«ՆԱՐՈՒՇԻԼՈՎԿԱ» Դեկ 14,2012 00:00 ԱԺ մի խումբ պատգամավորների օգնականներ այս օրերին խորհրդարանում «կոալիցիա» են կազմել՝ բողոքելով, որ ԱԺ շենք ազատ ելումուտի անելու համար իրենց ոչ թե վկայականներ են տվել, այլ անցագրեր: Օգնականների խումբն այս հարցով նույնիսկ պատրաստվում է բողոքել ԱԺ ղեկավարությանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Հռիփսիմե Խանամիրյանը տեղեկացրեց, որ այս գումարման խորհրդարանի պատգամավորների օգնականների …
ԲԱ ՆԵՐՈՂՈՒԹՅՈ՞ՒՆԸ Դեկ 14,2012 00:00 Երեկ «Իքս գրուպ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) չի տուգանել ո՛չ «ԵԹՖ»-ին, ո՛չ էլ հիմնադիր-բաժնետեր Խաչիկ Խաչատրյանին: Այս հայտարարությամբ «Իքս գրուպ»-ը փորձել է հերքել «Ժողովուրդ» օրաթերթի դեկտեմբերի 11-ի հրապարակած լուրը: Սակայն փաստերն այլ բան են ասում: Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 27-ին ՍԱՊԾ-ն իր պաշտոնական կայքում տեղեկություն էր …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Դեկ 14,2012 00:00 ԱՅԼ ԿԵՐՊ ԷՐ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄՎարդան Օսկանյանը Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու կապակցությամբ facebook-ի իր էջում գրել է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու եւ որեւէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ: Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Չնայած …
«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ»-Ը ՏԱՊԱԼԵՑ ԲՀԿ-ԻՆ Դեկ 14,2012 00:00 Ընդդիմությանը 2013թ. նախագահական ընտրություններից առաջ եւս չհաջողվեց միասնական թիմով հանդես գալ, եթե, իհարկե, այդ միավորման կայացմանը խանգարած ուժերին կարելի է համարել ընդդիմություն:Ընդդիմադիր միավորումները դեռ չկայացած փլուզվում են գրեթե նույն ձեռագրով. պոտենցիալ դաշնակիցներից մեկն ի սկզբանե այնպիսի պայմաններ է առաջադրում, որոնք անընդունելի են դառնում մյուսների համար: 2007թ. ԱԺ ընտրություններից առաջ, երբ 4 կուսակցություններ՝ ՀՀՇ-ն, «Հանրապետություն»-ը, ԱԺՄ-ն …
ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԻ Դեկ 14,2012 00:00 Սիբիրախտի հետեւանքով տուժած քաղաքացիներին ՀՀ գյուղնախարարությունը դեռ չի պատրաստվում փոխհատուցում տալ: Եւ թերեւս չի էլ տա: ՀՀ ԳՆ փոխնախարար Գրիշա Բաղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Նման քննարկում դեռ չի եղել: Ու չգիտեմ` կլինի, թե ոչ: Ես տեղյակ չեմ»: Հիշեցնենք, որ սիբիրախտի պատճառով Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երկու ամսից ավելի մսի վաճառքի կետերը փակ էին:
ԱՐԳԱՄԻՉԸ ՆԱԽԱՏԵԼ Է Դեկ 14,2012 00:00 Երեկ գրել էինք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետերի հետ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ խորհրդակցությունից հետո Աբրահամյանը նախատել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին՝ հորդորելով լավ աշխատել նախագահի ընտրությունների ժամանակ՝ ՀՀԿ-ին մարզից լավ ձայներ ապահովելու համար: Աբրահամյանն այնուհետեւ առանձնազրույց է ունեցել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հետ ու դժգոհել …
ՎԱԽԵՆՈՒՄ Է Դեկ 14,2012 00:00 «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Արարատի մարզի Նորաբաց գյուղի մի խումբ բնակիչներ պնդում էին, որ իրենց գյուղապետ Գալուստ Գալստյանն այս տարիների ընթացքում միայն իր բիզնեսն է «բարգավաճեցրել»: Եւ այն աստիճան է հղփացել, որ թիկնապահներով է շրջում գյուղում: Ըստ մեր զրուցակիցների՝ մի քանի տարիների ընթացքում գյուղապետը հիմնել է «Հույսի քարավան» տաքսի ծառայությունը, նրան է պատկանում ճանապարհին գտնվող գազալցակայանը, …
ՍԿՍՎԵՑ Դեկ 14,2012 00:00 ԲՀԿ ներսում տարօրինակ իրավիճակ է. ԱԺ ԲՀԿ խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն են ուրախությամբ ընդունել նախագահի ընտրություններում Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումը, ավելին, արդեն սկսվել են հարձակումներ ԲՀԿ-ի դեմ: Պատահական չէ, որ երեկ Mardik.am կայքն էլ վերլուծություն է հրապարակել՝ «ԲՀԿ փուչիկը պայթեց. իշխանություն՝ այլընտրանքի ժպիտով» վերնագրով: Այնտեղ անխնա քննադատության է ենթարկված կայացված որոշումը: Իսկ այս կայքը պատկանում …
ՄԵՐԺԵԼ ԵՆ Դեկ 14,2012 00:00 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2013թ. պետական բյուջեում կառավարությանն առաջարկել է հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում շքեղության հարկատեսակի հարկման դրույքաչափերի վերանայում, որպեսզի պետբյուջեի մուտքերն ավելանան: Սակայն կառավարությունը մերժել է՝ նշելով, թե 2012թ. առաջին վեց ամիսների ընթացքում ակցիզային հարկով հարկման ենթակա շքեղ ավտոմեքենաների ներմուծման ծավալները կրճատվել են նախորդ երեք տարիների նույն ժամանակահատվածների համեմատությամբ, ինչի արդյունքում կրճատվել են նաեւ …
ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳՐՈՎ Դեկ 14,2012 00:00 Սյունիքի մարզի Սիսիանի տարածքում գտնվող եկեղեցիների տարածքները շարունակվում են քանդվել: Սիսիանցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ եկեղեցիները քանդում է այն խումբը, որը վերջերս ոսկի հանելու նպատակով քանդել էր Ույծ գյուղի վարչական տարածքում գտնվող Անապատի եկեղեցու գավթի հատակը: Փաստի առթիվ անգամ քեական գործ էր հարուցվել Սիսիանի բնակիչ Մանվել Թեւանյանի նկատմամբ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին