«ԳՐԵՄՄԻ»-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ Փետ 12,2013 00:00 Ուրախալի փաստ. «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն դասական գործիքային սոլո» անվանակարգում հաղթել է հայ ջութակահարուհի Քիմ Քաշքաշյանը: Նա ծնվել է 1952թ. Դեթրոյթում: Բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակների դափնեկիր է, դասավանդում է Նյու Ինգլենդի կոնսերվատորիայում:Իր ողջ կարիերայի ընթացքում արդեն 16-րդ «Գրեմմի» արձանիկն է ստացել սըր Փոլ Մաքքարթնին «Ավանդական փոփ ոճում լավագույն վոկալ ալբոմ»-ի՝ «Kisses on the Bottom»-ի համար: …
ՆՇԱՆՎԵԼ ԵՆ Փետ 12,2013 00:00 Օրերս երգիչ Արամեն եւ երգչուհի Աննա Թովմասյանը նշանվել են: Նշանադրությունը տեղի է ունեցել ընտանեկան նեղ միջավայրում: Զույգը ցանկանում էր գաղտնի պահել իրադարձությունը, սակայն ամեն ինչ պարզ դարձավ, երբ Աննայի ֆեյսբուքյան էջում այդ մասին տեղեկություն տեղադրվեց: Նշենք, որ հարսանեկան արարողությունը չի ուշանա:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Փետ 12,2013 00:00 ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸՖիլիպիններում սատկել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենախոշոր կոկորդիլոսը, որը գտնվում էր Ագուսան դել Սուռ նահանգի էկոլոգիական պուրակում ազատության մեջ: Վեցմետրանոց սողունը կշռում էր ավելի քան մեկ տոննա: Հայտնի չէ, թե ինչն է եղել ծովային հսկայի մահվան պատճառը: Կոկորդիլոսը փքված փորով շրջվել է եւ մի քանի ժամ անց սատկել: Ֆիլիպինների Բունավան քաղաքի բնակիչները …
«ԵՍ ԻՄ ԳՈՐԾՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՄ» Փետ 12,2013 00:00 Երգիչ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԸ, որը տեւական ժամանակ ԱՄՆ-ում բնակվելուց հետո վերադարձել եւ արդեն մի քանի տարի է` Հայաստանում է բնակվում, համոզված է, որ ոչ մի տեղ մարդ իրեն այդքան կայուն չի զգում, ինչպես իր հայրենիքում: -Հետաքրքրվո՞ւմ եք ներքաղաքական կյանքով, ապագա ընտրություններով…-Քաղաքական կյանքն ինձ շատ է հետաքրքրում, կարծում եմ` չկա այնպիսի մարդ, ում դա չհետաքրքրի: Իսկ ով …
ԱՆՊԱՇՏՊԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ Փետ 12,2013 00:00 Փետրվարի 9-ի առավոտյան Տավուշի մարզի Մովսես գյուղի պաշտպանական դիրքերում ադրբեջանական կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված Մհեր Եղշատյանը: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ Մհերն ընտանիքի միակ կերակրողն էր, եւ նրա զոհվելուց հետո ընտանիքը մնաց առանց գոյության միջոցների: Մհեր Եղշատյանի ընտանիքը սեփական տուն չունի, իսկ Մովսեսում բնակվում է ուրիշին պատկանող տանը: Փետրվարի 11-ին տեղի …
ԱՅԳՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄՈՒՖԼՈՆՆԵՐԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՓՐԿԵԼ Փետ 12,2013 00:00 Օրեր առաջ կրկին արտակարգ դեպք է գրանցվել Երեւանի կենդանաբանական այգում: Այս անգամ վայրի շները ներխուժել են մուֆլոնների ազատավանդակ եւ խեղդամահ արել երեք կենդանու:Կատարվածի կապակցությամբ կենդանաբանական այգին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տխուր դեպքը նորովի վեր հանեց այն փաստը, որ Երեւանի կենդանաբանական այգու արտաքին ցանկապատերը հիմնանորոգման կարիք ունեն: Չնայած այգու ղեկավարությունը դեռ ամիսներ առաջ …
10.6 ՄԼՐԴ-ԱՆՈՑ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Փետ 12,2013 00:00 Վերջին տարիներին Հայաստանում «մշակութային ծառայությունները» զգալիորեն ավելացել են: Սակայն հարկ է նկատել, որ խորհրդային ժամանակների նման այսօր շեշտը կարծես դրվում է ոչ այնքան միջոցառումների կարեւորության, որքան դրանց քանակական աճի վրա: Մշակութային ծառայությունների ապահովման վրա 2011թ. ծախսվել է 10,6 մլրդ դրամ: Իսկ թե ինչ աշխատանքներ են կատարվել այդ հատկացումների արդյունքում, փորձենք հասկանալ ստորեւ:Այսպես, ՀՀ 2011թ. պետական …
ՐԱՖՖԻՆ «ԳՐԱՎԵՑ» ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ Փետ 12,2013 00:00 Փետրվարի 11-ին նախընտրական այցով Տավուշի մարզում էր գտնվում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ նախկին պատգամավոր, ծագումով Տավուշի մարզից Ստյոպա Սաֆարյանը: Առաջին հանդիպումն Իջեւան քաղաքի կենտրոնում` Շատրվանների հրապարակում էր: Մինչ թեկնածուն Դիլիջանից կժամաներ, հրապարակում հնչում էին Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» եւ «Ժառանգություն» նախընտրական դաշինքի «Գետի այն ափին» երգերը: Րաֆֆի …
ՔԱՅԼԵՐ ՊԵՏՔ Է ՁԵՌՆԱՐԿԵԼ Փետ 12,2013 00:00 Այս տարեսկզբին հայաստանյան լրագրողական կազմակերպություններն արձանագրեցին, որ 2012 թվականին ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի քանակը զգալիորեն նվազել է: Դա նկատեց նաեւ Human Rights Watch միջազգային կազմակերպությունը, որն օրեր առաջ հրապարակած զեկույցում նշել է, որ Հայաստանում լրատվամիջոցների դեմ քաղաքական շարժառիթներով նախաձեռնած` վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով դատական գործերը դադարել են էական խնդիր լինելուց: Այդ մասին նշված է մի …
ԱՐԱ ԱՐԱՄՅԱՆԻ «ՇՐՋԱԴԱՐՁԸ» Փետ 12,2013 00:00 Հայաստանի քաղաքական կյանքում սովորական բան է կուսակցափոխությունը: Սակայն դեռեւս որեւէ փաստ չունենք այն մասին, որ այս կամ այն գործիչը կուսակցափոխ է եղել հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի, հանուն այս կամ այն ազգափրկիչ գաղափարի: Կուսակցափոխներից է նաեւ Արա Արամյանը, որը հեռացավ ՕԵԿ-ից, եւ որին ժամանակին հիշեցին որպես շատ պարկեշտ պաշտոնյայի, քանի որ նա որդու կրակոցների պատմությունից հետո …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը