ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ Նոյ 20,2012 00:00 Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումները:
ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՉԿԱՆ Նոյ 20,2012 00:00 Թիվ 1 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը նոյեմբերի 19-ին պաշտոնական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին: Նամակով դիմելու պատճառը ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պաշտոնական կայքում ընտրացուցակների բացակայությունն է:
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԵՂԲԱՅՐԸ Նոյ 20,2012 00:00 Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի կրտսեր որդին` Հայկ Արամյանը, 2011-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀԴՄ կտրոններով շահել է Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա: Հիշեցնենք, որ նրա ավագ եղբայրը ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն է, եւ հետաքրքիր է, որ ՀԴՄ-ով ավտոմեքենա է շահել հենց ֆինանսների փոխնախարարի եղբայրը:
ԿՕԳՆԵՆ Նոյ 20,2012 00:00 «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը քննելու է Շորժա-Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Շորժա-Վարդենիս ուղեմասի 185-րդ կմ-ին կամուրջը վերանորոգելու ժամանակ այն փլվել է, ինչի հետեւանքով երեք մարդ մահացել էր, իսկ երկուսը՝ տեղափոխվել հիվանդանոց: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո պատասխանատու Վահե Դավթյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Փորձելու ենք …
ԱՏՐՃԱՆԱԿ ԵՆ ԳՏԵԼ Նոյ 20,2012 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի օդանավակայանում: Ավիացիոն անվտանգության աշխատակիցներն ուղեւորների ուղեբեռների հատուկ ստուգման ժամանակ ատրճանակ են հայտնաբերել: Պարզվել է, որ ատրճանակը պատկանել է Գյումրի-Սանկտ-Պետերբուրգ չվերթի ուղեւորներից 23-ամյա Անդրանիկ Խաչատրյանին: Մեր տեղեկություններով՝ Անդրանիկի մոտ եղել է օդամղիչ ատրճանակ, ատրճանակի մեկ պահեստատուփ, մեկ տուփ մետաղյա գնդիկներ, որոնք ծառայել …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 20,2012 00:00 ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին նոյեմբերի 19-ին կրկին հրավիրել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Civilnet.am-ի փոխանցմամբ՝ նախկին արտգործնախարարին հրավիրել էին՝ ծանոթանալու գործի շրջանակներում անցկացված փորձաքննության արդյունքներին, սակայն Օսկանյանը հրաժարվել է անել դա՝ պատճառաբանելով, որ դրանք իր գործին չեն վերաբերում։ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԳՆԱ ԱԺԱզգային Ժողովի՝ նոյեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ …
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ Նոյ 20,2012 00:00 Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները գուժում են երկրի աղետալի վիճակի մասին: Այս խոսքերն ամենեւին էլ չափազանցություն չեն, այլ նման եզրահանգման կարող է գալ ցանկացած ոք՝ ծանոթանալով վերջին տարիներին Հայաստանի ժողովրդագրական տվյալների հետ:ՀՀ ԱՎԾ-ն վերջերս հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012 թվականի հունվար-սեպտեմբերին» վերնագրով զեկույցը: Այստեղից պարզվում է, որ այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ-ից մեկնել ու չի …
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է Նոյ 20,2012 00:00 Հունիսի 11-ին էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի ընտրություններում եւ ոչ միայն հայտարարել է, այլեւ գործնական քայլեր է իրականացնում նախագահի աթոռին հասնելու ուղղությամբ: Եւ այդ ճանապարհին այնքան է շտապում, որ արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը: Այս օրերին հանրապետության տարբեր քաղաքների, ինչպես նաեւ մայրաքաղաք Երեւանի պատերին հայտնվել են Վ. …
ՊԱՀՄՏՈՑԻ Նոյ 20,2012 00:00 Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը հայտարարել է թիվ 35 ընտրատարածքում կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ական Արման Սահակյանի թեկնածությունը սատարելու մասին: Նշենք, որ այստեղ իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավար, ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը: Փաստորեն, մի կողմից ԲՀԿ-ն համագործակցում է ընդդիմության հետ, մյուս կողմից ՀՀ երկրորդ քաղաքում համայնքապետը սատարում է իշխանության ներկայացուցչին: «Ինձ …
ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԱՆՀԵՐՔԵԼԻՆ Նոյ 20,2012 00:00 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ այնքան էր սեւեռվել վարչապետ Տիգրան Սարգսյանի անհեթեթությունները լղոզելու մտքի վրա, որ ակամայից ինքը հայտնվեց զավեշտալի ու ամոթալի վիճակում:Ճիշտ է, գովելի փաստ է, որ ՀՀԿ-ում դեռ կան մարդիկ, որոնք պատրաստ են ամեն գնով պաշտպանել վարչապետին: Բայց երբ դա արվում է՝ խեղաթյուրելով …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին