Զինվորներ տեղափոխող Ուրալը Քելբաջարում վթարի է ենթարկվել Նոյ 01,2012 23:40 Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Քելբաջարի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների, զինվորներ տեղափոխող “Ուրալ” մակնիշի բեռնատար ավտոմեքենան Հարուրի ձոր կոչվող տարածքում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
սպասվում է անձրեվ եվ ամպրոպ Նոյ 01,2012 19:30 Նոյեմբերի 02-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, 03-ի երեկոյան ժամերին, 04-ին, 05-ի գիշերը, շրջանների զգալի մասում, 05-ի ցերեկ, 06-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում մառախուղ: Նոյեմբերի 02-ի ցերեկը և 03-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 03-04-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Երևանում նոյեմբերի 02-ի գիշերը, 03-ի …
Նիվան կողաշրջվել է Նոյ 01,2012 19:24 Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում, Դավիթաշենի եկեղեցու դիմաց, բախվել են Նուբարաշեն 12 փողոցի բնակիչ Արթուր Եգորյանի վարած “Վազ 2121” մակնիշի 32 ԼՕ 003 համարանիշի և Արամ Պետրոսյանի վարած “Մազդա 6” մակնիշի 15 ՍՏ 021 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ …
Շոնթին թայֆունից 1 260 000 մարդ է տուժել Նոյ 01,2012 19:20 Հարավային Չինաստանում “Շոնթին” թայֆունի հետևանքով մոտ 1,26 մլն մարդ է տուժել։ Հայնան կղզում հորդառատ անձրևներն ու փոթորկային քամիները ստիպել են տարհանել 52 հազար մարդու։ Ավերվել կամ վնասվել է մոտ 2 հազար տուն։ Տուժել է 44,7 հազար հա ցանքատարածք։ Տնտեսական վնասը կազմում է մոտ 160 մլն դոլար։ Չինաստանի Գուանսի- Չժուան ինքնավար շրջանում տարհանվել է 27,3 հազար …
Հայր եվ որդի մեղադրվում են խարդախություն կատարելու մեջ Նոյ 01,2012 19:12 ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է հայր և որդի Ալեքսանյանների կողմից խարդախություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի …
Ցույց՝ Վերաքննիչի դիմաց՝ ՀԱԿ ակտիվիստներին արդարացնելու համար Նոյ 01,2012 19:10 “Հայաստանն առանց քաղբանտարկյալների” նախաձեռնությունը նախատեսում է վաղը ժամը 13-ին բողոքի ցույց է անցկացնելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ (ք. Երեւան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ այդ պահին ընթանալու է Կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը: “Հայաստանն առանց քաղբանտարկյալների” նախաձեռնությունը կոչ է անում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել …
Դոլարը կրկին թանկացավ Նոյ 01,2012 19:08 “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ նոյեմբերի 1-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել: Նշենք, որ գործարքներ տեղի չէին ունեցել նաեւ երեկ, սակայն այսօր դոլարի փոխարժեքը ակնհայտորեն բարձրացել է: Բավական է ասել, որ դոլարը պահանջարկ է վայելել 405.8 դրամով, սակայն 407 դրամից ցածր արժեքով առաջարկ չի եղել: Կանխիկ արտարժույթի շուկայում առայժմ էական փոփոխություններ չկան, թեեւ ավելացել են …
Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան շրջան Նոյ 01,2012 19:04 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 31-ին այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան սահման: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: ՊՆ լրատվական ծառաությունից հայտնում են, որ նախարարն այցելել է նորակառույց պաշտպանական շինությունները և ծանոթացել զորամասերից մեկի շինարարական ու կառուցապատման լայնածավալ …
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային Նոյ 01,2012 18:57 Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ երկրին պատուհասած բնական աղետի՝ “Սենդի” ավերիչ փոթորկի կապակցությամբ, տեղեկացնում են նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունից: Հեռագրում, մասնավորապես ասված է. “Ձերդ Գերազանցություն, Խորապես ցնցված ենք ամերիկյան մայրցամաքը պատուհասած “Սենդի” ավերիչ փոթորկի հետևանքներից, որը խլեց տասնյակ անմեղ կյանքեր ու պատճառեց ահռելի նյութական վնասներ: Կիսելով Ձեր և Ամերիկայի …
ԲՈՒՀ-երից 12-ը խոշոր հարկատուներ են. Արմեն Աշոտյան Նոյ 01,2012 15:49 Հայաստանյան 73 բուհերից 12-ը խոշոր հարկատուներ են, հատկապես՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով, եւ գտնվում են ՀՀ առաջին 100 հարկ վճարողների շարքում: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ՀՀ կառավարության նիստում զեկուցելով ՀՀ կրթության եւ գիտության ոլորտի հարկային պարտավորությունների կատարման եւ տնտեսական աճի ներուժի մասին: Եթե 2011 թ. …
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
08 Մայիս 07:19 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց