ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,52 տոկոսը Սեպ 09,2012 23:09 Հայաստանում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 968 հազար 643 քաղաքացիներից ժամը 20.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 479 հազար 625 քաղաքացի կամ ընտրողների 49,52 տոկոսը: Այս մասին armlur .am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Նշենք, որ այսօր ժամը 20.00-ին փակվել են բոլոր տեղամասերի դռները եւ սկսվել է հաշվարկը:
Գուդեմիս համայնքում վերընտրվել է Արտուշ գրիգորյանը Սեպ 09,2012 22:53 Սյունիքի մարզի Գուդեմիս համայնքում վերընտրվել է գործող համայնքապետ՝ Արտուշ Գրիգորյանը: Վերջինս բարձր տրամադրությամբ, մեր հետ զրույցում ասաց, որ 25 ընտրողներից 22-ը իրեն են ընտրել:
ՄԱՊ-ի Ալիկի որդին ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել 2 երիտասարդի Սեպ 09,2012 22:32 Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Արմավիրի բաժին Արմավիր բժշկական կենտրոնից հայտնել են, որ մարմնական վնասվածքներով Բամբակաշատ գյուղից ծեծված վիճակում իրենց մոտ են տեղափոխել երկու երիտասարդ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է,որ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք Բամբակաշատ գյուղի բնակիչներ Արամ Մելիքյանն ու Արման Սարգսյանն են: Հիվանդանոցի մոտ …
Ընտրախախտում Ազատան համայնքում Սեպ 09,2012 21:57 Շիրակի մարզի Ազատան համայնքում ընտրությանը մասնակցել են 3800 ընտրողներից 2300-ը: Ընրությունը սկսվելուց 1 ժամ հետո, Ազատան համայնքի 35/02 ընտրատեղամասում, համայնքի ղեկավարի թեկնածու Կարապետ Ազատյանի վստահված անձը՝ Նաիրա Էլբակյանը, մոտ 20-25 մարդու գրանցել է կեղծ ընտրացուցակում: Գործող համայնքապետ Վարդան Իկիլիկյանի վստահված անձը նկատելով ընտրախախտումը, ներկայացրել է այն Շիրակի մարզի ԿԸՀ:
ՄԱՍԻՍՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 10410 ԸՆՏՐՈՂ Սեպ 09,2012 21:36 “Այսօր Մասիսում շատ լարված մթնոլորտ էր, եթե Երեւանից օժանդակ ոստիկանական ուժեր չներգրավվեին, իրավիճակը դուրս կգար հսկողությունից”,-այս մասին armlur .am -ի հետ զրույցում հայտնեց “Ժառանգություն” կուսակցության Մասիսի կառույցի ղեկավար Նուբար Հակոբյանը: Նա հավելեց նաեւ, որ ընտրություններին մասնակցել են 10410 ընտրող 15700-ից: Այս պահին Մասիս քաղաքի 9 տեղամասերում ընթանում է քվեաթերթիկների հաշվման գործընթացը:
Բաշգյուղում առաջատար է ՀՀԿ-ական` Վոլոդյա Մովսիսյանը Սեպ 09,2012 20:51 20.30-ի դրությամբ Շիրակի մարզի Բաշգյուղ համայնքում ավարտվել Է քաղաքապետի ընտրությունը: 56 ընտրողներից 40-ը մասնակցել են ընտրությանը: Նախնական տվյալներով, 31 ձայնով համայնքի ղեկավար է ընտրվում գործող համայնքապետ ՀՀԿ-ական Վոլոդյա Մովսիսյանը:
Ընտրատեղամասի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքից մահացած տղամարդու դի Սեպ 09,2012 20:32 Այսօր սեպտեմբերի 9-ին կրակոց է հնչել Արմավիրի մարզում: Ժամը 18.30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջանֆիդա գյուղի ընտրատեղամասից մոտ 100-150 մետր հեռավորության վրա տղամարդու դի կա՝ հրազենային վնասվածքով: Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում օպերատիվ-քննչական աշխատանքներ կատարելով պարզել են, որ մահացածը Ջանֆիդա …
Գյումրիում ընտրախախտումները բազմաթիվ են Սեպ 09,2012 20:21 Գյումրու ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբը մի շարք խախտումներ է արձանագրել Գյումրիում: Այսպես՝ 34.51 ընտրատեղամասում (թիվ 17 մանկապարտեզ) աշխատող՝ “Քաղաքը մերն է” նախաձեռնության վստահված անձանցից մեկը տեղեկացրեց, որ ավագանու թեկնածու Արտյոմ Բեռնեցյանը ընտրակաշառք է բաժանել ու ասել, թե հիմա ընտրողները կգան քվեարկության: 34/74 տեղամասի շրջակայքում հավաքվածները խոչընդոտել են “ՑԱՅԳ” ՀԸ աշխատանքները, փորձելով խլել տեսախցիկը, հարվածել են օպերատորին: …
Գյումրիում հարվածել են օպերատորին Սեպ 09,2012 18:48 Գյումրիի քաղաքապետի ընտրություններում 34/74 տեղամասի շրջակայքում հավաքվածները խոչընդոտել են “ՑԱՅԳ” ՀԸ աշխատանքները, փորձելով խլել տեսախցիկը, հարվածել են օպերատորին, հայտնում է “Ասպրեզ”-ը: Նյութը “Ցայգ” ՀԸ կներկայացնի մի քանի րոպեից:
Ընտրախախտումները շարունակվում են Սեպ 09,2012 18:43 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ՝ թիվ 30/01, 30/08, 30/25, 30/42, 30/44, 30/46, և թիվ 30/47 տեղամասերում հաճախակի նկատվում է քաղաքացիների տեղափոխում՝ միկրոավտոբուսներով, տաքսիներով և մասնավոր մեքենաներով: Դրանց զգալի մասը Վանաձորի 2-րդ և 5-րդ երթուղու միկրոավտոբուսներ են: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդներին հաջողվել է լուսանկարել քաղաքացիներին տեղափոխող գրեթե բոլոր մեքենաները: Փաստի առթիվ գրություն է ուղարկվել ՀՀ …
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց