ԵԹԵ «ԻՆԳՈ», ԱՊԱ «ԿԱՍԿԱԴ» Փետ 23,2012 00:00 Ըստ պտտվող լուրերի` «Կասկադ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը վաճառվել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել «Կասկադ ինշուրանս»-ից: Ընկերության ադմինիստրատոր Սեդա Դավթյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունը` ասելով. «Դեռ հստակ չէ, երբ պարզ լինի, բոլորը կիմանան»: Հավելենք, որ արդեն շատերը գիտեն:
ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Է ԼՍՈՒՄ Փետ 23,2012 00:00 Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մի քանի անգամ շեշտեց, որ ինքը պաշտոնից ոչ թե ազատվել է, այլ հեռացել սեփական դիմումի համաձայն` այդպես էլ չնշելով, սակայն, աշխատանքից հեռանալու պատճառները: Այդուհանդերձ, նա ամեն կերպ հերքեց մեր լավատեղյակ աղբյուրներից ստացած տեղեկությունները եւ առանձնակի զարմանքով հավելեց, որ նման լուրեր առաջին անգամ մեզնից է լսում:-Պարո՛ն …
ԻՆՉՈՒ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ԾԱՂԻԿ ՌՈՒԲՈՆ Փետ 23,2012 00:00 Պատգամավորական մանդատի հարցը եւս, ինչպես հայտնի ասացվածքում, մեզանում որոշվում է տարիքային սկզբունքներից ելնելով: ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն, որոշել է նույն տեղամասում չառաջադրվել, քանի որ «ջուրը փոքրինն է». նա իր տեղը մեծամասնական ընտրակարգով կզիջի եղբորորդուն` ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ռուբեն Գեւորգյանի հետ:-Պարո՛ն Գեւորգյան, շաբաթ օրը տեղի ունեցած համագումարում հայտարարվեց, …
Փետ 23,2012 00:00 «Ժողովուրդ»-ի` Երեւանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանն աշխատանքից ազատվել է իր պարտականությունները թերի կատարելու համար: Բացի այդ, նրա բացակայության ժամանակ թաղապետարանում հրահանգներ է տվել մի աղջիկ` հանդես գալով Գյանջումյանի անունից: Այս իրավիճակը թեեւ վաղուց է արմատավորված եղել Կենտրոն վարչական շրջանում, բայց թաղապետին ազատելու կամ ազատման դիմում …
Փետ 23,2012 00:00 Քանի որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) չի մասնակցել «Երկրապահ» կամավորականների միության` շաբաթ օրը կայացած 9-րդ համագումարին, ուստի երկրապահները նրան չեն ընտրել վարչության անդամ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ինքը` Ռուբեն Գեւորգյանը` մանրամասնելով. «Ես համագումարին չեմ մասնակցել, քանի որ այդ օրերին գործուղված եմ եղել Արցախ: Եւ իմ մասնակցությունն էլ չունենալով «Երկրապահ» կամավորականների միության համագումարին` ըստ …
Փետ 23,2012 00:00 ՀՀ պետեկամուտների կոմիտեի սկսած ստուգումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում դեռ չեն ավարտվել: Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` առաջիկայում այդ գործով սկանդալային բացահայտումներ են լինելու, եւ հնարավոր է` դրան հետեւեն նաեւ ձերբակալություններ: ՀՀ ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ շուտով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 10 միլիարդ դրամով կտուգանվի: Այս հեռանկարը ՀԷՑ-ի համար կարծես անակնկալ չէ: Այստեղ մոտավորապես հենց …
ՏԻԶԲՈՆՈՒՄ Փետ 23,2012 00:00 Չնայած թվացյալ ակտիվությանը, Հայաստանի ներքաղաքական կյանքն իրականում ընկղմված է խորը անորոշության մեջ: Ու թեեւ գալիք ընտրություններին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, առայժմ հայտնի է միայն այն, որ կոալիցիոն երեք կուսակցություններն ընտրություններին մասնակցելու են յուրաքանչյուրն իր առանձին ցուցակով: Իսկ թե ինչպիսին կլինի այդ ցուցակների կազմը, դեռեւս հայտնի չէ: Այստեղ ամեն ինչ շրջանառվող խոսակցությունների եւ «իրազեկ …
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԻՐՔ Է ՆՎԻՐԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ Փետ 23,2012 00:00 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս ուշագրավ նվեր է արել ԱԺ մի խումբ պատգամավորների: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` խորհրդարանականներին գրքեր է ուղարկել՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանից» մակագրությամբ: Ըստ մեր աղբյուրների՝ վարչապետն այդպես է վարվել, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում հռչակված է գիրք նվիրելու օր: Տ.Սարգսյանի նվիրած գրքերը հոգեբանության եւ փիլիսոփայության ոլորտից են: …
Վթար Արգենտինայում. կա առնվազն 340 վիրավոր Փետ 22,2012 19:12 Բուենոս Այրեսում գնացքը դուրս է եկել գծերից եւ բախվել Once կայարանի հարթակին, ինչի հետեւանքով վիրավորվել է առնվազն 340 ուղեւոր, հնարավոր է կան զոհեր,- հաղորդում է Associated Press-ը:Գնացքը չափազանց արագ է մոտեցել կայարանին՝ 20 կմ/ժամ արագությամբ, եւ բախվել է հարթակին: Վագոններից մեկը գործնականում 6 մետրով առանձնացել է: Տուժածների մեծ մասն առաջին վագոնի ուղեւորներն են եղել:
Իլհամ Ալիեվը բանտից ազատել է իր համադասարանցուն Փետ 22,2012 18:35 Իլհամ Ալիեւի հրամանի համաձայն բանտից ազատ է արձակվել ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության անդամ Էլշան Հասանովը, որը բանտում էր հայտնվել 2011 թվականի ապրիլի 2-ի հանրահավաքին մասնակցելու համար,- հաղորդում է Utro.ru -ն: Հասանովը հասարակական կարգը խախտելու մեղադրանքով դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման: Սակայն հետագայում նրա պատժաժամկետը կրճատվել էր 1 տարով: Նշվում է, որ Հասանովն Իլհամ Ալիեւի համադասարանցին է: …
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից