Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. “Քիմ Քարդաշյանը եւ վիրտուալ քաջնազարները Երեկ մեր շախմատի չեմպիոններին դիմավորեցինք, մեր հերոսները մտան Թատերական հրապարակ հպարտ, ժպտերես, հուզված, խանդավառ… Դիմավորեցինք երգ-երաժշտությամբ, ծափողջույններով, հրավառությամբ: Սակայն հրապարակում ես չտեսա վիրտուալ մարտարվեստի վարպետներին, բողոքողներին, քննադատողի “մշտական” ունեցողներին, կանաչասերներին, այլասերներին, խավարասերներին, իշխանատյացներին, ոստիկանատյացներին, աջ ու ձախ “քլնգողներին”: …