ԻՆՔՆԱՍՊԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ Սեպ 15,2012 00:00 Մեկ տարվա ընթացքում ոստիկանի ինքնասպանության երկրորդ դեպքն է գրանցվել. սեպտեմբերի 14-ին Երեւանում ոստիկանության 27-ամյա ծառայող Կ. Մանուկյանն ինքնասպանություն է գործել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են այս լուրը՝ նշելով, որ Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում ժամը 06:30-ի սահմաններում 27-ամյա Կ. Մանուկյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նրա դիակը հայտնաբերվել է տան խորդանոցի հետնամասում:Տուժողի հարեւանները ֆոտոլրագրող Գ. …
ՊՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՊ ՈՒՆԵ՞Ն ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ Սեպ 15,2012 00:00 Վերջին շրջանում ՊՆ համակարգում ուշագրավ պաշտոնանկություններ եւ ձերբակալություններ են տեղի ունենում: Սեպտեմբերի 12-ին ձերբակալվեցին ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը եւ N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորը: Այսինքն՝ այն անձինք, որոնք տրամաբանորեն պետք է տիրապետեն ՊՆ-ում առկա ողջ տեղեկատվությանը:ՊՆ մամուլի ծառայությունից լրատվամիջոցներին հայտնել էին, որ նրանք ձերբակալվել են սեպտեմբերի 12-ին՝ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական …
ՀԱՆԴԻՊՈՒՄ Սեպ 15,2012 00:00 Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները երեկ հանդիպել են ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ: Նրանք մեկ առ մեկ պատմել են, թե ինչ հանգամանքներում են մահացել իրենց երեխաները, ներկայացրել են ե՛ւ պաշտոնական, ե՛ւ իրենց վարկածները, ինչպես նաեւ պատմել իրենց երեխաների գործերի հետ կապված ապօրինությունների մասին: Զուրաբյանը ծնողներին խնդրել է իրեն տրամադրել զինվորների …
ԼՈ՛ՒՐՋ ԶԲԱՂՎԵՔ Սեպ 15,2012 00:00 ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Պետրոսյանի որդու՝ Մակար Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին. «3 ջիփով ու 1 միկրոավտոբուսով շրջափակել ու հարձակվել են Արամ Մելիքյանի վրա, ատրճանակի հետնամասով մեքենայի մեջ խփել են գլխին: Արյունը, շորերը, ամեն ինչը կա, փորձաքննությունն էլ կարծես ընթանում է: Գյուղապետը, …
ԱԶԱՏՎԵԼ ԵՆ Սեպ 15,2012 00:00 Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) երեք աշխատակիցներ, որոնց դեմ կաշառակերության փաստով գործ էր հարուցվել, այլեւս չեն աշխատում ծառայությունում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՍԱՊԾ մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանից. «Նրանք արդեն ազատված են իրենց աշխատանքային պարտականություններից»: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) կաշառք վերցնելու մեղադրանք էր առաջադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Սեպ 15,2012 00:00 ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ` ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆԵրեկ Մոսկվայում անցկացվել է զանգվածային բողոքի ակցիա՝ ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման: Ակցիային, մեր հայրենակիցներից բացի, մասնակցել են ՌԴ քաղաքացիներ, Պետդումայի պատգամավորներ, այդ թվում՝ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ղեկավարներ:Ժիրինովսկին նշել է, թե վստահ է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում 100 %-ով կպաշտպանի Հայաստանին: Նա …
ԱՄԵՐԻԿԱՆ ԱԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Սեպ 15,2012 00:00 Եգիպտոսում եւ Լիբիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելություն իրականացնող գործիչների վրա հարձակումներից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց՝ իր քաղաքացիներին զգուշացնելով պահպանել աչալրջություն, հետեւել լրատվությանն ու քայլեր ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման համար:Այս հայտարարությունը երեկ մեկնաբանել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նա, անդրադառնալով լուրերին, թե ՀՀ-ն հայտնվել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կազմած` ամերիկյան քաղաքացիների …
ՀԱՐՍԱՆԻՔ Սեպ 15,2012 00:00 Այսօր տեղի է ունենալու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դստեր հարսանեկան արարողությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ այն տեղի կունենա Գորիսի ռեստորաններից մեկում: Մարզպետի դստեր՝ Սվետայի ընտրյալը դասախոս է: Տեղեկացանք, որ Խաչատրյանն իր դստեր հարսանիքին հրավիրել է ողջ քաղաքական էլիտային: Իսկ հրավերներ բաժանողների թվում եղել են նրա աշխատակիցները՝ ընդհուպ մինչեւ փոխմարզպետեր:
ԷԼ ՊԵՏՔ ՉԵՆ Սեպ 15,2012 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրու նորընտիր քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրություններից առաջ ավելացրել էր իր թիկնազորի անդամների թիվը: Իսկ արդեն ընտրություններից հետո տղաներին ասել է, որ ինքն այլեւս նման մեծ թիկնազորի կարիք չունի: Բացի այդ, նա աշխատակիցներին չի վճարել նախապես խոստացված գումարները: Թե ինչու, փորձեցինք ճշտել Ս. Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից: «Բալասանյանների ընտանիքին պատկանող գործարանում կա …
ՉԻ ԽՈՍՈՒՄ Սեպ 15,2012 00:00 Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՄԻՊ առաջին տեղեկալ, աշխատակազմի ղեկավար Աշոտ Վահանյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վահանյանի հետ` պարզելու, թե որն է աշխատանքից ազատվելու պատճառը: Սակայն ՄԻՊ նախկին տեղակալն ասաց, որ չի ցանկանում այդ մասին որեւէ բան ասել. «Տեղափոխվում եմ մասնավոր սեկտոր՝ աշխատելու: Ես Ձեր …
03 Մարտ 17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
03 Մարտ 12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
03 Մարտ 15:38 Սարսափելի մանրամասներ․ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել. հայտարարություն
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան