ՊՈՒԳԱՉՈՎԱՆ` ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁ Փետ 03,2012 00:00 ՌԴ ԿԸՀ-ն հաստատել է նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի վստահված անձանց ցանկը, որում ներառված է 371 մարդ, այդ թվում երգչուհի Ալլա Պուգաչովան, ով, սակայն, փաստաթղթերում ներկայացված է ոչ թե որպես երգչուհի, այլ անհատ ձեռներեց: Ըստ օրենսդրության` ամեն թեկնածու կարող է ունենալ մինչեւ 600 վստահված անձ:
ՎԵՐՋԸ ԶՄՌՍԵՑԻՆ Փետ 03,2012 00:00 Փետրվարի 2-ին Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում հուշապատի մեջ է տեղադրել բանաստեղծ Պետրոս Դուրյանի՝ Պոլսի Սկյուտարի հայոց գերեզմանատնից բերված գանգի բեկորները: Այնուհետեւ տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն: Հիշեցնենք, որ երբ «Ժողովուրդ»-ը գրել էր այս մասին, շատ արվեստագետներ տարակուսել էին, թե ինչպես կարող է պատահել: Պատահեց:
ԱՂԲԸ ԴԵԲԵ՞ԴԸ ԿԼՑՆԵՆ Փետ 03,2012 00:00 Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից Հայաստան մտնելիս աչքի է զարնում սահման համարվող կարմջի տակ` հայկական տարածքում, առկա կենցաղային աղբի մեծ կույտը: Անցակետի արդիականացման աշխատանքների արդյունքում այդ աղբակույտին կավելանա հազարավոր տոննա շինարարական աղբ: Հայաստանի կառավարությունը Եվրամիության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ կիրականացնի Վրաստանի հետ սահմանի՝ Բագրատաշենի, Գոգավանի եւ Բավրայի անցակետերի արդիականացման ծրագիր, որը նախատեսվում է սկսել այս …
ԱՎԵԼԻ ԿԽՈՐԱՆԱ Փետ 03,2012 00:00 Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի կարծիքով` ԱԺ առաջիկա ընտրություններն ավելի կսրեն Հայաստանում տիրող տնտեսական ճգնաժամը: Տնտեսագետը համոզված է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կշարունակվի նաեւ այս տարի եւ իր ազդեցությունը կունենա շատ երկրների վրա, սակայն Հայաստանում ճգնաժամ լինի, թե ոչ, միեւնույն է, այն առկա է, եւ ըստ նրա` դա զուտ իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքն է: «Մենաշնորհը, օլիգարխիան, …
ԱՌԱՆՑ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ Փետ 03,2012 00:00 Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դատական նիստը, մեղմ ասած, վերածվել է ֆարսի: Մեղադրող դատախազ Մարտիրոսյանը քաղբանտարկյալ Առաքելյանին համեմատել է Նաիրի Հունանյանի հետ: Նա միջնորդել է, որպեսզի Առաքելյանի ու ՀԱԿ մյուս ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործն ընթանա Առաքելյանի բացակայությամբ՝ ասելով, թե իր պրակտիկայում եղել են նման դեպքեր, օրինակ՝ հոկտեմբերի …
ՆԵՏՎԵԼ Է ԿԱՄՐՋԻՑ Փետ 03,2012 00:00 Փետրվարի 2-ին` ժ. 12:49-ին, Կոտայքի մարզի Նուռնուսի կամրջից մարդ է նետվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կամրջից իրեն նետողը Կոտայքի մարզի բնակիչ Վահան Ղազարյանն է: Ինքնասպանության փորձ կատարողը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ԿԵՂԾԻՔՆԵՐՈՎ ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆԸ Փետ 03,2012 00:00 «Ժողովուրդ»-ին դիմած Վարդենիկ գյուղի բնակիչ Հենզել Աբրոյանը բողոքում է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Ֆեդերիկ Բաղդասարյանից՝ վստահեցնելով, որ վերջինս դատախազի անմիջական աջակցությամբ արդեն մի քանի տարի է, կեղծելով փաստաթղթերը եւ չարաշահելով իր պաշտոնական դիրքը, զրկում է իրեն սեփական տնից:Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Հենզել Աբրոյանը 1992թ-ին Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ Լյուդվիգ Գեւորգյանից ձեռք է բերել …
ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ Փետ 03,2012 00:00 Շիրակի մարզում hերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Ինքնաձիգով պարանոցին արձակած կրակոցով իր կյանքին վերջ է դրել 1986 թվականին ծնված Վոլոդյա Հակոբյանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին` ժամը 17-ի սահմաններում: 25-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները դեռեւս ճշտվում են, սակայն որոշակի տեղեկություններ կան այն մասին, թե ինչն է դրդել նրան գնալ այդ քայլին: Ոստիկանության Գյումրու բաժնից ստացված …
ՊԱՏԱՍԽԱՆ ՊԻՏԻ ՏԱ Փետ 03,2012 00:00 Facebook-ում ստեղծվել է նոր էջ` «Ժողովուրդն ընդդեմ Վովա Գասպարյանի». նախաձեռնության հեղինակը «Բանակն իրականում» ՔՆ անդամ Լալա Ասլիկյանն է: Նա նախաձեռնության պատին մի հատված է մեջբերել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` ընդդեմ ոստիկանապետի հայցադիմումի պահանջից, որտեղ նշվում է, որ ՊՆ փոխնախարար եղած ժամանակահատվածում Վլադիմիր Գասպարյանի մի քանի հայտարարություններն` ուղղված «Բանակն իրականում» ՔՆ-ին, զրպարտություն են, պարունակում են …
ԵՎ ԱՅՐ ՄԻ «ՍՐԲԱՑՈՂ» ԱՆՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ Փետ 03,2012 00:00 Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրավոր պարտավորագիրը` Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան տունը գնելու մասին, իհարկե ցնցել է գրասեր ու մշակութասեր հասարակությանը: Հատկապես ցնծալից տրամադրության մեջ է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով Թբիլիսի էր գնացել Ամենայն հայոց բանաստեղծի տան հարցերով ու վերադարձել հավանաբար ձեռնունայն, այլապես մամլո ասուլիս կհրավիրեր, կտարփողեր իր արածն ու առավել կամրապնդեր իր դիրքերը ոչ …
11 Հունվար 14:18 Արտաքին հետախուզության ծառայության աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կստանան
13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
07 Հունվար 14:42 Ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց. թյուրքագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից