Նոտարին ժամանակավորապես զրկել են աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի նկատմամբ կիրառվել է գործունեության կասեցում՝ մինչև վեց ամիս ժամանակով կարգապահական տույժը, և նրա աշխատանքային գործունեությունը կասեցվել է մեկ ամիս ժամանակով՝ 2012 թվականի դեկտեմբերի 18-ից 2013 թվականի հունվարի 18-ը ներառյալ։ Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից  հայտնում են, որ նախարարի այս հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի “Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին” N 260-Ա հրամանի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը:




Լրահոս