Երեվանի Վարդավառի լճում երեխա է խեղդվել Օգո 30,2012 17:19 Այսօր ժամը 16.00-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճն է ընկել մոտ 10 տարեկան երեխա, ում փրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: ԱԻՆ-ից հայտնեցին, որ երեխային փրկել չի հաջողվել:
Երեք քարի արանքում Օգո 30,2012 17:00 Սերժ Սարգսյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: Առաջին հայացքից թվում է, թե նա արտաքին քաղաքականության մեջ կարողանում է բավական լավ մանեւրել՝ արեւմուտքի, Ռուսաստանի միջեւ: Բայց սա՝ միայն առաջին հայացքից, որովհետեւ՝ Սերժ Սարգսյանը գնալով ավելի է խճճվում գերտերություններին տված իրարամերժ խոստումների մեջ: Ու որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան գերտերություններն ավելի պահանջկոտ են դառնում այս հարցում: Պատահական …
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼ, ՔԱՆ ԽԱՂԱՏՈՒՆ Օգո 30,2012 16:43 Հայաստանի շատ գործարարների մոտ տարիների ընթացքում ավանդույթ է ձեւավորվել, որ հարստանալուն զուգահեռ պետք է որեւէ գյուղում եկեղեցի կառուցեն: Իհարկե լավ է, որ Աստծո տաճարներն ավելանում են, սակայն, ինչպես նկատում ենք, արդյունքում փլվում են դարերի պատմություն ունեցող մեր եկեղեցիները: ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ է նպաստում նորակառույց եկեղեցին մեր երկրում հավատի խորացման գործընթացին: Արդյոք ճիշտ է եկեղեցի …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Օգո 30,2012 15:35 Լուսանկարն արվել է “Սոլո” սրճարանի մոտ: Ավտոմեքենայի վարորդը փորձում էր սահուն իջնել աստիճաններից, բայց չստացվեց: Հենց “Սոլո”սրճարանի մոտ նա կորցրեց աջ “աչքը”: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ջենիֆեր Լոպեսն իր առանձնատունը վաճառում է 40 մլն դոլարով Օգո 30,2012 15:30 Հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը վաճառքի է հանել Մայամիի իր շքեղ առանձնատունը: Նա մտադիր է այն վաճառել 40 մլն դոլարով: Լողափնյա առանձնատունը համարվում է Մայամիի ամենաթանկ առանձնատներից մեկը: Այն ունի 7 ննջասենյակ, 11 սանհանգույց, ավտոտնակ՝ 3 մեքենայի համար, շքեղ լողավազան՝ Բիսքեյնի ծովածոցի տեսքով: 2004-ին առանձնատունը գնահատվում էր 14 մլն դոլար:
2-ամյա երեխան թունավորվել է էսենցիայից Օգո 30,2012 15:03 Երեկ, ժամը 18.05-ին քիմիական նյութից (էսենցիայից) թունավորումով Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ` 2010թ. ծնված Արամ Շահբազյանը։ Ըստ բժիշկների` երեխայի առողջական վիճակը բավարար է:
Զգուշացե”ք, երեխաներ են Օգո 30,2012 15:00 ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պատրաստ է աշակերտների անվտանգությունն ապահովել հանրապետության բոլոր դպրոցների շրջակայքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը։ եւ հավելեց, որ այս տարի “Զգուշացե”ք, երեխաներ են” միջոցառումները կիրականացվեն ոչ թե տասը օր, ինչպես նախորդ տարիներին էր, այլ՝ մեկ ամիս: Պատճառն այն է, որ նախորդ տարի տասնօրյակի ավարտից …
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ՀՈՐԸ Օգո 30,2012 14:51 ՌԴ Կորոլյով քաղաքում տղան դանակահարել է հորն, ով գտնվել է ոչ սթափ վիճակում: Նախնական տվյալներով` սպանության օրն արբած տղամարդը մտել է տուն եւ տղայից պահանջել կարգավորել համակարգիչը: Տղան, տեսնելով արբած հորը, հրաժարվել է կատարել նրա պահանջը: Իսկ երբ տղան չէր արձագանքում նրա ասածներին, դանակով կտրել է համակարգչի հոսանքալարերը: Դրան ի պատասխան` տղան վերցրել է նույն …
Պաշտպանի աշխատակազմը պատրաստ է աջակցել ՏԻՄ ընտրություններին Օգո 30,2012 14:41 Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը տարածել է հայտարարություն, որում տեղեկացնում է, որ ՄԻՊ աշխատակազմը պատրաստ է աջակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. “Պաշտպանի աշխատակազմը աջակցելու է 2012թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ հիմնված Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները պատրաստ են լինելու արձագանքել յուրաքանչյուր ահազանգի և ցուցաբերել համապատասխան իրավական օժանդակություն։ Մշտապես …
Երկու վատ լուր Վարդան Օսկանյանից Օգո 30,2012 14:35 Ամառային արձակուրդների ավարտը մեր տնտեսության համար երկու վատ լուրով է նշանավորվում՝ հարկերի բարձրացում եւ պետական պարտքի ավելացում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: “Եկամտային հարկի մասինե նոր օրենքով, որն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարից, հարկերն ավելանում են՝ անկախ այն բանից, թե ով ինչպես կմեկնաբանի: Օրինակ՝ 100 …
03 Մայիս 07:19 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
01 Մայիս 16:25 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում «դավաճան» անվանած պապիկն առողջական խնդիրներ ունի․ ովքեր են տեսակցել նրան
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց