Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Հոկ 15,2012 20:49 2012թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է երկու ամերիկացի գիտնականների՝ Էլվին Ռոսսին Հարվարդի և Լլոյդ Շեփլիին Կալիֆորնիայի համալսարաններից: Մրցանակը շնորհվել է “Կայուն բաշխման ու շուկայի կառուցման հարցում պրակտիկ լուծումների տեսության համար”: Ընդ որում, մրցանակը ստացած մասնագետներից ոչ մեկը չի մտնում մրցանակի հիմնական թեկնածուների ցուցակում:
Մարտունիում հրդեհ է բռնկվել Հոկ 15,2012 20:46 Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 15-ին, ժամը 15.13-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է Ա. Մարկոսյանին պատկանող ավտոտնակի ձեղնահարկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը …
Մահ` Զվարթնոց օդանավակայանում Հոկ 15,2012 20:42 Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 05:30-ի սահմաններում, “Զվարթնոց” օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի աշխատակիցները նկատել են, որ ժամանման սրահում մի ուղևոր իրեն վատ է զգացել, և անհրաժեշտ է բժշկական օգնություն: Ինչպես հայտնում է shamshyan. com-ը՝ կարճ ժամանակում բժիշկները մոտեցել են ինքնազգացողությունը վատացած քաղաքացուն, սակայն վերջինս մահացել է: Մահացածը ԱՄՆ քաղաքացի, Լոս Անջելեսի բնակիչ, 56-ամյա Հակոբ Կարապետյանն էր, …
ԵԱՀԿ պատվիրակությունն Ազգային Ժողովում Հոկ 15,2012 20:40 ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ Մահմեդականների դեմ անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Սենատոր Ադիլ Ախմետովը եւ Հակասեմականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ռաբբի Էնդրյու Բեյքերը: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, …
Իրաքում սպանվել է 7 մարդ Հոկ 15,2012 20:36 Իրաքի հյուսիսում զինված գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 7 մարդ է սպանվել: Ինչպես հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, Քիրկուք քաղաքում ոստիկանական անցակետի վրա հարձակման հետևանքով երկու ոստիկան սպանվել են, ևս երկուսը՝ վիրավորվել: Միաժամանակ քաղաքում պայթեցվել է ականապատ մեքենա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության մեկ սպա, ևս 6 մարդ վիրավորվել է: Հաղորդվում է …
Մահացել է հեծանվասպորտի աշխարհի եռակի չեմպիոնը Հոկ 15,2012 19:05 Ավտովթարի հետևանքով մահացել է հեծանվասպորտի աշխարհի եռակի չեմպիոն Կայլ Բենեթը Ավտովթարը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Տեխաս նահանգում: 33-ամյա մարզիկը բարձր արագությամբ երթևեկելիս կորցրել է մեքենայի կառավարումը, որի արդյունքում այն շրջվել է: Կայլը տեղում մահացել է: Բենեթը 2002 թվականին առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: 2004 և 2007թթ նա կրկին հաջողության հասավ:
Թռչող ապսե՝ Սիրիայում Հոկ 15,2012 19:01 Սիրիայում բնակիչները նկատել են թռչող ափսե, որը տևական ժամանակ երևացել է երկնքում: Այն նկարահանել են նաև տեղական հեռուստաընկերությունները եւ ցուցադրել առանց կադրերը մոնտաժելու:
շունը՝ փաստաբան Հոկ 15,2012 18:56 ԱՄՆ-ում փիթբուլ տեսակի շանը փաստաբան են նշանակել, որը դատարանում կներկայացնի շան և նրա տիրոջ շահերը: Դատավորը հայտարարել է, որ շանը պաշտոնական ներկայացուցիչ նշանակելը անհրաժեշտ է արդարադատության տեսանկյունից: Նո անունը կրող շունը դարձել է 2012թ. հուլիսի 24-ին երեխայի վրա հարձակման գործի մասնակից: Շունը հարձակվել է 5-ամյա Ուեսլի Ֆրայի վրա և կծել նրան, երբ երեխան խաղում էր …
Մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը Հոկ 15,2012 18:50 Այսօր` հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում սկսել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը: ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե գործընթացն իրականացվում է “Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին” ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի` յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Առաջինն ատեստավորում կանցնեն առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող …
Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգայի դումայի նախագահի հետ Հոկ 15,2012 18:48 Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռիգայի դումայի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար, նշելով, որ Երևանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու և գործնական հիմքերի վրա դնելու Երևանի ու Ռիգայի միջև …
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
29 Ապրիլ 17:28 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հափշտակված ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու մի մասը հայտնվել դատավորի մեքենայում․ մանրամասներ
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
23 Ապրիլ 16:25 Ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի պիտակի տակ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց