Ժողովուրդ. ԵԽԽՎ պատվիրակությունում Նաղդալյանին կփոխարինեն Նաիրա Կարապետյանով Հոկ 10,2012 10:02 Թեև ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը “Ժողովոտդ”-ի հետ զրույցում, մի կողմից չտաքցնելով իր “արժանիքները”, մյուս կողմից էլ հերքել էր իրեն Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի փոխարեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում ընդգրկելու մասին լուրերը, սակայն երեկ պարզվեց հակառակը: Աժ-ում ԵԽԽՎ պատվիրակության ասուլիսի ժամանակ Նադդալյանն ասել է, թե ինքը պատվիրակության կազմում չի ընդգրկվի` զուտ իր պաշտոնական դիրքից ելնելով, ըստ …
ՀԺ. Հարսնաքարի գործով քննիչը բռնություն է գործադրել փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ Հոկ 10,2012 09:59 Վաղը հոկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ քննարկվելու է “Հարսնաքարում” դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած ռազմաբժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ-փաստաբանների բողոքն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության` նրանց միջնորդությունները մերժելու և գործն առանց պատշաճ քննության դատարան ուղարկելու մասին որոշումների համար: Ինչպես արդեն հայտնել է “Հայկական ժամանակ”-ը, …
Ժողովուրդ. Սերժ Սարգսյանը ներքին հրահանգ է տվել Հոկ 10,2012 09:57 Հոկտեմբերի 6-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Վայոց ձորի մարզ` մասնակցելու գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին: “Ժողովուրդ”-ի աղբյուրները հայտնում են, որ նիստից հետո Սարգսյանը “ներքին հրահանգ” է տվել ՏԻՄ ընտրություններում չընտրված բոլոր քաղաքապետերին ու գյուղապետերին` սահմանված ժամկետից շուտ հրաժարականներ ներկայացնել: “Ժողովուրդ”-ը նշում է, որ չընտրված, բայց գործող համայնքապետերը, ըստ “Տեղական …
Ժողովուրդ. Տաքսիստների մոտից թմրանյութ են հայտնաբերել Հոկ 10,2012 09:55 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ի երեկոյան Անդրանիկի փողոցի զբոսայգու հարակից տարածքից ոստիկանությունը երեք հոգու բաժին է բերման ենթարկել: “Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք տաքսու վարորդներ են: 46-ամյա Աշոտ Մարգարյանի մոտ եղել է կանեփանման զանգվածի 2 փաթեթ, իսկ 44-ամյա Վրեժ Խաչատրյանի մոտ՝ 1 փաթեթ: Երրորդի՝ Արման Թովմասյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից …
Հրապարակ. Զվարթնոց օդանավակայանի տաքսի ծառայության աստղաբաշխական գները Հոկ 10,2012 09:53 Մեր երկիր ժամանողները շարունակում են ապշած մնալ “Զվարթնոց” օդանավակայանը սպասարկող տաքսի ծառայությունից, որն ուղևորին սպասարկում է աստղաբաշխական թվերով: Այս տաքսի ծառայությունը, մասնակցելով “Զվարթնոցի” կազմակերպած մրցույթին, հաղթեց` շահելով այս տարածքում տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու մենաշնորհը: Եվ չնայած մյուս տաքսի-ծառայությունները բողոքեցին սրա դեմ, բայց` անօգուտ: Հիմա այդ դժգոհություններին ավելացել են ուղևորների դժգոհությունները, այս խնդիրը մնում է անլուծելի: Թերևս …
ՀԺ. Հացն ու լավաշը թանկացել են Հոկ 10,2012 09:52 Երեկ “ՀԺ”-ի թղթակցի դիտարկումները ցույց են տվել, որ Երևանի խանութներում հացն ու լավաշը թանկացել են 10-ից մինչև մի քանի տասնյակ դրամով, ալյուրը` հարյուրներով: “Արմաշ” ապրանքանիշի 5 կգ-անոց ալյուրը թանկացել է 870 դրամով: Ըստ փորձագետների, ալյուրի ու հացի գնաճը համահունչ չեն, և հացն առաջիկայում կշարունակի թանկանալ: Մինչդեռ երեկ “Oxfam” միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հրապարակել է զեկույց, …
Ժողովուրդ. Գոմեշի մսի պատմության հետ ՀՅԴ անդամը առնչություն ո՞ւնի Հոկ 10,2012 09:50 Երեկվա համարում “Ժողովուրդ”-ը գրել էր, որ ՊՆ քննչական ծառայության վարույթում գտնվող “գոմեշի մսի” գործը մտել է փակուղի, քանի որ հետքերը տանում են այնպիսի ձերբակալությունների, որից հետո երկրում հեղափոխություն կլինի: ՊՆ-ի արձագանքը չուշացավ, անմիջապես մեղադրանք առաջադրվեց Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանի նկատմամբ, որը, ըստ “Հենարան”-ի, տեղեկանքներ է հավաքել գյուղացիներից, թե իբր միս է մթերել: Շարունակելով …
Հրապարակ. Թիկնապահների զինաթափության ծրագրի գործընթացը շարունակվում է Հոկ 10,2012 09:47 “Հրապարակը” երեկ տեղեկացել է, որ թիկնապահների զինաթափման գործընթացի շրջանակներում նման գործողություն է իրականացվել Տիգրան Արզաքանցյանի թիկնապահների նկատմամբ: Երևանի կենտրոնական փողոցներից մեկից ոստիկանները ոստիկանություն են տարել նախկին պատգամավորին ուղեկցող անձանց: Ուշագրավն այն է, որ ներկաները նկատել են, որ Արզաքանցյանը շարունակում է շրջել Աժ պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշներով:
Ժողովուրդ. Քոքոբելյանը ժամանել է Հայաստան, բայց չի հանդիպում Ժառանգության հետ Հոկ 10,2012 09:43 Չնայած “Ազատ դեմոկրատներ”-ի ղեկավար Խաչիկ Քոքոբելյանն արդեն վերադարձել է Երևան, սակայն առայժմ չի շտապում հանդիպել “Ժառանգության” ներկայացուցիչների հետ` քննարկելու իրենց կուսակցությունների միջև առկա տարաձայնությունները: Այս փաստը հաստատել է նաև Աժ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում: Ավելին, Հակոբյանի խոսքով`իրենք չեն պատրաստվում զանգահարել Քոքոբելյանին այդ խնդրով, այլ սպասում են նրա նախաձեռնությանը: Սինչ այդ, ականատեսների …
Հոկ 10,2012 00:00 Լուսանկարն արվել է Երեւանի Հանրապետության փողոցումԵրեւանի կենտրոնում գործող սննդի այս օբյեկտը բավականին հետաքրքիր բնութագրիչ է ընտրել իր ապրանքանիշի համար. «նամուսով շաուրմա»: Իսկ եփած խեցգետնի մասին էլ չենք խոսում:
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
09 Հունվար 14:23 Խուճապ են տարածել զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ հրաժարվեն զենքով գործելուց
09 Հունվար 15:30 ՖՈՏՈ․ Կին բանտապետը ներկայացավ քրեակատարողական աշխատակիցներին․ հրաժեշտը և նշանակումը
09 Հունվար 13:58 5 միլիոն դրամի դիմաց ծառայության մեջ գտնվող զինվորին ազատել են բանակից. կան մեղադրյալներ
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից