5-ամյա աղջիկը թունավորվել է եվ տեղափոխվել հիվանդանոց Սեպ 18,2012 17:32 Թունավորումով “Մուրացան” բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երեւան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի 16-րդ բնակարանի բնակիչ 5-ամյա Մարիամ Սարգսյանը: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 18-ին ժամը 14.27-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հաշմանդամ աղջկա բռնաբարության մեջ կասկածվողն ինքնասպան է եղել Սեպ 18,2012 16:18 Անչափահաս հաշմանդամ աղջկա բռնաբարության մեջ կասկածվող տղամարդն ինքնասպան է եղել: Բռնաբարության դեպքը տեղի է ունեցել երեկ` Նորագավիթի բնակիչ 45-ամյա Վ. Ք-ի կողմից: Ըստ նախնական տեղեկությունների` աղջկա մայրն է դիմել ոստիկանություն` հայտնելով դստեր նկատմամբ Վ. Ք-ի կատարած սև գործի մասին: Մայրն ու նրա հաշմանդամ դուստրն ամիսներ առաջ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից եկել էին Արարատի Մարմարաշեն համայնք, …
Գնդակահարել են հայ գործարար Արմեն Ալեքսանյանի եղբորը Սեպ 18,2012 16:02 Ուկրաինայի Խարկով քաղաքի կենտրոնում սեպտեմբերի 16-ին անհայտ անձինք գնդակահարել են 25-ամյա հայ երիտասարդի: Վերջինս 13 հրազենային վնասվածք է ստացել եւ տեղում մահացել: Նախնական տվյալներով՝ նա Պեսոչինսկիի գյուղխորհրդի պատգամավոր, գործարար, շինարարական բիզնեսի սեփականատեր Արմեն Ալեքսանյանի եղբայրն է: Հանցագործները օգտագործել են հունգարական արտադրության 7,4 եւ 7,6 տրամաչափի ատրճանակ: Զենքը հայտնաբերվել է: Իրավապահները պարզել են, որ սեպտեմբերի 16-ին, …
Չինաստանում անցկացվել է ոսկե ձկնիկների գեղեցկության մրցույթ Սեպ 18,2012 15:54 Չինաստանի Ֆուչժոու քաղաքում կայացել է պատմության մեջ առաջին գեղեցկության մրցույթը, որի մասնակիցները եղել են ոսկե ձկնիկները: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 3000 ձկներ՝ 14 երկրներից: Ձկները “պայքարել” են “ամենաերկար ձկնիկը”, “ամենածանր ձկնիկը” և եվս 10 այլ անվանակարգերի մրցանակների համար: Ժյուրին գնահատել է ոչ միայն ձկների քաշն ու երկարությունը, այլև գուներանգը, իրանի ձևը, լողալու ձևը և …
Ջուր չի լինի Սեպ 18,2012 15:45 “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 18, 20, 20/1 շենքերի, Շինարարների փողոցի 13, 15 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանը Սեպ 18,2012 15:38 ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ 193 պետությունների ներկայացուցիչների համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհրդաժողովի 63-րդ նստաշրջանը կմեկնարկի այսօր և մեկ տարվա ընթացքում կքննարկի միջազգային անվտանգության, խաղաղարարության, ահաբեկչության և թմրամիջոցների դեմ պայքարի, ինչպես նաև մշակութային կորսված արժեքները վերադարձնելու վերաբերյալ օրակարգում դրված 168 հարցեր: ՄԱԿ-ի 67-րդ նստաշրջանում նախագահում է Սերբիայի նախկին արտգործնախարար Վուկ Երեմիչը:
Կենսաթոշակների գործով 7 անձ կալանավորվել է Սեպ 18,2012 15:36 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում շարունակվում է կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը “Փաստինֆո” գործակալությանը տեղեկացրել է,որ յուրացման և խարդախության եղանակով կենսաթոշակի տարբեր չափերի գումարներ հափշտակելու համար 2012 թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 24 անձանց, որոնցից …
Տղամարդու մասին կպատմի նրա ձեռքի ափը Սեպ 18,2012 15:33 Իմանալ ավելին սիրելի տղամարդու մասին կարելի է պարզապես նայելով նրա ձեռքի ափի մեջ: Գտեք նրա ափի մեջ ցուցամատի տակով անցնող գիծը: Դա խելքի գիծն է: Ուշադիր զննեք այն: Եթե այդ գիծը կոր է, ուրեմն Ձեր դիմաց ստեղծագործ անձնավորություն է, իսկ եթե հարթև պրակտիկ ու կազմակերպված: Եթե այդ գիծը երկար է, ուրեմն տղամարդը կշռադատող է, եթե …
Հունիսի սկզբից արձանագրվել է օձի 107 եվ կարիճի 2 խայթոց Սեպ 18,2012 15:27 Սույն թվականի հունիսի 1-ից առ այսօր հանրապետությունում գրանցվել է օձի 107 եւ կարիճի 2 խայթոց։ Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է օձի եւ կարիճի խայթոցի 34-ական, օգոստոսին` 39, իսկ սեպտեմբերին` 2 դեպք: Բոլոր դեպքերում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսին դեպքերի մեծ մասը գրանցվել է Արմավիրի մարզում եւ Երեւանում, հուլիսին …
Եթե երեխան իր կյանքը չի պատկերացնում առանց ինտերնետի Սեպ 18,2012 15:18 Եթե երեխան չի կարողանում անգամ մեկ օր ապրել առանց ինտերնետի, ապա դա պետք է անհանգստացնի ծնողներին: Հնարավոր է, որ երեխան լրջորեն կախվածություն է ձեռք բերել վիրտուալ աշխարհից, կարծում են Չինաստանի և Ավստրալիայի գիտնականները: Գիտնականներն իրականացրել են հետազոտություններ, որոնց ընթացքում հարցում են կատարել մինչև 15 տարեկան դեռահսների շրջանում: Բացահայտվել է, որ նրանց 6%-ը տառապում էր պոթոգեն …
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին