Դստերը տաքացնելու համար 1մլն 964 հազար դոլար է այրել. իր զոհերին անձամբ սպանող հանցագործը (ֆոտո,վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիական թմրամիջոցների լորդ` նարկոբարոն, Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիան` հայտնի Պաբլո Էսկոբարը, ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 1-ին:

Էսկոբարը նարկոբիզնեսից աշխատել է հսկայական գումարներ: Նրան էին պատկանում թանկարժեք զբոսանավեր, սուզանավեր, կալվածքներ և վիլաներ: «Forbes» ամսագրի տվյալներով դեռ 1989 թվականին Էսկոբարի կարողությունը կազմուն էր 47 միլիարդ դոլար:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կոլումբիայի հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը 34 կալվածքի, 500 հազար հեկտար հողի և «Ռոլս-Ռոյս» մակնիշի 40 ռարիտետային մեքենայի սեփականատեր էր:

Էսկոբարի կալվածքում 20 արհեստական լիճ կար, 6 լողավազան և մեկ մասնավոր օդանավակայան:

pablo-escobar-narcos-600x369

Իր կալվածքներից մեկում Էսկոբարը կարգադրել էր կենդանաբանական այգի կառուցել, որտեղ 120 այծքաղ կար, 30 գոմէշ, 6 գետաձի, 3 փիղ և 2 ռնգեղջյուր:

«GTA Vice City» և «GTA Vice City Stories» համակարգչային խաղերում միջազգային օդանավակայանը Պաբլո Էսկոբարի անունն է կրում:

Նարկոբարոնի որդի Սեբաստիան Մարոկին պատմել է, որ մի անգամ կառավարության գործակալներից լեռներում թաքնվելու ժամանակ Էսկոբարը դստերը տաքացնելու համար 1 միլիոն 964 հազար դոլար է այրել:

Ռուսական «Bad Balance» երաժշտական խմբի երգացանկում Էսկոբարին նվիրված երգ կա, որը հենց այդպես էլ կոչվում է «Պաբլո Էսկոբար»:

«Կոկային» ֆիլմում կերպարներից մեկը հենց Պաբլո Էսկոբարն է:

2Escobars_PabloEscobar

Նա մտավ պատմության մեջ` որպես XX դարի ամենահամարձակ և բռնի հանցագործ: Սպանելով դատավորներին, դատախազներին, լրագրողներին, ոչնչացնելով քաղաքացիական ինքնաթիռներ, ոստիկանական բաժանմունքներ, և անձամբ սպանելով իր զոհերին` վայելում էր մեծ հռչակ երիտասարդության և հասարակության աղքատ շերտում:

Պաբլոն, ինչպես նաև իր հասակակիցները, սիրում էին լսել պատմություններ լեգենդար կոլումբիստ «հանցագործների» մասին, թե ինչպես էին նրանք թալանում հարուստներին և օգնում աղքատներին: Արդեն վաղ հասակից նա որոշել էր դառնալ նրանց պես հանցագործ: Սկսած 16 տարեկանից` նա օգտագործում էր թմրանյութեր, ինչի պատճառով հեռացվեց դպրոցից:

1972 թվականին Էսկոբարն իր հանցագործ խմբի հետ միասին վայելում էր մեծ հռչակ մեքենաների և մարդկանց առևանգման համար: 1976 թվականին ամուսնանում է Մարիա Վիկրորիա Էնոե Բիեխոյի հետ: Ամիսներ անց ծնվում է նրանց առաջնեկ Խուան Պաբլոն, իսկ երեք տարի անց՝ դուստրը` Մանուելան: Նրա` թմրանյութերի հետ կապված վաճառքի գործունեությունը մեծ տարածում գտավ հարավային Ամերիկայում:

 

Պաբլո Էսկոբարն ուներ հզոր ֆինանսական և կոկայինների կայսրություն, որի մասին անգամ չէր էլ կարող երազել աշխարհում ոչ մի թմրանյութերի մաֆիա: Ցանկանալով ամրապնել հասարակության աջակցությունը` նա սկսեց բարեգործություններ անել. կառուցեց մարզադաշտեր, աղքատների համար տներ և այլն: Պաբլո Էմիլիո Էսկոբարը հանցագործության աշխարհում հասել էր իր գագաթնակետին և փնտրում էր ճանապարհ իր գործունեությունը օրինական դարձնելու համար: Նրա երազանքն էր դառնալ Կոլումբիայի նախագահը, թեև արդեն պատգամավոր էր:

images

Սակայն նրա այդ քայլի հետևանքով Կոլումբիայի քաղաքական գործիչ Ռոդրիգո Լառա Բոնին հանդես եկավ լայն հայտարարությամբ ընդդեմ Էսկոբարի և նրա «կեղտոտ» միջոցներով վաստակած գումարների, որոնք օգտագործվում են ընտրությունների ժամանակ: Դա շատ վատ հետևանքներ ունեցավ Բոնիի համար: Վերջինս սպանվեց Պաբլոի վարձու մարդասպանի կողմից: 80-ականների կեսերից պայքար սկսվեց ԱՄՆ-ի և Կոլումբիայի՝ մասնավոտապես Պաբլո Էսկոբարի միջև, երբ ԱՄՆ-ի նաախագահը հայտարարեց, որ թույլ չի տալիս թմրանյութերի ներկրումը իր երկրի:

Էսկոբարի համախոհներից ստեղծվեց ահաբեկիչների մի խումբ ԼոսԱնջելոսում` «Լոս Էկստրադւտաբլես» անվամբ: 1989 թվականին ահաբեկչությունը հասնում է իր գագաթնակետին: Մահապարտների օգնությամբ Պաբլոն պայթեցնում է նաև Boeing 727 կոլումբիական ավիաընկերության «Ավիանկա» ինքնաթիռը, որով պետք է մեկներ նաև ապագա նախագահ Սեզար Գավիրիան:

Սակայն վերջինս ինչ-ինչ պատճառներով հետաձգել էր իր թռիչքը: Ինքնաթիռը պայթեց. 107 ուղևորներից ոչ ոք չփրկվեց: ԱՄՆ-ը իր զինված ուժերը տեղափոխեց Կոլումբիա, և միահամուռ ուժերով պայքար սկսեցին Էսկոբարի դեմ: 1993 թվականի դեկտեմբերի 2-ին` իր ծննդյան հաջորդ օրը, Պաբլո Էմիլիո Էսկոբարը զանգահարում է որդուն և 5 րոպե զրուցում ընտանիքի հետ:

Ոստիկաններն անմիջապես գտնում են նրա գտնվելու վայրը և շրջափակում նրա թաքստոցը: Պաբլոն փորձում է փախուստի դիմել, սակայն դիպուկահարը ուղիղ կրակ է արրձակում նրա գլխին: Այսպես 44 տարեկան հասակում մահանում է երկրագնդի ամենահարուստ, հետախուզման մեջ գտնվող համար առաջին, բռնի հանցագործ Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիան:




Լրահոս