ բռնաբարության հետևանքով, որի մասին ոչ մեկին ոչինչի չի ասել։ “Անչափահասի բռնաբարություն” հոդվածով գործ է հարուցվել։ Կատարվում է հետաքննությունն։
Ոստիկանները 6 տոննայից ավելի կանեփ են ոչնչացրել Օգո 16,2012 12:58 Օգոստոսի 15-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից իրենց վարչական տարածքներից հավաքվել և այրելով ոչնչացվել է ընդհանուր առմամբ 6266կգ 517 գրամ կանեփի բույսի կանաչ զանգված: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ գործողությունն իրականացվել է “Կանեփ-կակաչ-2012” համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում:
Այսօր Էլվիս Փրեսլիի հիշատակի օրն է Օգո 16,2012 12:55 Օգոստոսի 16-ին լրանում է լեգենդար երգիչ Էլվիս Փրեսլիի մահվան 35 տարին։ Ողջ աշխարհում որպես ռոքնռոլի արքա հայտնի Էլվիսը, անկասկած, 20-րդ դարի փոփ մշակույթի ամենակարեւոր դեմքերից է եւ միլիոնավոր մարդկանց կուռքը, փոխանցում է “Ազատություն” ռադիոկայանը: Սպասվում է, որ այս տարի էլ հարյուր հազարավոր երկրպագուները նրա հիշատակը հարգելու համար կիլոմետրեր կկտրեն, կհասնեն Գրեյսլենդ` Մեմֆիսում գտնվող նրա տունը …
Խոտածածկ տարածքների հրդեհները շարունակվում են Օգո 16,2012 12:38 Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: ՄասնավորապեսևԵրևանի Սարի թաղի հեռուստաաշտարակին հարակից տարածքում 3 հա, Նորք Մարաշ թիվ 9-րդ փողոցումև 900 քմ, Գայ պողոտայի սկզբնամասումև 600 քմ, Դավիթ Բեկի փողոցումև 1 հա, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասումև 20քմ, Լոռու մարզի Սպիտակ-Սարահարթ ավտոճանապարհի 7-րդ կմ-ումև 2 հա, …
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց