ՀՐԵՂԵՆԻՆ ԻՐ ՏՈՒՆ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ Հոկ 06,2012 00:00 Մարդ պիտի տուն առնելիս էլ բախտ ունենա: Երեւանի բնակիչ Հրեղեն Խաչատրյանին այդ բախտը դեռ չի ժպտում: Նա ցանկացել է տղայից գաղտնի տուն գնել՝ «սյուրպրիզ» անել թոռնիկին, բայց հայտնվել է «բերմունդյան եռանկյունում», որտեղ երեւում է, թե ուր են գնացել Հրեղենի 35 միլիոնը, ինչ նպատակով, սակայն հենց փողը հասել է տեղ, սկսվել է խորհրդավոր մի շրջապտույտ՝ գործընթաց, …
ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Հոկ 06,2012 00:00 Երեկ կյանքից հեռացել է անվանի կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ Էդուարդ Միրզոյանը։ Նա 91 տարեկան էր: «Ժողովուրդ» օրաթերթը իր ցավակցություններն է հղում նրա հարազատներին:
ԹԱՆԱՔԻ ԵՂԱՆԱԿՈՎ Հոկ 06,2012 00:00 ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները պատրաստվում են շրջանառության մեջ դնել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու սեփական տարբերակը: Ընդդիմադիրներն առաջարկում են մի շարք առանցքային փոփոխություններ կատարել ԸՕ-ում: Ի թիվս այլ առաջարկների՝ տեղ է գտել դրույթ՝ քվեարկությունից հետո ընտրողների մատը թանաքոտելու մասին: ՀԱԿ-ում համոզված են, որ միայն ընտրողների մատը թանաքոտելով հնարավոր կլինի կանխել կեղծ անձնագրերով կրկնակի քվեարկությունները: ՀԱԿ-ը …
ԱՆՀԱՅՐԵՆԻՔ Հոկ 06,2012 00:00 ԱԺ երեկվա բրիֆինգների հիմնական թեմաներից մեկն էլ ԱԳՆ շենքի վաճառելու մասին կառավարության որոշումն էր: «Ես ոչ հարգալից եմ վերաբերվելու այդ կառավարությանը: Ես ցանկանում եմ, որ հաջորդը վաճառվի կառավարության շենքը` իր ողջ կազմով, իսկ գինը, կարծում եմ, ոչ թե կառավարությունն է որոշելու, այլ շենքը գնողը: Վաճառքի հանված շենքերի շարքում հաջորդը լինելու է Մատենադարանի շենքը, այնուհետեւ՝ Օպերայի: …
ԵԹԵ ՉՄՏՆԵՐ Հոկ 06,2012 00:00 «Եթե Օսկանյանը չմտներ քաղաքականություն, ապա դատախազը չէր մտնի խորհրդարան»,-ԱԺ երեկվա ճեպազրույցներում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ըստ նրա՝ Օսկանյանի գործում ակնհայտ է քաղաքական ենթատեքստը: «Եւ ակնհայտ են քաղաքական հետապնդումները նախագահական ընտրություններից առաջ»,-նշեց նա:
ԽԱԲԵԼ Է Հոկ 06,2012 00:00 «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջեւ լարվածությունը գնալով նոր ընթացք է ստանում: «Ժառանգություն»-ը սկսել է անուղղակիորեն, սակայն բաց տեքստով ԱԴԿ ղեկավար Խաչիկ Քոքոբելյանին մեղադրել իրենց «քցելու մեջ»: Երեկ՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հաստատեց Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը, որ, իրոք, պատգամավորական մանդատները վայր դնելու մասին պայմանավորվածություն է եղել Քոքոբելյանի եւ Հովհաննիսյանի միջեւ: «Պայմանավորվածությունը ձեռք …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հոկ 06,2012 00:00 ՀԱՄԱԺՈՂՈՎԱղավնաձորում շարունկավում է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը:Համաժողովի ընթացքում քննարկվող առանցքային հարցն է Հայաստանի եւ սփյուռքի միասնական ռազմավարությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, որը պետք է լինի հստակ եւ միասնական: ԳԱՂՏՆԻ ՆԻՍՏԵրեկ` կեսօրին, Գյումրու ավագանու նորընտիր անդամ, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Գյումրու քաղաքապետարանի կայքի՝ …
ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ Հոկ 06,2012 00:00 ՀՀԿ-ԲՀԿ պայքարի արդյունքում երկրորդ պլան են մղվել քաղաքական մյուս բոլոր գործընթացները: Լուրջ դերակատարություն ունեցող մյուս բոլոր կուսակցությունները հիմա սպասում են այս հակամարտության ավարտին՝ կողմնորոշելու համար իրենց անելիքի հարցում: Արդյո՞ք ԲՀԿ առաջնորդը կհնազանդվի Սերժ Սարգսյանին ու կհայտարարի նախագահական ընտրություններում նրան սատարելու մասին, թե՞ ոչ. այդ որոշումից էլ կախված կլինի, թե կուսակցություններից յուրաքանչյուրն ինչ մարտավարություն կդրսեւորի առաջիկա …
ՇՆՈՐՀԱՎՈՐ Հոկ 06,2012 00:00 Հոկտեմբերի 6-ին մեր սիրելի շախմատիստ, օլիմպիական եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանի ծննդյան օրն է: «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակազմը սիրով շնորհավորում է Լեւոնին՝ մաղթելով հաղթանակներ կյանքի բոլոր բնագավառներում:
ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Հոկ 06,2012 00:00 Տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդուն ազատ են արձակել: Սակայն ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը «Ժողովուրդ»-ին հավաստիացրեց, որ Ստեփան Հակոբյանն այժմ կալանքի տակ է: Հիշեցնենք, որ նա 5 տարվա հետախուզումից հետո կալանավորվեց 2011թ. դեկտեմբերին: Ոստիկանությունը Հակոբյանին մեղադրում է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդուն՝ Սեդրակ Զատիկյանին 2006-ի հունիսին …
04 Նոյեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Գաբրիել Չեմբերջյանը, որ ճաշել է Աննա Հակոբյանի հետ և հանգանակել 50 հազար դոլար
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան
31 Հոկտեմբեր 20:44 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին
14 Հոկտեմբեր 13:37 Ձերբակալված ֆիզիկայի ուսուցիչը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կից խորհրդի կազմում է. նախարարի անտեղյակությունը
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Հոկտեմբեր 20:16 «Դոմուս» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ և ընկերության դեմ հարուցված վարույթներ կան․ հրդեհի վերաբերյալ վարույթ չի հարուցվել
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան