Մեքսիկայում ևս մեկ նարկոբարոն է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկայի ոստիկանությունը հայտնաբերել է Ակվիլես Գոմեսի մարմինը, ով համարվում է «տամպլիերների» թմրակարտելի պարագլուխներից մեկը:

Ակվիլես Գոմեսը, հավանաբար, Սերվանդո «Լա Տուտա» Գոմեսի եղբայրն է, ով կարտելի ղեկավարն է և Մեքսիկայում ամենաորոնվող նարկոբարոնը:
«Տամպլիերների« կարտելը վերջերս միաժամանակ մի քանի պարագլխի է կորցրել, սակայն «Լա Տուտա» Գոմեսը դեռ շարունակում է թաքնվել ոստկանությունից:

Հրազենային վնասվածքներով Ակվիլես Գոմեսի մարմինը հայտնաբերվել է Միչոական նահանգում: «Տամպլիերները» վերահսկում են Մեքսիկայից ԱՄՆ մետամֆետամինի և մարիխուանայի մատակարարումների մեծ մասը. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս