ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ՎԱՐՈՐԴՆԵՐԻՑ Հոկ 10,2012 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ի երեկոյան Անդրանիկի փողոցի զբոսայգու հարակից տարածքից ոստիկանությունը երեք հոգու բաժին է բերման ենթարկել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք տաքսու վարորդներ են: 46-ամյա Աշոտ Մարգարյանի մոտ եղել է կանեփանման զանգվածի 2 փաթեթ, իսկ 44-ամյա Վրեժ Խաչատրյանի մոտ՝ 1 փաթեթ: Երրորդի՝ Արման Թովմասյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից …
ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ Հոկ 10,2012 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Գյումրու Մուշ-2 թաղամասը կառուցապատող շինարարներն արդեն 3 շաբաթ է՝ ինչ ավարտել են իրենց աշխատանքը, սակայն չեն ստացել աշխատավարձերը: Աշխատողներն այս առիթով բողոքել են, սակայն նրանց բողոքին ի պատասխան՝ կառուցապատման աշխատանքներն իրականացնող «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի ղեկավարությունն ասել է. «Համբերե՛ք մի քիչ, Սերժ Սարգսյանը գա, շենքերի բացումն անենք, նոր ձեր փողերը կտանք»: Ինչո՞ւ չեն …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հոկ 10,2012 00:00 ԿԲԱՑԱՀԱՅՏԵ՞ՆԱԺ ՀԱԿ խմբակցությունը երեկ շրջանառության մեջ է դրել 2008թ. մարտի 1-ին կատարված սպանությունների դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Հիշեցնենք, որ այս նախագիծը հեղինակել է ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Հանձնաժողովը նպատակ ունի ուսումնասիրել ու բացահայտել մարտի 1-ին կատարված սպանությունները, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության ու գլխավոր դատախազության կազմակերպած միջոցառումների օրինականությունը:Ի դեպ, այս նախագծի …
ՀՀԿ-Ի ՍԻՐԵԼԻ ԵԺԿ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Հոկ 10,2012 00:00 Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ) այս ընթացքում ոչ միայն չարձագանքեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնման սկանդալին, այլեւ նախորդ շաբաթ տեղի ունեցած ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում փորձել է ամեն գնով խոչընդոտել, որ այդ հարցը քննարկման առարկա չդառնա:ԵԺԿ-ի այս պահվածքն այնքան էլ զարմանալի չէր թվա, եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք. ԵԺԿ անդամ են նաեւ հայկական երեք կուսակցություններ՝ իշխող ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու …
ՍՏԻՊՎԱԾ Հոկ 10,2012 00:00 Օրեր առաջ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սփյուռքահայ լրագրողները հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Լրագրողներից մեկը, անդրադառնալով «Ժողովուրդ»-ի՝ հոկտեմբերի 6-ի թիվ 400 համարում տպագրված «Էժան կարտոֆիլ» լուրին, հարցրել է, թե արդյոք ձեռնարկվում են միջոցառումներ այդ մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ: «Ես արդեն հրահանգել եմ, կատարվում են ընդլայնված աշխատանքներ այդ գնորդներին գտնելու համար»,-եղել է նախարարի պատասխանը:Հիշեցնենք, որ Շիրակի …
ԱՆՀԱՏՈՒՅՑ Հոկ 10,2012 00:00 Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող Գոգոլի 2 հասցեում գտնվող ենթակայանի շենքը, կարգավորիչ կայանի շենքը, շինությունը, պարիսպը, լողավազանը Երեւանի քաղաքապետարանին տալու հարցը: Նման որոշում կայացնելու հիմքն այն է, որ Քանաքեռ-Զեյթուն թաղամասում՝ Ուլնեցու-Ռուբինյանց փողոցների միջանկյալ հատվածում, ապամոնտաժված 2,5 կմ երկարությամբ երկաթգծի տեղում ավտոճանապարհ է կառուցվում: Եւ այդ ենթակայանը, ըստ …
ՓՈԽԵԼՈՒ ԵՆ Հոկ 10,2012 00:00 Թեեւ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մի կողմից չթաքցնելով իր «արժանիքները», մյուս կողմից էլ հերքել էր իրեն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի փոխարեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում ընդգրկելու մասին լուրերը, սակայն երեկ պարզվեց հակառակը: ԱԺ-ում ԵԽԽՎ պատվիրակության ասուլիսի ժամանակ Նաղդալյանն ասել է, թե ինքը պատվիրակության կազմում չի ընդգրկվի՝ զուտ իր պաշտոնական դիրքից ելնելով. ըստ …
240 ՄԻԼԻՈՆԸ ԳԵՏՆԻ ՏԱ՞Կ ԱՆՑԱՎ Հոկ 10,2012 00:00 Կենսաթոշակառուներին հասանելիք վճարումներից 240 միլիոն դրամ յուրացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ կալանավորված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը:Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ …
ԱԽՐ ԱՅԴՊԵՍ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՐԵՆ ՃԻՇՏ ՉԷ Հոկ 10,2012 00:00 Հոկտեմբերի 6-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին: «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ նիստից հետո Սարգսյանը «ներքին հրահանգ» է տվել ՏԻՄ ընտրություններում չընտրված բոլոր քաղաքապետերին ու գյուղապետերին՝ սահմանված ժամանակից շուտ հրաժարական տալ: Նշենք, որ չընտրված, բայց գործող համայնքապետերը, ըստ «ՏԻՄ մասին» օրենքի …
Հոկ 10,2012 00:00 Չնայած «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Խաչիկ Քոքոբելյանն արդեն վերադարձել է Երեւան, սակայն առայժմ չի շտապում հանդիպել «Ժառանգության» ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրենց կուսակցությունների միջեւ առկա տարաձայնությունները: Այս փաստը հաստատեց նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: Ավելին, Հակոբյանի խոսքով՝ իրենք չեն պատրաստվում զանգահարել Քոքոբելյանին այդ խնդրով, այլ սպասում են նրա նախաձեռնությանը: Մինչ այդ, ականատեսների …
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
09 Հունվար 14:23 Խուճապ են տարածել զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ հրաժարվեն զենքով գործելուց
09 Հունվար 15:30 ՖՈՏՈ․ Կին բանտապետը ներկայացավ քրեակատարողական աշխատակիցներին․ հրաժեշտը և նշանակումը
09 Հունվար 13:58 5 միլիոն դրամի դիմաց ծառայության մեջ գտնվող զինվորին ազատել են բանակից. կան մեղադրյալներ
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից