Ծեծկռտուք ֆինանսների նախարարությունում Դեկ 21,2012 15:54 168 .am-ի տեղեկություններով, այսօր ժամը 12-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Բանը հասել է անգամ ծեծկռտուքին, որին ստիպված են եղել միջամտել անգամ վարչության պետերն ու նախարարի տեղակալները։ Միջադեպը տեղի է ունեցել նույն իրավաբանական վարչությունում, որտեղ ընթացող խմորումներին վերջերս անդրադարձել էինք մեր կայքում։ Ինչպես փոխանցում են 168.am-ի աղբյուրները, իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Ա. …
Facebook-ում անծանոթներին նամակ գրելը դարձել է վճարովի Դեկ 21,2012 15:44 Facebook սոցիալական կայքը անծանոթներին հաղորդագրություն ուղարկելը ժամանակավորապես դարձրել է վճարովի,- գրում է РИА Новости-ն: Անծանոթ անձանց վճարովի հաղորդագրություն ուղարկել կարելի է շաբաթը մեկ անգամ` 1 դոլարով: Ծրագիրը գործում է միայն ԱՄՆ օգտատերերի համար:
ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է Դեկ 21,2012 15:41 Երեկ “Սեբաստիա” բժշկական կենտրոնի “Էլեն-Նարե” ծննդատանն անթույլատրելի դեպք է տեղի ունեցել։ Այս էլ որերորդ անգամ բժշկի նկատմամբ անհարգելից ու բիրտ ուժի կիրառման միջադեպ է գրանցվել մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում։ Արատավոր ու մերժելի մի փաստ, որը, դժբախտաբար, կարծես թե չափազանց դատապարտելի, ուղղակի անըմբռնելի սովորույթ է դառնում։ Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու նման բոլոր …
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ Դեկ 21,2012 15:33 Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե օրակարգի առաջին հարցով ներկայացվել են կանանց քաղաքական մասնակցության եւ ընդգրկվածության հիմնական ցուցանիշներն ու կառավարչական հմտությունների բարելավման առկա խնդիրները: Նշվել է, որ 2012 թվականին հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ կանանց …
18-ամյա աղջկան վրաերթի են ենթարկել Դեկ 21,2012 15:28 Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե 4եռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Սպասվում են տեղումներ Դեկ 21,2012 15:25 Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 22-ին, 24-ի օրվա երկրորդ կեսին, 25-ին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 23-ին, 24-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 10-15 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի գիշերը կնվազի 2-4, …
Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը Դեկ 21,2012 15:24 ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը: Ապարանում, Նոյեմբերյանում, Կապանում առկա է մառախուղ: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նոտարին ժամանակավորապես զրկել են աշխատանքից Դեկ 21,2012 14:44 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի նկատմամբ կիրառվել է գործունեության կասեցում՝ մինչև վեց ամիս ժամանակով կարգապահական տույժը, և նրա աշխատանքային գործունեությունը կասեցվել է մեկ ամիս ժամանակով՝ 2012 թվականի դեկտեմբերի 18-ից 2013 թվականի հունվարի 18-ը ներառյալ։ Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարի այս հրամանի համար հիմք են …
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻ SWAROVSKI ԲՅՈՒՐԵՂՆԵՐՈՎ ՁԵՌՆՈՑԸ Դեկ 21,2012 14:37 Մայքլ Ջեքսոնի սև ձեռնոցը, որը զարդարված է Swarovski բյուրեղներով, Լոս Անջելեսում վաճառվել է մոտ 200 հազար դոլարով: Զույգ չունեցող այս ձեռնոցը երգիչը կրել է 1984-ի American Music Awards երաժշտական մրցանակաբաշխության և իր ամենահայտնի Thriller ալբոմի համար պարգեվատրման ժամանակ: Աճուրդի տունը չի նշում գնորդի անունը:
Հայ շախմատիստները կխաղան Գրոնինգենում Դեկ 21,2012 14:29 Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանն ու Մհեր Հովհաննիսյանը կմասնակցեն են դեկտեմբերի 21-ին Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում մեկնարկող շախմատային բաց մրցաշարին: Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 30-ին, տեղեկացնում է armchess .am-ը:
29 Հունիս 15:56 Սյունիքի համայնքապետերից միայն Գևորգ Փարսյանն է Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու ցանկություն հայտնել
28 Հունիս 17:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն «Ֆազին» կյանքից զրկելուց հետո դեպքի վայրում հայտնաբերվել է զրահաբաճկոն՝ վրան գրված «Police». ինչ են կասկածում իրավապահները
26 Հունիս 20:55 ՀՀ մարզերում բարձրախոսներով մարդկանց հայտարարում են. Փրկարար ծառայությունը ուժեղացված ծառայության է անցել
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել
26 Հունիս 20:55 ՀՀ մարզերում բարձրախոսներով մարդկանց հայտարարում են. Փրկարար ծառայությունը ուժեղացված ծառայության է անցել