ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ Սեպ 27,2012 00:00 Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, դեռ հետախուզման մեջ է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Կարապետ Գուրոյանը, Արտաշես Պողոսյանը, Դավիթ եւ Արմեն Գրիգորյանները հետախուզվում են: Իսկ երկուսը՝ Հարություն Համբարյանը եւ Պատվական Մադոյանը, ձերբակալված են: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում …
ՎՃԱՐԵԼ ԵՆ Սեպ 27,2012 00:00 Դեռեւս սեպտեմբերի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Շանթ» հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ շուրջ երկու ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում: Երեկ տեղեկացանք, որ օրերս «Շանթ» ՀԸ-ն իր աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը վճարել է, իսկ մեկ ամսվանը՝ դեռ ոչ: Հիշեցնենք, որ աշխատավարձ չստացողների թվում էին հավաքարարները, տեխնիկական անձնակազմը՝ մոնտաժողները, հեռուստասերիալներ նկարահանող խմբի անդամները:
ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԻՐԱՑԵԼ Է Սեպ 27,2012 00:00 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ Տամոժնի Գագոն, սննկացրել է «Մեծ անիվ» ընկերությանը եւ «տիրացել» դրան: «Օրակարգ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ՊԵԿ-ը որոշ ժամանակ առաջ ընկերությունում ստուգումներ է իրականացրել, խոշոր տուգանքներ նշանակել, ինչի պատճառով էլ ընկերությունը սննկացել է: Իսկ երբ ընկերությունը հանվել է վաճառքի, շատ «էժան գներով» այն ձեռք է բերել Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Գ. …
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ «ԴԱՏԱԽԱԶ ԿԱՇԽԱՏԻ» ԱԺ-ՈՒՄ Սեպ 27,2012 00:00 «Որեւէ քաղաքական ուժ, այդ թվում` իշխող մեծամասնությունը, երբեւէ չի ասել, թե շահագրգռված չէ մարտի 1-ի սպանությունների բացահայտմամբ: Այդ իսկ պատճառով էլ իշխող մեծամասնության համար շատ դժվար կլինի այդ նախաձեռնությանը դեմ արտահայտվել»,-երեկվա ասուլիսում հայտարարեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ԱԺ ներկայացնել 2008թ. մարտի 1-ի սպանությունների հանգամանքներն ուսումնասիրող …
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՍԱՏԱՐԵ՞Լ Ր. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Սեպ 27,2012 00:00 «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ վերջերս «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ ընտրացուցակով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանի միջնորդությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ բանակցություններ է վարում, որպեսզի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ սատարի Հովհաննիսյանի թեկնածությունը: Եղել է արդյոք հանդիպում Ծառուկյանի եւ Հովհաննիսյանի միջեւ: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ:-Պարո՛ն …
Սեպ 27,2012 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետն ընթացել է ձայնագրության՝ ֆոնոգրամայի ներքո: Պատճառն այն է, որ այս պահին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Եւ սա արդեն բավարար պատճառ է, որպեսզի անտեսվի ՀՀ մշակույթի նախարարի՝ 2009թ. փետրվարի 18-ի հրամանը, որով արգելվում է ֆոնոգրամայով …
Սեպ 27,2012 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ամենաակտիվ ճանապարհորդող պատգամավորն է: Նա, օրինակ, 2011թ.՝ մեկ տարվա ընթացքում, ավելի քան 170 օր, ասել է թե՝ տարվա կեսը, եղել է գործուղման մեջ: Այս հարցում երկրորդ տեղում է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, այնուհետեւ՝ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը: Մոտավոր հաշվարկներով Դ. Հարությունյանի գործուղումները …
Սեպ 27,2012 00:00 Քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում այն մասին, որ վերջերս «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ ընտրացուցակով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանի միջնորդությամբ սկսել է բանակցություններ վարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ սատարի Հովհաննիսյանի թեկնածությունը: Նույնիսկ ասվում է, որ Ծառուկյանն ու Հովհաննիսյանը հանդիպել են: «Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում …
ՄԻ ՀԱՏ ՀԱՍԿԱՑԻ Սեպ 27,2012 00:00 ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, չնայած իր անվան հետ կապված բազմաթիվ չարաշահումներին ու սկանդալային դեպքերին, արդեն 5 տարի է` զբաղեցնում է այդ պաշտոնը` այդպես էլ որեւէ անգամ չարժանանալով երկրի նախագահի հրապարակային պարսավանքին, ինչպես օրինակ` խեղճ Դերոն, որն ընդամենը չորս ամիս է` ինչ պաշտոնավարում է: Բայց եթե Սերժ Սարգսյանը մինչ օրս իր կնոջ ընկերուհուն չի նախատել` …
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇԱՆՏԱԺԸ Սեպ 27,2012 00:00 Հունգարիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը դիվանագիտական նոտա է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ կոչ անելով վերականգնել կասեցված հարաբերությունները: Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խայտառակ պատմությունից հետո դեռ մի բան էլ Հունգարիան է բարկության նշաններ ցույց տալիս՝ հոխորտալով. «Հունգարիայի արտգործնախարարությունը ցանկանում է հայտարարել Հայաստանի Հանրապետության կողմից դիվանագիտական հարաբերությունների միակողմանի կասեցմանը առանց նախապայմանների վերջ դնելու` Հունգարիայի կառավարության շահագրգռվածության մասին»: Հիշեցնենք, …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
18 Փետրվար 20:15 Ծնողները կոչ են անում փակել դպրոցներն ու մանկապարտեզները. ինչ են պարզաբանում պատկան մարմինները
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ