ԹԱՄԱՄՅԱՆԻՆ` 4, ՄՅՈՒՍՆԵՐԻՆ` 2 ՏԱՀՋ Մար 21,2012 00:00 Ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանի եւ ոստիկանության մյուս 2 աշխատակիցների գործով դատավարությունը ռեմիքս տարբերակով մոտենում է ավարտին. ամբաստանյալները միանգամից ընդունեցին մեղքը, միջնորդեցին` անցնել արագ դատաքննության, եւ երեկ` մարտի 20-ին, մեղադրող Հարություն Հարությունյանը միանգամից հրապարակեց մեղադրական ճառը: Նա դատարանին միջնորդեց Հովհաննես Թամամյանին ազատազրկել 4 տարի ժամկետով, իսկ մյուս երկու ամբաստանյալներին` ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ …
ՉԳՆԱՀԱՏԵՑԻՆ Մար 21,2012 00:00 Երեկ հրապարակված ԲՀԿ ցուցակի առաջին 20 հոգու մեջ չկա ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի անունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նրա անունը չի լինի ԲՀԿ ցուցակում ընդհանրապես: Իսկ պատճառը Բոստանջյանի` վերջերս հաճախ արած հայտարարություններն էին, թե ԲՀԿ-ն Ս. Սարգսյանին նախագահական ընտրություններում չսատարելու պատճառ չունի: Անձամբ Բոստանջյանը երեկ իրենց ցուցակի հրապարակումից հետո չցանկացավ մեկնաբանություններ տալ: «Ուրեմն դա …
ԵՐԻՏԿԱՐԻԵՐԻՍՏՆԵՐՈՎ Մար 21,2012 00:00 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ` երեկոյան հրապարակեց իր նախընտրական ցուցակի առաջին 20 համարները զբաղեցրածների անունները: Իհարկե, այն տարբերվում է 2007-ին ներկայացրած նրանց ցուցակից, որտեղ մտավորականների դեմքով քրեական տարրերը մտան խորհրդարան: Այս անգամ «բուտաֆորիայի» դերը կարծես թե կատարում են հայտնի ու անհայտ երիտկարիերիստները: Եւ ինչպես ՀՀԿ-ում, այստեղ եւս կան գործարարներ: 1. Գագիկ Ծառուկյան 2. Վարդան Օսկանյան3. Վարդան …
ՄԵՆԱԿ ՈՒ ՏԽՈՒՐ Մար 21,2012 00:00 Սամվել Նիկոյանը երեկ հայտնվել էր աննախանձելի վիճակում. ամեն քայլափոխի ակնհայտ է դառնում, որ զբաղեցնելով ԱԺ նախագահի պաշտոնը` նա որեւէ ազդեցություն չունի ՀՀԿ-ական պատգամավորների վրա: ԱԺ մեծ ընդմիջման ժամանակ կանաչ միջանցքում երեկ բացվել էր Մարինա Մամյանի ցուցահանդեսը, որին պատգամավորներից որեւէ մեկը ներկա չէր. միայն ՀՅԴ-ական Արա Նռանյանն այդտեղով պատահաբար անցնելիս մի պահ ոտքը կախ գցեց: Ու …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մար 21,2012 00:00 ԱՉՔԻՆ Է ԵՐԵՎՈՒՄԵրեկ ՀՀ ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Չար եք, նենգ եք, անարդարացի եք, այնուամենայնիվ, մարդ եք: Ես սիրում եմ մարդկանց: Ես չեմ սիրում նրանց արատները»: Այդ հայտարարությանն ԱԺ փոխնախագահ Շարմազանովը նախագահությունից արձագանքել է. «Դե, «Ժառանգության» վերջին ելույթներն են», ինչին «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը հակադարձել է. «Յա՜, աչքիդ ա երեւում»: ԴԵՄԿՈՒՍԻ …
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՔԵՐՆ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՆ Մար 21,2012 00:00 Հայրենի խորհրդարանը երեկ կաթվածահար վիճակում էր. անգամ Գալուստ Սահակյանը, որ այս տարիներին մշտապես աչքի է ընկել ոչ միայն ՀՀԿ-ական, այլեւ կոալիցիոն մյուս պատգամավորներին անհապաղ բերման ենթարկելու, այդպես քվեարկությունները փրկելու իր անգերազանցելի կարողությամբ, երեկ ձախողվեց:Նախագծերի քվեարկությունից առաջ պարոն Սահակյանը «խորհրդակցելու համար» 20 րոպե ընդմիջում խնդրեց: Այս ընթացքում ԱԺ բերման ենթարկեցին բոլոր նրանց, ում կարողացան: Ճիշտ է, …
«ԲԱՐԻՇԵՑԻՆ» «ԲԵԼԼԱՋԻՈ»-Ո՞ՒՄ Մար 21,2012 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` ՀՀԿ-ի 13-րդ համագումարի ավարտից հետո, երբ բոլորը գնացել են «Փարվանա» ռեստորանային համալիր, Սյունիքի մարզի ՀՀԿ-ականները գնացել են «Բելլաջիո» ռեստորանային համալիր: Այս լուրի մեջ հետաքրքիրն այն է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը միասին սեղան են նստել, բաժակ խփել եւ խմել ՀՀԿ-ի կենացը` միմյանց հորդորելով լավ …
ՄԱՐՏԻ 31-ԻՆ Մար 21,2012 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս Սինգապուրից կրկին կգնա Մոսկվա: Թե ինչ հանդիպումներ են նախատեսված, առայժմ պարզ չէ, բայց մեր աղբյուրների փոխանցմամբ` Քոչարյանը մտադիր է Երեւան վերադառնալ մարտի 31-ին:
ՀՀԿ-ՈՒՄ ԲՐԻՆՁ ՉԿԱ Մար 21,2012 00:00 Հանրապետական կուսակցության անդամների շրջանում բուռն քննարկվում է երգչուհի Շուշան Պետրոսյանի, «Շարմ» հոլդինգ ընկերության պրոդյուսեր Կարեն Ղազարյանի` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու փաստը: ՀՀԿ-ականները համոզված են, որ նրանք երկար չեն «ձգելու» ԱԺ-ում: «Գիտեն` յեղ ու բրինձ են բաժանում, ուզում են գան, կգան կտեսնեն` տենց բան չկա, կգնան»,-կատակեց «հին» ՀՀԿ-ականներից մեկը:
ԲՈՒԼԿԻՆ ԴԺԳՈՀՈՒՄ Է Մար 21,2012 00:00 Ըստ տարածված լուրերի` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` Բուլկին, իր մտերմիկ շրջապատում վերջերս դժգոհել է այն փաստից, որ ինքը չկա ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Ի պատասխան` Հարությունյանի մտերիմներից մեկն ասել է. «Ինչի՞ց ես դժգոհում, գնա՛ հանգիստ փողե՛րդ ծախսի: Որ թարսվես, կբռնեն կդատեն: Մարգարի օրինակը վկա»: Իսկ որ Արամ Հարությունյանին դատելու առիթներ շատ կան, դա վաղուց հայտնի …
03 Մարտ 17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
03 Մարտ 12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
03 Մարտ 15:38 Սարսափելի մանրամասներ․ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել. հայտարարություն
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան