ԴԵՊԻ ՍՈՎԵՏՄԻՈՒԹՅՈՒՆ Հուն 16,2013 00:00 Ռուսաստանի Պետդումայի սահմանադրական օրենսդրության ու պետականաշինության հանձնաժողովն ուղղումներ է կատարել Վարչական իրավախախտումների օրենսգրքում, որոնցով նախատեսվում է տուգանքներ սահմանել այն ԶԼՄ-ների հանդեպ, որոնցում կօգտագործվի անհարգալից բառապաշար: ԶԼՄ-ներում հայհոյանքների համար նախատեսվում է քաղաքացիներին դատապարտել 2000-3000 ռուբլով, պաշտոնատար անձանց՝ 5000-20 000 ռուբլով, իսկ իրավական անձանց՝ 20 000-200 000 ռուբլով:
ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ Հուն 16,2013 00:00 Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն 1 փողոցում դեկտեմբերի 24-ին` ամանորյա տոներին ընդառաջ, բոլորը զարդարել էին իրենց բնակարանները եւ շքամուտքերը, սակայն, լսելով նույն համայնքի բնակիչ 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան բոթը, ամեն ինչ փոխվեց. դպրոցներում նախատեսված հանդեսները չկայացան, քանդվեցին փողոցի տոնածառերը, եւ տոնը փողոցում վերածվեց սգի:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երեւանի զինվորական հավաքակայանից ԼՂՀ զորամասերից մեկը զինծառայության տեղափոխվելու …
ԳՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ Հուն 16,2013 00:00 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Հայաստանի հեռուստա եւ ռադիոընկերությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը: Ամենաբարձր սակագինը սահմանել է «Շանթ» հ/ը-ն` վճարովի եթերաժամի մեկ րոպեի համար պահանջելով 120 հազար դրամ, ապա` «Արմենիա»-ն` 110 հազար դրամ, Հանրային հեռուստաընկերությունը` 80 հազար դրամ, իսկ Հայկական երկրորդ հեռուստաալիքը` 60 հազար դրամ: «Կենտրոն» հ/ը-ում վճարովի եթերաժամի մեկ …
ԱՌԱՋԸՆԹԱՑ ԼՂՀ-ՈՒՄ Հուն 16,2013 00:00 Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է 2013թ. զեկույցը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը բարելավել է իր վարկանիշը` «ոչ ազատ» երկրից դառնալով «մասամբ ազատ»: Այս փոփոխությունները, համաձայն կազմակերպության զեկույցի, հիմնականում պայմանավորված են 2012թ. հուլիսին ԼՂՀ-ում մրցունակ պայմաններում անցկացված հինգերորդ նախագահական ընտրություններով:
ԱՅՑԵԼԵԼ ԵՆ Հուն 16,2013 00:00 «Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ ՀՀ քաղաքաշինության նախարար, ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանը սրտի վիրահատության է ենթարկվել: Երեկ տեղեկացանք, որ Սամվել Թադեւոսյանին են այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Այժմ Թադեւոսյանի ինքնազգացողությունն արդեն լավ է:
ՆԻՍՏ Հուն 16,2013 00:00 Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարների խորհրդակցություն: Ինչպես տեղեկացանք ՀԱԿ-ից, խորհրդակցության ժամանակ քննարկվել են կազմակերպչական հարցեր եւ ՀԱԿ առաջիկա անելիքները: Խորհրդակցությունը վարել է ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
ԳԾԻ ՄԵՋ ԵՆ Հուն 16,2013 00:00 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման ու կայքում այն վերբեռնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սակայն դեռեւս չեն հայտնաբերվել գաղտնալսումն իրականացրած ու այն ինտերնետում տեղադրած անձինք, ասել է թե՝ չկան ձերբակալվածներ ու մեղադրյալներ: «Հարցաքննվել են վկաներ, կատարվել են այլ քննչական գործողություններ, որոնց վերաբերյալ տեղեկությունները, նախաքննության …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուն 16,2013 00:00 ՌԻՏԱՅԻ ՏԱՆԳՈՆ«Իլուր»-ի տեղեկացմամբ` երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում իտալացի աշխարհահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգի ընթացքում անսպասելիորեն կատարվել է Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի «Նվիրում տանգոյին» ստեղծագործությունը: Նշենք, որ Ռիտա Սարգսյանը ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում: ՇՏԱԲԻ ՆԻՍՏԵրեկ ՀՀԿ գրասենյակում կայացել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի նիստը, որին հրավիրված են …
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԸՆԿԵՐԸ ՉԷ Հուն 16,2013 00:00 Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցը, որտեղ նա անուղղակի, բայց բավական բացահայտ կերպով քննադատել է Սերժ Սարգսյանին, դարձել էր իշխանական կուլիսներում քննարկումների թիվ մեկ թեման: Ու թեեւ ՀՀԿ-ականները բավական մեղմ էին իրենց մեկնաբանությունների մեջ, այնուամենայնիվ, նկատելի էր նրանց շփոթմունքն ու բացասական վերաբերմունքը երբեմնի «շեֆի» նկատմամբ:Բանն այն է, որ առաջին իսկ նախադասությամբ Քոչարյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը անհետաքրքիր է …
ՊԼԱԳԻԱՏ Հուն 16,2013 00:00 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ ներքին թեժ մրցակցություն է ընթանում: Ավելին, իր գործողություններով վարչապետն ամեն քայլափոխի կրկնօրինակում է ԱԺ նախագահին: Դրա ապաքաղաքական դրսեւորումներից մեկն այն է, որ հունվարի 12-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ ընդունելով ընտրովի լրագրողներին, նրանցից մի քանիսին անվանական ժամացույցներ է հանձնել: Սա հետաքրքիր …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը