Երեվան Ջուրը տեղեկացնում է Սեպ 03,2012 17:18 “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 4-ին, ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 5-ը, ժամը 20.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ գյուղերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ռուսաստանի Դաշնությունը եվս արձագանքեց Սեպ 03,2012 17:14 ՌԴ արտգործնախարարությունը երկար լռությունից հետո արձագանքել է մարդասպան Սաֆարովին ներում շնորհելուն: ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Ռուսաստանը, որ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, խորը մտահոգությամբ է ընդունել 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած եւ Հունգարիայի դատարանի կողմից ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներում շնորհելու լուրը: Համարում ենք, որ …
Հայաստանի Գիտությունների ակադեմիան կասեցնում է իր հարաբերությունները Հունգարիայի ԳԱ-ի հետ Սեպ 03,2012 17:08 Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան ուղերձ է հղել Հունգարիայի Գիտությունների ակադեմիային եւ Հունգարիայի գիտական հանրությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի միջեւ ավելի քան կեսդարյա արդյունավետ ու խոստումնալից համագործակցություն է ձեւավորվել գիտության …
Դանակահարել է քնած երեխաներին Սեպ 03,2012 17:05 Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի Քամդեն քաղաքում անհայտ անձը դանակով հարձակում է գործել 6-ամյա տղայի եւ 12-ամյա աղջկա վրա: Երեխաները քույր եւ եղբայր են: Եղբայրը մահացել է, իսկ քույրը ծայրահեղ ծանր վիճակում է, գրում է NY Daily News-ը: Հանցագործը, բնակարան էր մտել կողոպտելու համար: Ըստ նախնական տվյալների` հանցագործը տեղի քահանայի որդին է, ով աշխատում …
Դպրոցականներով նավը խորտակվել է Սեպ 03,2012 16:57 Մեքոնգ գետի վրա, Մյանմարի ու Չինաստանի սահմանում ոչ մեծ մի նավ է խորտակվել, որում Մյանմարի 25 քաղաքացի կար, մեծ մասամբ` դպրոցականներ: Ականատեսների օգնության շնորհիվ, 8 մարդ է փրկվել` 7 երեխա ու մեկ մեծահասակ, 17 ուղևոր էլ դեռևս չեն հայտնաբերվել:
Մահացել է հայտնի դերասան Դմիտրի Պեվցովի որդին Սեպ 03,2012 16:49 Մոսկվայի Բոտինսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 9 օր անցկացնելուց հետո, այսօր մահացել է հանրահայտ ռուս դերասան Դմիտրի Պեվցովի որդին: Նա նախկին համադասարանցիների հետ հավաքույթի ժամանակ ցած էր ընկել շինության 3-րդ հարկից: Միջադեպից հետո, 22-ամյա Դանիիլ Պեվցովն անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բժիշկները 2 բարդ վիրահատության էին ենթարկել նրան, որոնք, սակայն, էական արդյունք չէին տվել:
Արմավիան դադարեցնում է չվերթները դեպի Հալեպ Սեպ 03,2012 16:41 Այսօրվանից “Արմավիա” ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է իր չվերթները դեպի Հալեպ: “Պատճառը սիրիական ընդդիմության սպառնալիքն է, և կապի բացակայությունը Սիրիայի հետ: Այս կերպ, առաջին հերթին ապահովվում է ուղևորների անվտանգությունը”,-ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հրդեհ՝ Էրեբունի օդանավակայանի տարածքում Սեպ 03,2012 16:35 Սեպտեմբերի 2-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել “Էրեբունի” օդանավակայանի տարածքում գտնվող բաղնիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.27-ին, մարվել` 06.41-ին: Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը` 80 քմ մակերեսով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են “Էրեբունի” օդանավակայանի 2 մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ …
Գյումրիի գործով ձերբակալվածը կալանավորվել է Սեպ 03,2012 15:59 Գյումրիի “Հրաշքների աշխարհ” մանկական խաղասրահի դիմաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է մինչ այդ ձերբակալված Պատվական Մադոյանը: Այդպիսով՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Ինչպես “Փաստինֆո”-ին հայտնեցին Շիրակի մարզի դատախազությունից, սեպտեմբերի 2-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ …
Շախմատի օլիմպիադայի 6-րդ փուլում Արոնյանը կխաղա Կրամնիկի հետ Սեպ 03,2012 15:23 Հայտնի են դարձել Ստամբուլում ընթացող համաշխարհային օլիմպիադայի 6-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց շախմատի հավաքականների մրցակիցների կազմերը: Տղամարդկանց մրցաշարում Հայաստան-Ռուսաստան մրցամարտում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը խաղալու Է Վլադիմիր Կրամնիկի, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ Ալեքսանդր Գրիշչուկի, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ Սերգեյ Կարյակինի, իսկ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ Դմիտրի Յակովենկոյի հետ: Կանանց մրցաշարում Հայաստան-Արգենտինա մրցամարտում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը խաղալու Է Կարոլինա …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
18 Փետրվար 20:15 Ծնողները կոչ են անում փակել դպրոցներն ու մանկապարտեզները. ինչ են պարզաբանում պատկան մարմինները
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ