Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Դեկ 27,2012 11:28 Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի, ժամը 11.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների եւ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Արդարադատության նախարարը շնորհակալագրեր հանձնեց լրատվամիջոցներին Դեկ 26,2012 16:07 “Ժողովուրդ” օրաթերթը Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից պարգեւատրվեց շնորհակալագրով ՝ իրավական թեմաներն անաչառ լուսաբանելու, առկա խնդիրներն օբյեկտիվորեն ներկայացնելու համար: նախարարը նաեւ ամփոփեց 2012 թվականը: Ըստ նախարարի՝ 2012-ը բեկումնային էր դատաիրավական համակարգի համար: Նախագահի հանձնարարականներից հետո պարզել են թիրախային խմբերը, որոնց ուղղությամբ աշխատելու են 2013-ին: Հրայր Թովմասյանի գնահատմամբ` անցած տարի համակարգը փորձեցին դարձնել մեքենայի նման` արագ …
Սամվել Ֆարմանյանը ՀՀ սպորտի եվ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրաժարականն է պահանջում Դեկ 26,2012 16:04 ԱԺ “Հանրապետական” խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Facebook-ի իր էջում գրել է. Ինչպես պարզվեց, մամուլում հրապարակված 2012 թ. Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակը բնավ չար կատակ չէր. այն իսկապես էլ տարածվել էր ինքնահռչակ “Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիաե հասարակական կազմակերպության կողմից ու ժամեր անց տեղի է ունենալու մարզիկների պարգևատրման արարողությունը: Հավանական թյուրընկալումներից խուսափելու համար, մեկ անգամ ևս …
Զորակոչիկները հնարավորություն չունեն բողոքարկելու Դեկ 26,2012 14:22 2012 թ. դեկտեմբերի 14-ին կազմակերպություն դիմած զորակոչիկ Գ. Վերանյանի ծնողի կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ներկայացված խնդրի կապակցությամբ կազմակերպությունը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունում դեռեւս գրության ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, իսկ զորակոչիկն արդեն մի քանի օր է, ինչ կանչվում է Վանաձորի զինկոմիսարիատ ծառայության զորակոչվելու նպատակով: Սակայն, ծնողը միանշանակ համաձայն չէ որդու առողջական …
ՀՅԴ-ն չի մասնակցելու ընտրություններին Դեկ 26,2012 13:53 “Հայ հեղափոխական դաշնակցություն” կուսակցությունը նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրելու եւ բացառում է իշխանության թեկնածուին սատարելու հնարավորությունը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ ավելացրեց, որ շարունակելու են հետամուտ լինել իրենց յոթ կետանոց առաջարկների հարցում: “Հանգամանորեն ուսումնասիրելով քաղաքական զարգացումները՝ ՀՅԴ ԳՄ արձանագրում է, որ ՀՀ նախագահի ընտրությանն ընդառաջ …
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ ՈՒ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՍԵՎԱՆՈՒՄ Դեկ 26,2012 12:17 Ամանորին հաշվված օրեր են մնացել: Շուտով առավել կաշխուժանա ամանորյա եռուզեռը, եւ այս առիթով հետաքրքիր էր իմանալ՝ ինչ արտասովոր պատմությունների մեջ են հայտնվել հայտնի մարդիկ: ՀԱՐՑ. Կհիշե՞ք՝ Նոր տարվա գիշերն ինչ հետաքրքիր եւ արտասովոր դեպք է պատահել Ձեզ հետ, որը երբեք չեք կարողանում մոռանալ: ՊԱՏԱՍԽԱՆ. 1991-92 թվականի գիշերն էր: Դա “3-րդ ալիք”-ի առաջին Նոր տարին էր: …
ՁՄԵ՛Ռ ՊԱՊԻԿ, ԹՈՂ ԱՐՏԱԳԱՂԹ ՉԼԻՆԻ Դեկ 26,2012 12:05 Շարունակում ենք ներկայացնել, թե հայտնիներից ով որտեղ եւ ինչպես է տոնելու իր Նոր տարին: Այս անգամ իրենց ամանորյա ծրագրերով մեզ հետ կիսվեցին երգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու երգիչ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԸ: ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ -Այս տարի Նոր տարուն լինելու եմ Երեւանում, անցած տարի Դուբայում էի: Ու քանի որ տանը չենք նշելու, այդ օրվա համար հատուկ պատրաստություն չենք տեսնելու, …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Դեկ 26,2012 12:01 Լուսանկարն արվել է Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում գտնվող խանութներից մեկում: Ամանորյա ակցիաների ցանկում է հայտնվել անգամ բանանը: Զարմանալին այն էր, որ քաղաքացիներից շատերն էլ, նայելով հայտարարությանը, ասացին. “Իբր ամեն ինչ առել պրծել ենք, մնացել էր բանանը”:
Միջպետական եվ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են Դեկ 26,2012 11:51 Դեկտեմբերի 26-ին ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։ Հանրապետության որոշ շրջաններում՝ Գորիսում և Լաչինում տեղում է ձյուն։ Դիլիջանի, Գորիսի, Գավառի, Կոտայքի, Մեղրու տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս …
Մահվան ելքով ավտովթար` Թբիլիսյան խճուղում (լուսանկարներ) Դեկ 26,2012 11:48 Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում բախել են “Mercedes E 240” մակնիշի 13 ԼՏ 173 համարանիշի և “Լադա 112” մակնիշի Լ 1502 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով “Լադան” գլխիվայր շրջվել է: Մինչ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների դեպքի …
07 Հոկտեմբեր 17:26 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարաքարի ՔՊ-ական ավագանի Դավիթ Ախտոյանը՝ Մերձավանից հեռանալու և երեխաներին դպրոց չտանելու մասին
08 Հոկտեմբեր 12:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԷՑ-ի գործով ՀՀ-ն վճարել է 199 մլն դրամ, Կարապետյանները՝ 189 մլն դրամ․ փաստաթուղթ
02 Հոկտեմբեր 07:21 Ո՞ր կաթնամթերքի հիմքում է պարսկական կասկածելի ծագումով սերուցքը. ցանկ․ «Ժողովուրդ»
01 Հոկտեմբեր 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունն առանց իր ներկայության դարձել է իրականություն
27 Սեպտեմբեր 11:49 14-ամյա տղային նստեցրել են ավտոմեքենան, տարել «Ազատի» ջրամբարի հարակից տարածք և ստիպել, որ խոստովանի վերջերս կատարված մի գողությունում իր մասնակցությունը
25 Սեպտեմբեր 14:22 Սպшնված Վոլոդյա Գրիգորյանի հետ զենքից վիրավորում ստացածին հարցաքննել են, նա խոսել է․ մանրամասներ
14 Սեպտեմբեր 21:50 Հայաստանը և նրա հետևում կանգնած ուժերը մեր հողերը վերադարձնելու մտադրություն չունեին․ Ալիև