թոշակային ճգնաժամ ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ի արհմիությունների թոշակային ֆոնդերը բախվել են միջոցների լուրջ դեֆիցիտի հետ: Վերջին շաբաթների ընթացքում այդ դեֆիցիտը կազմել է 369 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է Credit Suisse բանկը: Փորձագետները կանխատեսում են, որ ֆինանսական ճեղքը շարունակելու է մեծանալ, ինչը վատ կանդրադառնա ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի վրա: Credit Suisse-ը վերլուծել է իրավիճակն ավելի քան հազար երեք հարյուր հիսուն թոշակային ֆոնդերում, որոնք պատասխանատու են ավելի քան 10 մլն ամերիկացիների թոշակների վճարման համար: Բանկի խոսքերով` թոշակային ծրագիրն այդ կազմակերպություններում ֆինանսավորված է միայն 52 %-ով: Դրա հետ մեկտեղ, վերլուծաբանների կարծիքով` հիմնական ծանրությունը կընկնի փոքր և միջին բիզնեսի վրա, քանի որ խոշոր ընկերությունների չվճարված գումարի չափը կազմում է ընդամենը պակասորդի ընդհանուր չափի 11,7 %-ը:




Լրահոս