Ժողովուրդ. Թոխմախի Մհերի Rolls Royceն ու նոր ԱԺ-ական համարանիշները Նոյ 20,2012 10:43 “Ժողովուրդ”-ն իր այսօրվա համարում հրապարակել է “Rolls royce” մակնիշի 013օօ11 համարանիշով ավտոմեքենայի լուսանկար և գրել է, որ այն պատկանում է Երևանի Էրեբունու երկարամյա թաղապետ, այժմ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր): Այս մարդն ի պաշտոնե իրավունք չի ունեցել բիզնեսով զբաղվել, ուստի առնվազն տարօրինակ է, թե 30 տոկոսով աղքատ մեր երկրում ինչ միջոցներով է …
ՀԺ. Գյուղացիները շահել են Նոյ 20,2012 10:39 “Երեկ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ, ինչպես տեղեկացանք նախարարության պաշտոնական կայքից, քննարկվել են “Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին” օրենքի կիրարկման մասին հարցեր։ Չափազանց ուշագրավ կիրարկում է ունեցել այս օրենքը։ Խնդիրն այն է, որ պոպուլիստական այս օրենքն ընդունվեց 2012 թվականի մայիսի Ազգային ժողովի ընտրություններից առաջ, և նպատակը հողի հարկի և …
Ժողովուրդ. Շիրակի օդանավակայանում ատրճանակ է հայտնաբերվել Նոյ 20,2012 10:35 “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 18-ին՝ Ժամը 21:30-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի օդանավակայանում։ Ավիացիոն անվտանգության աշխատակիցներն ուղևորների ուղեբեռների հատուկ ստուգման ժամանակ ատրճանակ են հայտնաբերել։ Պարզվել է, որ ատրճանակը պատկանել է Գյումրի-Սանկտ-Պետերբուրգ չվերթի ուղևորներից 23-ամյա Անդրանիկ Խաչատրյանին։ Մեր տեղեկություններով՝ Անդրանիկի մոտ եղել է օդամղիչ ատրճանակ, ատրճանակի մեկ պահեստատուփ, մեկ տուփ մետաղյա գնդիկներ, որոնք ծառայել …
168 ժամ. Ալեքսանդր Արզումանյանը հրաժարական չի տալիս Նոյ 20,2012 10:30 “Մեր ունեցած տեղեկություններով՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանին հետ կանչելու՝ “Ժառանգություն” խմբակցության փորձերն առայժմ անհաջողության են մատնվում։ Թեև “Ժառանգություն” խմբակցության ղեկավարն ու քարտուղարն ասում են, որ Արզումանյանին փոխարինելու հետ կապված իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն խնդիրն այն է, որ Ալեքսանդր Արզումանյանն ամեն տեղ հայտարարում է, որ ինքը մտադիր չէ հրաժարական տալ։ ԱԺ …
Հրապարակ. ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի Նոյ 20,2012 10:26 “Հրապարակը” գրում է, թե “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն օրեր առաջ հայտարարում էր, թե նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին իրենց որոշումը կարող են ընդունել նաեւ կուսակցության քաղխորհրդի նիստում՝ պարտադիր չէ համագումար անելը: Սակայն այժմ լուրեր են շրջում, որ ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի: Դիտորդները կարծում են՝ եթե ԲՀԿ-ն համագումար անի, ապա դրա նպատակը հանդիսավոր պայմաններում սեփական թեկնածուով հանդես …
Ժողովուրդ. ՀՀ ԱԳՆ-ն չի գաղտնազերծում իր քայլերը Նոյ 20,2012 10:25 “Ժողովուրդ”-ն արդեն տեղեկացրել էր, որ Իրանը դադարեցրել է 52 անուն ապրանքատեսակների արտահանումը Հայաստան: Ու քանի որ հայտնի չէ, թե մեր հարևան երկիրը երբ կհանի դրված արգելանքը, ՀՀ կառավարությունը նոյեմբերի 6-ին արտգործնախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել Իրանի հետ` խնդրին շուտափույթ լուծում տալու համար: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից թերթը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքի մեջ են բանակցությունները Իրանի …
ՀԺ. Վարորդներից ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ է գանձվել Նոյ 20,2012 10:21 Անցած տարվա դեկտեմբերից Հայաստանի տարածքում տեղադրված եւ գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթեւեկության կանոնների արձանագրված խախտումներով` մինչ օրս կայացվել է տուգանքների ավելի քան 373 հազար որոշում: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։ “Կայացված որոշումներով, վարորդներից արդեն գանձվել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ: Այս մասին երեկ մեր թղթակցի հարցումին ի պատասխան` հայտնել …
Ժողովուրդ. Վարդան Սեդրակյանը սկսել է իր նախընտրական քարոզարշավը Նոյ 20,2012 10:19 “Հունիսի 11-ին էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի ընտրություններում և ոչ միայն հայտարարել է, այլև գործնական քայլեր է իրականացնում նախագահի աթոռին հասնելու ուղղությամբ։ Եվ այդ ճանապարհին այնքան է շտապում, որ արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը։ Այս օրերին հանրապետության տարբեր քաղաքների, ինչպես նաև մայրաքաղաք Երևանի պատերին հայտնվել են …
Հրապարակ. ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի նոր համագործակցություն է ուրվագծվում Նոյ 20,2012 10:17 Նախագահական ընտրություններին ընդառաջ, բացի ԲՀԿ-ից, ՀՅԴ-ն նույնպես ներկայացրել է երկրի զարգացման իր տեսլականը և զուգահեռ կոնսուլտացիաների շարք սկսել քաղաքական ուժերի հետ: Արդեն իսկ տեղի է ունեցել ՀՅԴ-ՕԵԿ հանդիպումը, երեկ էլ` ՀՅԴ-ՀԱԿ: Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ “Հրապարակ”-ի աղբյուրները` ՀՅԴ-ն դիմել է նաև ՀՀԿ-ին, Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ խնդիր չկա, սակայն նախագահը երկրում չէ, թող գա, …
Ժողովուրդ. Փոխնախարարի եղբայրը ՀԴՄ-ով մեքենա է շահել Նոյ 20,2012 10:14 Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի կրտսեր որդին` Հայկ Արամյանը, 2011-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀԴՄ կտրոններով շահել է Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա: Հիշեցնենք, որ նրա ավագ եղբայրը ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն է, եւ հետաքրքիր է, որ ՀԴՄով ավտոմեքենա է շահել հենց ֆինանսն երի փոխնախարարի եղբայրը:
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին