Օգո 22,2012 00:00 «Բերե՛ք ընտրությունները չկապենք անձնական բիզնեսի կամ անձնական շահերի հետ»: Աղասի Հակոբջանյան 168.am Անշուշտ, միշտ էլ կարելի է ինչ-որ բան տանել, շատ դեպքերում՝ տանել ու հետ չբերել, բայց ով չգիտի, որ այս ու նման մարդիկ ընտրություններին մասնակցում են հենց անձնանպաստ նկատառումներով: Վաղուց ու շատ է ասվել, որ ընտրությունները (քաղաքականությունը) բիզնեսին են օգնում, բիզնեսն էլ հսկայածավալ միջոցներ …
Օգո 22,2012 00:00 «Չեմ բացառում, որ Ռուբեն Հայրապետյանը կփոշմանի»: Գալուստ Սահակյան hayeli.am Դե իհարկե, Ռուբեն Հայրապետյանը փոշմանելու վատ սովորություն ունի: Առաջին անգամը չէ, որ նա նույն պատգամավորական մանդատի համար երկմտում է՝ վերցնել, թե ոչ: Մինչեւ ընտրություններն էլ նա տատանվում էր՝ առաջադրվել, թե ոչ: Ամեն դեպքում, Գալուստ Սահակյանն այս անգամ բացառության կարգով կարող է ճիշտ դուրս գալ: Բայց մյուս …
ՊԱՅԹՈՒՑԻԿԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄԵԿ ԶՈՒՅԳ ԿՈՇԻԿ Օգո 22,2012 00:00 Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն էր տարածել, որ Գյումրու Ռիժկովի փողոցում գտնվող «Դելմառ» սրճարանում պայթուցիկ սարք կա: Սակայն տեղազննության ընթացքում պայթուցիկ սարք այդպես էլ չհայտնաբերվեց: Փոխարենը փրկարարները գտան մեկ զույգ կոշիկ, որն աշխատակիցն էր թողել սրճարանում:Գյումրեցիների կարծիքով՝ երեկվա կեղծ ահազանգը կազմակերպված է եղել սրճարանի սեփականատիրոջ կողմից: Ըստ երեւույթին, նա փորձել է ուշադրություն հրավիրել իր …
ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ՝ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Օգո 22,2012 00:00 Եթե ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները չփոխեն առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գիշերն իր տուն մտած զինվորականին սպանած 29-ամյա Աշոտը ստիպված կլինի 11 տարի անցկացնել բանտում: Եւ դա այն բանի համար, որ երեւի բախտը չի բերել կյանքի ընկեր ընտրելիս ու պարզապես պաշտպանել է իր եւ իր ընտանիքի պատիվը: Աշոտի կինը` Կարմենը (անունը փոխված է), հարցաքննության ժամանակ …
ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ Օգո 22,2012 00:00 «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի փաստաբան Դավիթ Թումասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ տիկին Խաչատրյանը դեռեւս չի որոշել՝ բողոքարկելու է «Հրապարակ» օրաթերթի օգտին կայացրած որոշումը, թե ոչ: «Մինչեւ օգոստոսի վերջ ժամանակ ունենք, այնպես որ շտապել պետք չէ»,-ասաց Թումասյանը՝ հավելելով, որ իրավական տեսանկյունից վճիռը հիմնավոր չէ: Նշենք, որ վերջերս Կենտրոն եւ …
ԳՐՊԱՆԱՀԱՏԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ Օգո 22,2012 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ օգոստոսի 20-ին 73 համարի երթուղայինում մի տղամարդ անծանոթ կնոջ պայուսակից գողացել է նրա դրամապանակը: Բարեբախտաբար, հենց նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, ոստիկանությունը 34-ամյա Կամո Խաչատրյանին Մոսկովյան փողոցից կարողացել է բերման ենթարկել: Ըստ լուրերի՝ Խաչատրյանը հայտնի է իր գրպանահատությամբ եւ նույնիսկ երկու անգամ դատապարտված է եղել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության …
ՑԱՄԱՔԵԼ Է Օգո 22,2012 00:00 Ամբողջովին ցամաքել է Գառնի գյուղով անցնող գետը. այդ մասին հայտնեցին «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած գյուղացիները: Ըստ նրանց՝ պատճառն այն է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ գետի վրա հիդրոէլեկտրակայան է կառուցում, այն էլ մի քանի հատ: Մեր զրուցակիցները դժգոհեցին, որ իրենք ջրից գրեթե զրկված են՝ խնդրելով բարձրաձայնել այդ մասին: Փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՀՀ կառավարության հասարակայնության հետ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Օգո 22,2012 00:00 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ Հայաստանի հանրապետական կուսակցությունն օգոստոսի 23-ին գործադիր մարմնի հերթական նիստն է հրավիրելու, որը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ ամենայնի՝ քննարկվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր: ՀՈՐ ՍԻՐՈՒՑAravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է Դիանա Սիրունյանը, լսելով հոր` Սուրեն Սիրունյանի մահվան լուրը, ինքնասպանության փորձ կատարել: Դիանայի հարազատների պատմելով, երբ …
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ Օգո 22,2012 00:00 ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխանել է ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի եւ Վահե Ավետյանի սպանության վերաբերյալ ուղարկած հարցաշարին: Այս պատասխանները բավական ուշագրավ փաստեր են բացահայտում: Ըստ արդարադատության նախարարության ուղարկած գրության՝ «Հարսնաքար»-ի աշխատակիցները սկզբում ողջ մեղքը փորձել են բարդել իրենց իսկ կողմից սպանված Վահե Ավետյանի վրա: Ու քանի …
ՓՈԽԵԼ ԵՆ Օգո 22,2012 00:00 Մասիսում նախորդ շաբաթ տեղի ունեցած կրակոցների գործով նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Արտաշատի քննչական բաժանմունքը. գործը Մասիսի բաժանմունքից այնտեղ է տեղափոխվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ Մասիսի քննչական բաժնի պետ Գեւորգ Սիմոնյանը վիճաբանության մյուս կողմի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի բարեկամն է: Այս գործով մեղադրվող Վոլոդյա Դալլաքյանի հայրը՝ ԲՀԿ-ական Ավետիք Դալլաքյանը, մեզ հետ զրույցում հաստատեց այս …
10 Հունվար 16:59 Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ
11 Հունվար 07:21 Ովքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր կլրացնեն. «Ժողովուրդ»
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
07 Հունվար 14:42 Ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց. թյուրքագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից