«ՔԱՐ» ԼՌՈՒԹՅՈՒՆ Հոկ 27,2012 00:00 «Գոմեշի մսի» հայտնի պատմությունից հետո հայոց բանակում բոլորը վախեցած են, քանի որ ով խոսի դրա մասին, կդառնա քննիչների հետաքրքրության առարկա: Բայց բարձրաստիճան սպայակազմը լավ գիտի, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը միայնակ չէր կարող այդ ամենն իրականացնել: Ուղղակի բոլորն առայժմ լռում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ լռության պատճառներից մեկն էլ այն է, որ …
ՀԱՊԱՂՈՒՄ Է Հոկ 27,2012 00:00 ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մարտի 1-ի հետ կապված բոլոր բաց հարցերը պետք է պատասխան ստանան: Սակայն, ըստ նրա, իրենք դեռ չեն քննարկել մարտի 1-ի սպանությունների բացահայտման վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության նախաձեռնությունը: «Ուսումնասիրելիս հանձնաժողովի կազմավորման հիմունքները, սկզբունքները …
ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԵՆ Հոկ 27,2012 00:00 Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կրկին ակտիվացրել է իր կազմակերպության գործունեությունը: Նա 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ քննարկումների շարք է սկսել: Հիշեցնենք, որ այս միությունը ԱԺ ընտրություններից առաջ նպաստեց միասնական շտաբի կազմավորմանը, որից հետո Հ. Հովհաննիսյանը հայտարարեց, թե այդ շտաբի գումարը տվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ այդ միջոցներով ինքը հոգացել էր …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հոկ 27,2012 00:00 ՀԱՍԱՆ ՍԵՎՐԻՆԱնդրադառնալով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի կողմից կոալիցիոն հուշագիրը Սեւրի պայմանագրի հետ համեմատելու երեկվա հայտարարությանը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Զարհուրելի է, որ մեր ԲՀԿ-ական գործընկերները կարող են ոգեւորվել թուրքական կողմի պնդումներից, թե Սեւրի պայմանագիրն ուժի մեջ չէ՝ համեմատելով այն կոալիցիոն հուշագրի հետ: Աբսուրդ է ազգային գերկարեւոր փաստաթղթերը ներքաղաքական զարգացումների հետ համեմատելը: Հուսով եմ, …
ԱՍՔ՝ ԼԵՆԻՆԻ ՈՒ ՁԻՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոկ 27,2012 00:00 ԱԺ խմբակցությունների ղեկավարներին ու մշտական հանձնաժողովների նախագահներին պետական բյուջեի միջոցներից հատկացվում է նաեւ ծառայողական ավտոմեքենա: Այսօր նրանց բոլորին սպասարկում են նույն մակնիշի՝ «Toyota Corolla» մեքենաներ, որոնց արժեքը կազմում է մոտ 15 մլն դրամ: Նկատենք՝ Հայաստանի այսօրվա սոցիալ-տնտեսական ծանր վիճակում այդ արժողությամբ մեքենաներ տրամադրելը կարելի է շռայլություն համարել:Այս առումով շատերը կհիշեն, որ ԱԺ ընտրություններից հետո, երբ …
ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿ Հոկ 27,2012 00:00 «Գիտեք ինչ, պատկերավոր ասեմ՝ եթե պոռնիկը բարոյական մարդուն ասում է պոռնիկ, դրանից ոչ մի բան չի փոխվում: Բարոյականը մնում է բարոյական, պոռնիկն ավելի է բացահայտում իր էությունը: Մարդը չպիտի նեղանա էվոլյուցիոն զարգացման ավելի ցածր աստիճանի վրա գտնվող էակներից»,-երեկ այսպես հակադարձեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀՀԿ-ական պատգամավորների կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորական քննադատություններին: Հիշեցնենք, …
ՊԱՐԱՊ Է ՄՆԱՑԵԼ Հոկ 27,2012 00:00 Սերժ Սարգսյանը որոշել է հետեւողականորեն իջեցնել նախագահի ինստիտուտի նշաձողը: Բավարար չէ՝ Երեւանի տարբեր անկյուններում ջանասիրաբար մասնակցում է արձանների ու սուպերմարկետների բացման արարողություններին, երեկ էլ ընդունել է «Թենիսի տապան-2012» թենիսի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը: Կարելի է եզրակացնել՝ Հայաստանում բոլոր հարցերը կարգավորված են, չկա ո՛չ սոցիալ-տնտեսական, ո՛չ քաղաքական խնդիր, ու Ս. Սարգսյանն …
ՆԱԻՐԻԻՆ ՏԵՍԵԼ ԵՆ Հոկ 27,2012 00:00 ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովների պատգամավորները երեկ հանդիպել են կալանքի մեջ գտնվող Վազգեն Խաչիկյանին, ինչպես նաեւ՝ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին: Հանդիպումը եղել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ուր պատգամավորներն այցելել էին՝ ծանոթանալու կալանավորների կեցության պայմաններին: Նոյեմբերի 20-ին այդ թեմայով տեղի կուենան ԱԺ լսումներ: Ի դեպ, Ն. Հունանյանի …
ԱՅԴ ՄԵԿԸ ՋՀԱՆԴԱՄ ԹԵ ՉԻ ՏԵՍԵԼ Հոկ 27,2012 00:00 Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքից (Գավառ) ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը` Եվրոստանի Արայիկը, «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ընտրվելուց հետո չի այցելել Գավառ եւ չի հետաքրքրվել բնակիչների խնդիրներով: Տեղեկացանք, որ եթե անգամ նա այս ընթացքում հազվադեպ գնացել է իր ընտրատարածք, ապա միայն երեկոյան ժամերին: Այս առիթով զրուցեցինք պատգամավորի հետ:-Պարո՛ն Բադեյան, Դուք պատգամավոր եք ընտրվել Գեղարքունիքի մարզից …
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հոկ 27,2012 00:00 Դեռեւս հոկտեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը, որին վերջերս որպես վկա հարցաքննել են Ազգային գրադարանի վերանորոգման ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում, դժգոհել է իր կուսակցության առաջնորդից: Տեղեկացրել էինք նաեւ, որ Վարդանյանն իր շրջապատում ասել է, թե երկար ժամանակ է` չի տեսել Գագիկ Ծառուկյանին, իսկ …
12 Օգոստոս 11:44 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանկարծամահ եղած զինվորը դեպքից առաջ խոսել է հորաքրոջ հետ․ մայրը մահացել է տարիներ առաջ
12 Օգոստոս 17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են զինված մտնում Պ նախարարի կալանավորված խորհրդականի գործով դեպքի վայր, հրահանգում պառկել
12 Օգոստոս 11:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի ողբերգական ավտովթարը․ ArmLur լրատվականը դեպքի վայրում է
08 Օգոստոս 10:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uպանություն՝ Հրազդանում. ArmLur.am-ը դեպքի վայրում է. ողջ փողոցում արյան հետքեր են
09 Օգոստոս 01:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղարաբաղցիները կարո՞ղ են վերադառնալ իրենց բնակավայր. հարցը չլսելու տվեցին Թրամփն ու Փաշինյանը
06 Օգոստոս 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը ԱԺ նախկին պատգամավորի «տուն է մտել»․ հայր և որդի կռիվ են տալիս զենքերը պահելու համար
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
08 Օգոստոս 10:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uպանություն՝ Հրազդանում. ArmLur.am-ը դեպքի վայրում է. ողջ փողոցում արյան հետքեր են