Երթեվեկության կանոնների պահպանումը կվերահսկի ավտոմատ համակարգը Նոյ 29,2012 15:32 Նկատի առնելով այն իրողությունը, որ ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների նախահաշվի 9 ամսվա արդյունքով էապես գերակատարվել է եկամտի ծրագիրը, ինչը պայմանավորված է երթևեկության կանոնների պահպանման հսկողության ավտոմատ համակարգի ներդրմամբ, կառավարությունը որոշել է գերակատարմամբ ստացված գումարի մի մասը նույնպես տրամադրել նշված համակարգի առաջանցիկ զարգացմանը։ Մասնավորապես, սարքերի և սարքավորումների ձեռքբերմանը կուղղվի մոտ 1 մլրդ 300 մլն …
Հարձակում՝ Իրանի դեսպանատան վրա Նոյ 29,2012 15:27 Իրանյան ընդդիմության ներկայացուցիչները հարձակվել են Բեռլինում Իրանի դեսպանատան վրա,- գրում է Spiegel-ը։ Մոտ 30 մարդ ներխուժել է դիվանագիտական ներկայացուցչության տարածք, պոկել շենքի դրոշը, ինչպես նաեւ քարեր ու ներկերով լի տարաներ շպրտել։ Ոստիկանությունը ձերբակալել է 10 մարդու։ Նրանք պահանջում են Իրանից՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Գերմանիայի արտգործնախարարությունը դատապարտել է տեղի ունեցածը եւ իրանական կողմին վստահեցրել, որ տեղի …
ՀՖՖ-ն իր օժանդակությունն է հայտնում ԱՊՀ առաջնության ստեղծման գաղափարին Նոյ 29,2012 15:19 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որով հաստատում է իր օժանդակությունը Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ֆուտբոլի միասնական առաջնության ստեղծման գաղափարին: Հայտարարության մեջ ասված է հետևյալը. “Ներկա պահին ԱՊՀ բոլոր երկրների ազգային առաջնություններում ձևավորվել են ուժեղ թիմեր, որոնք ճանաչում են ստացել ոչ միայն տվյալ երկրներում, այլ նաև ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, …
Ամուսնանալուց հրաժարվելու համար աղջկան գլխատել են Նոյ 29,2012 15:13 Աֆղանստանում երկու տղամարդու են բերման ենթարկել`14-ամյա աղջկան սպանելու մեղադրանքով: Նրանք հարձակվել են աֆղանուհու վրա եւ գլխատել, քանի որ աղջկա հայրը հրաժարվել էր կնության տալ դստերը: Նշենք, որ նախորդ տարի Աֆղանստանը ճանաչվել է որպես կանանց համար ամենավտանգավոր երկիր:
Մատաղիսի գործը զինվորական գործերով արդարադատության կարեւորագույն փորձաքար է Նոյ 29,2012 15:08 Մատաղիսի գործը զինվորական գործերով արդարադատության կարեւորագույն փորձաքար է: Խստորեն դատապարտում ենք փորձերը՝ կասկածելի եւ անթույլատրելի միջոցներով հիմնավորել անմեղ երիտասարդների առնչությունը քրեական գործի հետե։ Այս մասին ասվում է “Մատաղիսի” գործի վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարությունում։ “2008 թվականից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող հայտնի “Մատաղիսի” գործը, որն արդեն մոտ ինը տարի է …
Հայաստանն ադրբեջանցի հովիվին կհանձնի Ադրբեջանին Նոյ 29,2012 14:07 Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, նոյեմբերի 30-ին տեղի կունենա Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիեւի միակողմանի հանձնումը ադրբեջանական կողմին, հայտնում են Հայաստանի Պաշտպանության նախարարությունից: Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Թելման Ալիեւը նոյեմբերի 12-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը։ Ամենայն հավանակությամբ, 40-ամյա հովիվը մառախուղի ժամանակ անասունների փնտրելիս մոլորվել էր եւ հայտնվել հայկական տարածքում:
Գաբրիել Պողոսյանը չի լինի Խոսրովի արգելոցի տնօրենը Նոյ 29,2012 14:03 Նոյեմբերի 28-ին լրացել է “Խոսրովի անտառ” պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման ժամկետը: ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ “Խոսրովի անտառ” պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար ս/թ նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում:Այս մասին հաղորդում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակման ժամկետի …
Գողություն տոնավաճառից Նոյ 29,2012 13:49 Նոյեմբերի 28-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, տոնավաճառից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Թինա Մ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը տոնավաճառի մի շարք տաղավարներից տարբեր հագուստներ է գողացել է: Կատարվում է նախաքննություն:
Վրաերթի են ենթարկել 15-ամյա աղջկան Նոյ 29,2012 13:44 Նոյեմբերի 28-ին, ժամը 18.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ըստ մեղադրանքի՝ թռցրել է զոքանչի տնից Նոյ 29,2012 13:36 Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ շարունակվում է Արագածոտնի մարզի բնակիչ Շանթ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Շանթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. դեկտեմբերի 9-ին հյուրընկալվելով իր զոքանչ, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակչուհի Լ. Մ.-ին պատկանող առանձնատանը, մինչև 10.12.2011թ. մնացել է այնտեղ: Նշված օրը, օգտվելով տան …
31 Մայիս 20:32 Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում․ ռուս քաղաքագետը՝ վարչապետի հրաժարականի և Սրբազանի շարժման մասին
31 Մայիս 20:32 Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում․ ռուս քաղաքագետը՝ վարչապետի հրաժարականի և Սրբազանի շարժման մասին
28 Մայիս 21:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր չենթարկվեցին տրված հրահանգին. ՔՊ-ական պատգամավորներից ոչ բոլորն են Փաշինյանի «լեգիտիմ» լուսանկարը տեղադրել
29 Մայիս 12:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «սև ու սպիտակ» փարթիի մասին
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին