ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԲԱՑԱԿԱ ԵՆ՝ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ այս նստաշրջանում խորհրդարանի դահլիճում տարօրինակ դեպքեր են արձանագրվում. թեեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը երկու օր է՝ հիվանդության պատճառով չի ներկայանում ԱԺ նիստերին, սակայն պարտաճանաչ կերպով “մասնակցում” է բոլոր քվեարկություններին: Ու մինչ շատերը կփորձեն գտնել այս հանելուկի պատասխանը, շտապենք տեղեկացնել` Կարապետյանի փոխարեն քվեարկել են իր գործընկերները. երկուշաբթի օրը նրա տեղում նստել ու քվեարկում էր նվիրյալ ընկերը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, որի տեղն ԱԺ դահլիճում Կարապետյանից մեկ շարք վերեւ է: Եվ որպեսզի արարքը չնկատվի, վերջինս քվեարկությունների ժամանակ պարբերաբար թղթով փորձում էր փակել դեմքը:  Կ. Կարապետյանի տեղում նստել էր նրա “հարեւանը”` ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը:
Նկատենք, որ ՀՀԿ-ական երկու պատգամավորներն էլ Կարապետյանի փոխարեն քվեարկել են “ինքնազոհությանե գնով. օրինակ՝ երկուշաբթի Տ. Վարդապետյանն իր անունից չի մասնակցել ոչ մի քվեարկության, ավելին, ըստ ԱԺ կայքում տեղադրված արձանագրության` նա համարվել է բացակա, իսկ Ա. Դավթյանի անվան դիմաց, ըստ ԱԺ կայքի արձանագրության, նշված էր՝ “չի քվեարկել”: Ա. Դավթյանը “Ժողովուրդ”-ի թղթակցի հետ զրույցում ասաց, թե ինքը վատառողջ է եղել եւ արագ եկել է նիստին, քվեարկություններին մասնակցել ու հեռացել:

“Ժողովուրդ” օրաթերթի 473 համար




Լրահոս