Լեվոն Տեր-Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀԱԿ-ում Ապր 05,2012 20:50 Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի` համամասնական և մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուների, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների և տարածքային կառույցների ղեկավարների համատեղ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին հաղորդում են ՀԱԿ լրատվական ծառայությունից:Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ընտրություններին նախորդող շրջանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել առաջիկա քարոզարշավին առնչվող խնդիրներին: Ելույթ են ունեցել …
համակարգչային խաղերի ակադեմիա Ապր 05,2012 20:23 Ուզբեկստանում Համակարգչային խաղերի ակադեմիա կստեղծվի: Ակադեմիայն ստեղծելու մասին հրահանգ է տվել մարտի 30-ին։ Ակադեմիան կստեղծվի InfoCOM.UZ ՍՊԸ-ի նախաձեռնությամբ: Բացի այդ, ակադեմիան կզբաղվի օտարերկրյա խաղերի ուզբեկերեն տարբերակներ ստեղծելով եւ տեղայնացնելով։Ակադեմիան կտեղակայվի Տաշքենդի ՏՏ համալսարանի շենքում:
հայկական եկեղեցին, դպրոցն ու գերեզմանատունը վերադարձվել են հայ համայնքին Ապր 05,2012 19:42 Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը որոշում է կայացրել 6 գերեզմանատներ ազգային փոքրամասնությունների վերադարձնելու մասին: Հիմնադրամների խորհուրդը քննել է 5 համայնքներին պատկանող գերեզմանատները վերադարձնելու մասին դիմումները եւ հիմնվելով 2011-ի օգոստոսին ընդունված հռչակագրի վրա, որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է “Ակօս”-ը, այս որոշմամբ իրական տերերին կվերադարձվեն Բեյօղլու թաղամասի հույն ուղղափառ եկեղեցին եւ դպրոցը, Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցին, դպրոցն …
ՆԱՏՕ-ի ռազմական անձնակազմ Ուլյանովսկում չի լինի. ՌԴ ԱԳՆ Ապր 05,2012 19:35 “Ուլյանովսկ քաղաքում բեռնափոխադրումների տարանցման կետում ՆԱՏՕ-ի ռազմական և քաղաքացիական անձնակազմ չի լինի, իսկ բեռնափոխադրումների տարանցումը կիրականացվի Ռուսաստանի մաքսային հսկողության ներքո”,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բիշքեկյան այցի շրջանակներում:”Ամեն ինչ իրականացվելու է Ռուսաստանի մաքսային լիարժեք հսկողության ներքո: ՆԱՏՕ-ի ոչ ռազմական, ոչ էլ քաղաքացիական անձնակազմ չի լինի այնտեղ. կլինեն միայն գործընթացում ներգրավված ռուս մաքսավորներ և ռուսական …
Ամերիկացիները ջրասույզ կանեն ճապոնական նավը Ապր 05,2012 19:10 ԱՄՆ ծովափնյա պարեկությունը որոշում է կայացրել ջրասույզ անել ճապոնական վթարային ձկնորսական նավը, որը մեկ տարի առաջ ցունամին քշել էր ու տարել Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ: Ինչպես հաղորդում է CNN-ը, ներկայում նավը գտնվում է ամերիկյան Սիթկա քաղաքից 315 կմ հարավ-արևմուտք` Ալեքսանդրի արշիպելագի կղզիներից մեկի մոտ: Նավի հայտնաբերման մասին հայտնի էր դարձել դեռ մարտի 11-ին: Մարտի 23-ին …
Արամ Մանուկյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդներ Ալիլդ Ֆալխի եվ Սքանդեր բեն Մամիի հետ Ապր 05,2012 19:01 ՀՀՇ լրատվական ծառայությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ, Երեւանի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդներ Ալիլդ Ֆալխի եւ Սքանդեր բեն Մամիի հետ:Ավելի քան 1.5 ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԺ առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր: Արամ Մանուկյանը դիտորդների ուշադրությունն է հրավիրել ընտրացուցակների …
ինքնաբացարկ` թիվ 37-ում Ապր 05,2012 18:54 armlur.am-ի տեղեկություններով՝ թիվ 37 ընտրատարածքում ինքնաբացարկ է ներկայացրել նաեւ ինքնառաջադրված Մալիկ Թելունցը: Հիշեցնենք, որ թիվ 37 ընտրատարածքում իրենց թեկնածությունն էին առաջադրել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն` ՀՀԿ-ական 28-ամյա Հայկ Գրիգորյանը, անկուսակցականներ Մալիկ Թելունցը, Թաթուլ Հակոբյանը, Վարազդատ Վարդազարյանը եւ Սամվել Հարությունյանը: Առաջադրված մեկ այլ թեկնածու` անկուսակցական Արտակ Սիսակյանը ավելի վաղ ևս ինքնաբացարկ էր հայտնել, իսկ Թաթուլ Հակոբյանի` …
Անգլիայի խանութներից կվերանան Ծխախոտի տուփերը Ապր 05,2012 18:49 Ծխախոտի տուփերը կվերանան Անգլիայի սուպերմարկետների ցուցափեղկերից եւ կպահվեն փակ դարակներում՝ տեսադաշտից դուրս եւ ինչպես նշել են կառավարությունից` “ոչ միայն տեսադաշտից դուրս, այլ նաեւ ուղեղից”, գրում է The Guardian-ը:Այս քայլն ուղղված է երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցմանը:Օրենսդրությունը, կպահանջի խոշոր խանութներից եւ սուպերմարկետներից հանել ծխախոտի տուփերը իրենց ցուցապահարաններից: Անգլիայի քաղցկեղի հետազոտման կենտրոնի աշխատակիցները նույնպես կողմ են այս …
ԸԸՀ-ն մերժեց ՀՀԿ թեկնածուի դիմումը Ապր 05,2012 18:40 Այսօր Երեւանի թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովը քննարկել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը եւ մերժել այն: Սամվել Ֆարմանյանի դիմումը մերժվել է “Ընտրական օրենսգրքի” 18-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ որի՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Հիշեցնենք, որ Ս. Ֆարմանյանը հանձնաժողովին բողոք էր ներկայացրել ՀԱԿ-ի թեկնածու Վլադիմիր …
Հրանուշ Հակոբյանը ընդունել է Արսեն Սհոյանին Ապր 05,2012 18:37 Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Սհոյանին:Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, դեսպան Ա. Սհոյանը նախարարին է փոխանցել Բուլղարիա այցելելու Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի պաշտոնական հրավերը:Նախարար Հ. Հակոբյանը դեսպանին ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը` մասնավորապես կարևորելով բուլղարահայ համայնքի ակտիվ մասնակցությունը “Իմ Հայաստան” փառատոնին, “Արի տուն”, “Սփյուռք ամառային …
05 Փետրվար 12:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար դիրքը լքած զինվորին քննչական են տարել ու մեղադրանք առաջադրել
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 12:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար դիրքը լքած զինվորին քննչական են տարել ու մեղադրանք առաջադրել
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան