Քաղաքացիները ահազանգում են Ապր 09,2012 21:18 Այս տարի առաջին անգամ քաղաքացիներին հնարավորություն է տրվել ընտրախախտումների, ընտրակաշառքների, բարեգործության և ընտրությունների արդար ու ազատ անցկացմանը խոչընդոտող փաստերի մասին ահազանգել “Թրանսփարենսի Ինթերնեյշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի և “Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտ” ՀԿ-ի համատեղ իրականացվող iդիտորդ ծրագրի միջոցով՝ iditord.org կայքում: Արդեն մի քանի օր է քաղաքացիներն ակտիվ ահազանգում են հանրապետության ողջ տարածքում գրանցվող փաստերի մասին: Երեկ Աջափնյակի ՀԱԿ …
քարոզարշավից առաջ հանրապետականները հավաքվել են Հարսնաքարում Ապր 09,2012 21:11 Նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ Հանրապետական կուսակցության մոտ 500 անդամներ այս պահին հավաքվել են “Հարսնաքարում”, որին ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հավաքույթին մասնակցում են ինչպես ՀՀԿ համամասնական ցուցակով, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները: Հանրապետականները միջոցառման ընթացքում Սերժ Սարգսյանի հետ անմիջական շփումից հետո՝ արդեն վաղվանից, նոր ուժերով կանցնեն պաշտոնական քարոզարշավին:
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Մոսկվա Ապր 09,2012 21:07 Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմն այսօր ժամանել է Մոսկվա: Ապրիլի 10-ին նախատեսված են բանակցություններ նրա և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի միջև,- գրում է ИТАР-ТАСС-ը:Մուալեմը Լավրովին կտեղեկացնի Դամասկոսի կողմից ՄԱԿ–ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի՝ հակամարտության խաղաղ կարգավորման ,6 կետերիե կատարման մասին: Հենց վաղն էլ լրանում է վերջնաժամկետը, ըստ որի՝ Սիրիայի կառավարությունը պետք է …
Gallup-ը ՀՀ ԱԺ ընտրությունների էքզիթ-փոլ կանցկացնի Ապր 09,2012 21:04 Սոցիոլոգիական հետազոտությունների աշխարհահռչակ Gallup International ԱԺ Մայիսի 6-ի ընտրությունների նախընտրական և ընտրական շրջանում կիրականացնի սոցհարցումներ, իսկ ընտրության օրը՝ “էքզիթ-փոլլ”: Այս մասին տեղեկանում ենք “Արմենիա” հեռուստաընկերության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից։Ըստ հաղորդագրության՝ “էքզիթ-փոլը” կիրականացվի Արմենիա հեռուստաընկերության պատվերով և գործընկերությամբ: Այդ առիթով վաղը Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում այս առիթով տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս, որին …
Հրդեհ Ծիծեռնակաբերդի անտառում Ապր 09,2012 20:08 Ապրիլի 9-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհ է բռնկվել:ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել 15:33-ին Այրվել է 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
թոշակային ճգնաժամ ԱՄՆ-ում Ապր 09,2012 20:05 ԱՄՆ-ի արհմիությունների թոշակային ֆոնդերը բախվել են միջոցների լուրջ դեֆիցիտի հետ: Վերջին շաբաթների ընթացքում այդ դեֆիցիտը կազմել է 369 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է Credit Suisse բանկը: Փորձագետները կանխատեսում են, որ ֆինանսական ճեղքը շարունակելու է մեծանալ, ինչը վատ կանդրադառնա ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի վրա: Credit Suisse-ը վերլուծել է իրավիճակն ավելի քան հազար երեք հարյուր հիսուն թոշակային …
մորը դատի է տվել կատու պահելու համար Ապր 09,2012 19:15 Մոսկվայի բնակիչ Պավել անունով մի երիտասարդ, կարողացել է դատարանի միջոցով արգելել մորը` Տատյանա Մատվեևային իրենց բնակարանում պահել փաղոցից բերված 13 կատուներին:Երջանկացած տղան պատրաստվում է վերանորոգել բնակարանը, ինչպես նաև խոստացել է բոլոր կատուների համար կացարան գտնել:”Ես պատրաստ եմ վճարել, որ կենդանիներին վերցնեն”,- ասել է Պավելը, հավելելով որ այնուամենայնիվ 2 կատվի կպահեն, քանի որ դրանց իր մայրը …
ՀԱԿ-ը բացել է նախընտրական հիմնադրամի հատուկ հաշվեհամար Ապր 09,2012 18:51 Նախընտրական քարոզարշավի նպատակով, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքը ՀՀ կենտրոնական բանկում բացել է նախընտրական հիմնադրամի հատուկ հաշվեհամար:Ձեր աջակցությունը Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքին կարող եք բերել` փոխանցումներ կատարելով հետևյալ հաշվեհամարին`ՀՀ ԿԲ 103007300074 Ֆիզիկական անձանց դեպքում փոխանցումների առավելագույն սահմանը կազմում է մինչև 100.000 ՀՀ դրամը:
Սարգիս Հովսեփյանը վնասվածք է ստացել Ապր 09,2012 18:49 “Փյունիկ”-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը “Իմպուլս”-ի հետ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում վնասվածքի պատճառով փոխարինվեց: Ինչպես տեղեկացրեց “Փյունիկ”-ի բժշկական անձնակազմը, Հովսեփյանը ստացել է քառագլուխ մկանի վնասվածք: Բնականաբար, արվում է հնարավոր ամեն ինչ՝ Հովսեփյանին արագ շարք վերադարձնելու համար:
հայց` Պուտինի դեմ Ապր 09,2012 18:36 Վլադիմիր Պուտինին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: Միջազգային քրեական դատարան է դիմել փաստաբան Իգոր Կովրիգինը՝ մի խումբ լրագրողների, իրավաբանների և իրավապաշտպանների խմբի նախաձեռնությամբ: Հաագայի դատարանի լիազորությունների շրջանակը ցեղասպանությունների, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների քննումն է: Նման մեղադրանքներ են կարող ներկայացված լինել նախկին և ապագա նախագահ Պուտինին: Խոսքը հատկապես Պուտինի հրամանով և իմացությամբ ուժային …
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
05 Փետրվար 12:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար դիրքը լքած զինվորին քննչական են տարել ու մեղադրանք առաջադրել
06 Փետրվար 17:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը գնացել է ԱԺ․ ՔՊ-ականները բացատրություն են ուզել
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան