ԶԻՆՎՈՐԻՆ ՓՍԻԽՈԶԻ ՀԱՍՑՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ Սեպ 21,2012 00:00 Ստեփանակերտում արդեն սկսվել է ԼՂՀ «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտչյանին սուր փսիխոզի հասցնելու գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Լուսական գյուղի բնակիչ Ժորա Մկրտչյանին 2011-ի սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ԼՂՀ-ից տեղափոխել էին Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:Ժորայի հայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, լրատվամիջոցներին պատմել էր, որ որդուն այդ վիճակին հասցնելու պատճառն …
ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է Սեպ 21,2012 00:00 «Զվարթնոց» օդանավակայանը սեպտեմբերի 20-ին վերստին դադարեցրել էր «Արմավիա» ավիաընկերության թռիչքները, որովհետեւ ընկերությունն իր ընթացիկ պարտքերը ժամանակին չէր վճարել: «Ժողովուրդ»-ը դիմեց «Արմավիա»-ին՝ պարզելու, թե ինչու վճարումները չեն կատարվել: «Տվյալ փոխանցումը կատարվում է 2-3 օրվա ընթացքում: Իսկ այսօր` տոնի նախօրեին, օդանավակայանը ցանկանում է, որպեսզի «Արմավիա»-ն կանխավճար տրամադրի, այն էլ այս նախատոնական օրերին: Դա անհնար է, իսկ անկախության …
ԿԽՈՍԵՆ Սեպ 21,2012 00:00 ՀՀ կառավարության երեկվա նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին՝ «խայտառակություն» որակելով Հանրային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների վիճակը: Սակայն ՕԵԿ-ական նախարարը վարչապետին շտապել է ասել, որ այդ աշխատանքները կատարվել են 2008-2011թթ.՝ ակնարկելով ԲՀԿ-ական նախկին նախարար Վարդան Վարդանյանին: «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Վ. Վարդանյանի հետ, սակայն նրա փոխարեն պատասխանեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան …
ԴԵՐՈՆ «ԹՌԱՎ» Սեպ 21,2012 00:00 Երեկ՝ ՀՀ կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո, արագ քայլերով կառավարության շենքից հեռացավ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Մինչ երեկ Դումանյանը կառավարության բոլոր նիստերի ավարտից հետո «մեղմ» ժպիտով մոտենում էր լրագրողներին ու պատասխանում գրեթե բոլոր հարցերին: Կարծես թե Սերժ Սարգսյանի հրավիրած շաբաթօրյա նիստը մեծ «հետք» է թողել Դումանյանի վրա, ու հավանաբար դա էր պատճառը, որ երեկ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Սեպ 21,2012 00:00 ԹԱԼԻԲՆԵՐԻ ԼՐՏԵՍՆԵՐԸ«Թալիբների լրտեսները կարող են Հայաստան գալ առեւտուր անելու, բայց թալիբները չեն կարող գալ»,-երեկ ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը: Նրա գնահատմամբ` թալիբներն իրենց հողի վրա կարող են լավ աշխատել, քանի որ շատ լավ գիտեն իրենց տեղանքը: Իսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ նրանք չկարողացան կատարել ադրբեջանցիների հանձնարարականը. «Ադրբեջանցիները նրանց հանձնարարել էին կռվել հայերի հետ, որը չկարողացան …
«ՍԵՐԺ ԵՎ ՏԻԳՐԱՆ» ՏՐԱԳԻԿԿՈՄԵԴԻԱ. ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ Սեպ 21,2012 00:00 Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության կազմակերպած շաբաթօրյա ներկայացումը երեկ ունեցավ իր շարունակությունը. միայն թե՝ փոխվել էր գլխավոր դերակատարը: Այս անգամ կոռուպցիայի ու նման բոլոր բացասական երեւույթների դեմ սկզբունքային պայքար մղող պաշտոնյայի, «կացին ախպոր» դերը ստանձնել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:Ինչպես օրեր առաջ Սերժ Սարգսյանն էր իրեն կոպիտ տոնով, ամենավերջին բառերով դիտողություններ անում, այնպես էլ Տիգրան Սարգսյանն էր …
ԿԱՐՈՂ Է՝ ՓՈՇՄԱՆԻ Սեպ 21,2012 00:00 ՀՖՖ նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը երեկ հետ չի վերցրել իր դիմումը, որով հրաժարվում է ԱԺ պատգամավորությունից: Սակայն նա դեռ ժամանակ ունի մինչեւ երկուշաբթի: Վերջնաժամկետը, դիմումը տալու հաջորդ օրվանից՝ սեպտեմբերի 6-ից հաշված 15 օր, լրանում է սեպտեմբերի 21-ին, որը ոչ աշխատանքային օր է:
ԹԵԼԱԴՐՎԱԾ Է Սեպ 21,2012 00:00 Հայտնի է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործով ՀՀ վերաքննիչ դատարանի դատաքննության օրը: Ինչպես տեղեկացրեց ՀԱԿ ակտիվիստ, ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամ Սարգիս Գեւորգյանը, դատաքննությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12-ին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդ դատավարությունից, Ս. Գեւորգյանն ասաց. «Վերաքննիչ դատարանը կայացնելու է այն դատավճիռը, որն առավել շահավետ կլինի ռեժիմի համար: …
ՉԵՆ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՒՄ Սեպ 21,2012 00:00 Չնայած, սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններից անցել է 12 օր, սակայն կառավարության պաշտոնական www.gov.am կայքը մինչ այսօր չի թարմացվել: Այստեղ դեռեւս ՀՀ մարզերի համայնքների նախկին ղեկավարների անուններն են, նրանց կենսագրականները, հասցեները ու անձնական հեռախոսահամարները: Տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունը չի ընդունում կայացած ընտրությունների արդյունքները:
ԱՀԱԲԵԿՈՒՄ Է Սեպ 21,2012 00:00 «Ժողովուրդ»-ին ահազանգած մի խումբ բնակիչներ դժգոհեցին, որ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում սեպտեմբերի 23-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններն առայժմ հիշեցնում են «ահաբեկչական» գործողություններ: Կողբի անտառտնտեսության պետ, ԱԺ նախկին պատգամավոր Վասիլ Չիլինգարյանն ամեն ինչ անում է՝ իր դրած թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Նա սպառնում է մարդկանց, թե «կդատեմ», «կսննկացնեմ», «թոշակ չեմ տա»: Իսկ մի մասին էլ խոստացել …
29 Հունվար 15:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խիստ նկատողություն ստացած նոտարներից մեկը նախկին դատավոր Տիգրան Մուկուչյանի կինն է. Սրբուհի Գալյանի «հարձակումների» հետքերով
28 Հունվար 19:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում. Ավինյան
23 Հունվար 14:24 Թրամփը մահափորձի ժամանակ իրեն պաշտպանած թիկնապահին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն
24 Հունվար 14:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը թալանողը լքել է երկիրը և զանգել իրավապահներին
23 Հունվար 16:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջ. ննջասենյակ մուտք գործելու հետևանքը Արմավիրում
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են