«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, 2003, 2008 թվականներին նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արամ Հարությունյանը դեռ չի որոշել՝ կառաջադրի իր թեկնածությունը 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններին, թե ոչ: «Կուսակցությունը քննարկել է հնարավոր առաջադրման, չառաջադրման, բոյկոտման տարբերակները, բայց դեռ վերջնական որոշում չունենք»,-«Ժողովուրդ»-ին հայտնեց Հարությունյանը: Հարցին, թե ինչից կամ ումից է կախված նրա որոշումը, Արամ Հարությունյանը պարզաբանեց. «Ես որեւէ …