թունավորվում ծաղկեփոշուց Մայիս 14,2012 13:43 ՌԴ Սամարայի Սերգիևսկի թաղամասում՝ անհայտ ծագում ունեցող բույսից ուժեղ թունավորման ախտանիշով 14 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Տուժածները պատմել են, որ ծաղկեփոշի են հավաքել, իսկ ծաղկեփոշին բուժիչ է համարվում: Թունավորվածներից 5-ը ծանր վիճակում են:
72 հոգի դեռ հիվանդանոցում են Մայիս 14,2012 13:37 Մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներից դեռևս 72-ը գտնվում են մայրաքաղաքի բժշկական հաստատություններում։ Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման ընթացքում բռնկվել էին գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և …
1923 թվականի ֆոտոխցիկը վաճառվել է ռեկորդային գնով Մայիս 14,2012 13:10 Leica մակնիշի 1923 թվականին արտադրված ֆոտոխցիկը Վիեննայի աճուրդում վաճառվել է ռեկորդային 2,16 միլիոն եվրոյով,- գրում է BBC -ին :Նշենք 1923 թվականին արտադրվել է նման 25 ֆոտոխցիկ: Մինչեւ մեր օրերը հասել է դրանցից 12-ը: Նախորդ ռեկորդը եւս պատկանում է այս մակնիշի ֆոտոխցիկին, 2011-ին այն վաճառվել էր 1,32 միլիոն եվրոյով:
Աշոտ Զաքարյանը դադարեցնում է ՀԱԿ-ում իր քաղաքական գործունեությունը Մայիս 14,2012 13:08 ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ դադարեցնում իր հործունեությունը ՀԱԿ-ում: Հայտարարությունում ասվում է. “Ինչպես գիտեք, վերջին երկու ամիսների ընթացքում, Հայ ազգային կոնգրեսի վարած քաղաքականության եւ ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ փորձել եմ պահպանել լռություն: Ունենալով որոշ տարաձայնություններ` այնուամենայնիվ լռությունս հետապնդել է մեկ նպատակ` ԱԺ նախըտրական շրջանում` Հայ …
Boeing-ը վթարային վայրէջք է կատարել Մայիս 14,2012 13:05 Նովոսիբիրսկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել ուղեւորատար Boeing-737-800-ը, որը կատարում էր Մոսկվա-Յակուտսկ չվերթը:Ինքնաթիռում եղել է 155 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: Նշվում է, որ վայրէջքի պատճառ է հանդիսացել ինքնաթիռի կառավարման երկրորդ համակարգի խափանումը:
Ծիծեռնակաբերդում համերգով հանդես կգա շվեդական լարային անսամբլը Մայիս 14,2012 13:03 Շվեդիայի Հալմստադ քաղաքի երաժշտական լարային անսամբլն այսօր ելույթ կունենա Ծիծեռնակաբերդում, այս մասին այսօր՝ ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց նվագախմբի գլխավոր ադմինիստրատոր Նարինե Գաբրիելյանը: Վերջինս նշեց, որ շվեդ երաժիշտները շատ են կարևորում իրենց այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ “Այսօր՝ կեսօրին նպատակ կա այցելել Ծիծեռնակաբերդ, որոշել ենք տալ մի կարճ համերգ` դրանով խոնարհվելով զոհերի հիշատակի առջև”,- …
Սյունիքի մարզպետը կանգնեց հերթական փաստի առաջ Մայիս 14,2012 12:55 Ակտիվիստ, բնապահպան Մարիամ Սուխուդյանն իր ֆեյսբուքի պատին հետևյալ գրառումն է կատարել. “Սյունիքի մարզպետը նորից կանգնեց փաստի,կամ ճիշտ կլինի ասել ՀԱՍՏԻ առաջ: Երեկ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը Սիսիան էր տարել իր հեղինակած Վուրգ Ոսկանյանի քանդակը Սիսիանում տեղադրելու նպատակով:Սիսիան հասնելուց անմիջապես հետո Սյունիքի մարզպետը զանգահարեց Գետիկ Բաղդասարյանին և հրահանգեց,որ նա արձանը չտեղադրի,քանի որ ըստ նրա այդ փաստը իր …
Newsweek թերթը Օբամային արվամոլ է անվանել Մայիս 14,2012 12:51 Ամերիկյան Newsweek ամսագիրը երկրի նախագահ Բարաք Օբամային անվանել է առաջին արվամոլ նախագահ: Օբամայի լուսանկարը ծիածանագույն լուսապսակով հայտնվել են ամսագրի` մայիսի 21-ին լույս տեսնելիք ամսագրի շապիկին, հայտնում է ABC News-ը:Նշենք ծիածանն արվամոլների խորհրդանիշն է: Հոդվածը սոցցանցերում դեռ չի հրապարակվել, սակայն, հավանաբար, այն նվիրված է Օբամայի` օրերս արած հայտարարությանը, որում նա իր աջակցությունն էր հայտնել միասեռ ամուսնությունների …
Հանդիպում նախագահականում Մայիս 14,2012 12:50 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին, ով աշխարհում հայտնի է իր բարեգործական գործունեությամբ և Քուվեյթի “Օրինակելի մայր” բարձրագույն կոմիտեի նախագահն է: Սերժ Սարգսյանը ողջունել է շեյխուհուն և նշել, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալելու անբասիր հեղինակություն վայելող այնպիսի հասարակական գործչի, ինչպիսին շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահն է, ով …
Երեվան կժամանի Կորեայի խորհրդարանական պատվիրակությունը Մայիս 14,2012 12:46 Մայիսի 14-16-ը Երևանում է գտնվելու Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 14-ին պատվիրակությունը կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի և Հայաստան-Կորեա բարեկամության խմբի անդամների հետ:Մայիսի 15-ին խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. Հայոց ցեղասպանության …
03 Մարտ 17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
03 Մարտ 12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
03 Մարտ 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քթի պլաստիկ վիրահատության 3 փորձ․ երիտասարդ աղջկա քթում օտար մարդու աճառներ են դրել
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան