Սպասվում է առանց տեղումների եղանակ Փետ 11,2013 10:19 Փետրվարի 10-11-ին, 12-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում փետրվարի 10-11-ին, 12-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի օրվա երկրորդ կեսին և 13-ին՝ տեղումներ:
Լեվոն Արոնյանը կխաղա Ստավանգերում Փետ 11,2013 10:16 Լևոն Արոնյանն այս տարվա մայիսի 7-18-ը կմասնակցի Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շրջանային մրցակարգով անցկացվելիք մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է Armchess .am-ը: Հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Թեմուր Ռաջաբովը, Սերգեյ Կարյակինը, Վեսելին Թոփալովը, Հիկարու Նակամուրան, Վան Հաոն և Յոն Լուդվիգ Համերը:
Ավտոմեքենան ընկել է գետը Փետ 11,2013 10:14 Փետրվարի 10-ին, ժամը 22.08-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի գոտուց և ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ “ՎԱԶ-2106” մակնիշի 36 ML 721 պետհամարանիշով ավտոմեքենան կամրջից (15 մ)ընկել է գետը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` …
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Փետ 11,2013 10:12 Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Սելիմի լեռնանցքը բաց է: Բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայնև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀԻՆ ԷՐԻՎԱՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՆՈՒՆ ԿՏԱ Փետ 11,2013 09:47 Շուրջ երկու տարի է, ինչ հանրության ուշադրության կենտրոնում է “Յունիբանկ”-ի եւ “Հին Էրիվան հոլդինգ”-ի սկանդալային պատմությունը: Երկու տնտեսվարողների վեճը տեղափոխվել է դատարան: Նախորդ տարեվերջին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ կայացած նիստի ժամանակ “Հին Էրիվան հոլդինգ”-ը պարտվեց: Այժմ հոլդինգը վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան. դիմումն այսօր կքննվի: …
Կալանավորվել են Հայրիկյանի նկատմամբ մահափորձի կասկածանքով ձերբակալվածները.տեսանյութ Փետ 11,2013 09:39 Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանն այսօր` փետրվարի 10-ին, դռնփակ դատական նիստ է անցկացրել եւ բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի միջնորդությունը, եւ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալված անձանց՝ 46-ամյա Խաչատուր Ալբերտի Պողոսյանի եւ 40-ամյա Սամվել Արամայիսի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երկասմյա …
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԲԱՑԱԿԱ ԵՆ՝ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼՈՎ Փետ 11,2013 09:34 ԱԺ այս նստաշրջանում խորհրդարանի դահլիճում տարօրինակ դեպքեր են արձանագրվում. թեեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը երկու օր է՝ հիվանդության պատճառով չի ներկայանում ԱԺ նիստերին, սակայն պարտաճանաչ կերպով “մասնակցում” է բոլոր քվեարկություններին: Ու մինչ շատերը կփորձեն գտնել այս հանելուկի պատասխանը, շտապենք տեղեկացնել` Կարապետյանի փոխարեն քվեարկել են իր գործընկերները. երկուշաբթի օրը նրա տեղում նստել ու քվեարկում էր …
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
31 Հունվար 23:40 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում. նրանք որոշել են գիշերել դրսում․ «Հետք»
31 Հունվար 17:01 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չհերքեց՝ Ռուբեն Վարդանյանի վերադարձը չի պահանջել, և այդ արտահոսքի համար Աղազարյանին հեռացրին
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից զրկել են․ երգիչն ընկել է դատարանի դռները
30 Հունվար 07:21 Տղամարդկություն ունեցի՛ր, հրապարակի’ր ձայնագրությունը, չե’նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդ»
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան