Փրկարարները փրկել են խեղդվող կնոջը Օգո 22,2012 15:11 Երեկ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի Շահումյան փողոցի մոտ, քաղաքացի է ընկել Ողջի գետը։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը։ ԱԻՆ-ի հաղորդմամբ, փրկարարները գետից դուրս են բերել Վարդուշ Արզումանյանին (մոտ 60 տ.) և տեղափոխել Կապանի կենտրոնական հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
3 տարեկան երեխան թունավորվել է Օգո 22,2012 14:49 Օգոստոսի 22-ին, ժամը 11.32-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.27-ին թունավորման նախանշաններով “Սուրբ աստվածամայր” բժշկական կենտրոն է տեղափոխվել Ֆուչիկի փողոցի թիվ 20 շենքի 16-րդ բնակարանի բնակչուհի` 3-ամյա Գոհար Սերոբյանը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ԼՈՒՐ ԿԱԴՐ Օգո 22,2012 13:19 Լուսանկարն արվել է Երեւանի Հյուսիսային պողոտայում: Ավելի քան հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող դիդջերիդով՝ երաժշտական այս փողային գործիքով գումար հավաքող այլազգին զարմացրել էր անցորդներին: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ անգամ օտարերկրացիներն են հաց մուրում մեր երկրում:
Օդի ջերմաստիճանն կբարձրանա Օգո 22,2012 13:17 Օգոստոսի 22-26-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևելյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Մինչև ամսի 26-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Գնդակոծել են Տավուշի մարզի մի քանի գյուղեր Օգո 22,2012 13:15 Ըստ razm.info-ի՝ Տավուշի մարզից տեղեկացնում են, որ ադրբեջանցիները խոշոր տրամաչափի գնդացիրներից սկսել են գնդակոծել Այգեպար, Ներքին Կարմիր աղբյուր և Մովսես գյուղերը։ Տեղեկությունը հաստատել է նաև Այգեպարի գյուղապետը։ Պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չկան:
Խախտումներ՝ սննդամթերքի շուկայում Օգո 22,2012 13:10 ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայությունն ավարտել է ուսումնասիրությունը մսամթերքի և պաղպաղակի շուկայում: Այդ մասին ևևՓաստինֆոևև-ի հետ զրույցում տեղեկացրել է Սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: ևևՊաղպաղակի շուկայում հայտնաբերված մակնշման և սառնարանների հետ կապված խախտումների մասին նշել էինք դեռ օգոստոսի սկզբին հրավիրած ասուլիսի ժամանակ: Հետագայում այլ խախտումներ չհայտնաբերվեցին: Թեև դիտարկումն իրականացվել …
Ինքնաբացարկները շարունակվում են Օգո 22,2012 13:07 Օգոստոսի 22-ին պաշտոնապես մեկնարկում է Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական քարոզչությունը: Այն կտևի մինչև սեպտեմբերի 7-ը: Թեկնածուներից ոմանք, սակայն, գրանցումից հետո հրաժարվել են հետագա ընտրապայքարից` ինքնաբացարկի մասին դիմումներ ներկայացնելով համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Նրանց թվում են նաև երեք քաղաքային համայնքներում գրանցված քաղաքապետերի մեկական թեկնածուներ: …
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել Օգո 22,2012 13:01 Իրանում այսօր` օգոստոսի 22-ի առավոտյան կրկին ուժգին երկրաշարժ է եղել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության փոխանցմամբ, 4,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 8:28-ին, Թավրիզ քաղաքից 23 կմ հարավ-արեւելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9,9 կմ խորության տակ: 10 րոպե անց գրանցվել է մեկ այլ ստորգետնյա ցնցում` 4,1 մագնիտուդ ուժգնությամբ: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Անի Ամիրաղյանը դուրս է եկել 1/8-րդ եզափակիչ Օգո 22,2012 12:59 Հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը հաջող է մեկնարկել Իտալիայում ընթացող մրցաշարում: 1/16-րդ եզրափակիչում Ամիրաղյանը երեք սեթերում էլ հաղթել է Կյարու Մենդոյին (1:6, 6:4, 6:2): 1/8-րդ եզափակիչում հայ թենիսիստուհու մրցակիցը լինելու է մրցաշարի տանտերերի ևս մեկ ներկայացուցիչ Ջիովաննա Ֆիորետին:
BMW-ն բախվել է Դիլիջանի թունելի պատին. 2 զոհ (ֆոտո) Օգո 22,2012 11:31 Այսօր` օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում BMW մակնիշի 27 ՍՍ 197 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձորի բնակիչ 29-ամյա Արգիշտի Սայադյանը, վարելով ավտոմեքենան, Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 87-րդ կիլոմետրին` դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թունելի հենասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սայադյանը և …
15 Մայիս 23:48 Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
15 Մայիս 11:09 ՖՈՏՈ․ Վանաձորի երբեմնի ճանապարհաշինության «Լոռու ՃՇՇ» ընկերությունը հայտնվել է պետգնումների «սև ցուցակում»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին